14:21 28.02.2018
Կառավարությունը հրապարակել է Հայաստանի Հանրապետությունում 2017 թվականին իրականացված ներդրումային ծրագրերի վերաբերյալ հաշվետվություն՝ ըստ ոլորտների և ֆինանսական աղբյուրների:
Այն ներառում է պետական, վարկային և դրամաշնորհային միջոցներով, ինչպես նաև մասնավոր, պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ իրականացված՝ ընդհանուր՝ 856,5 մլն դոլար ծավալով ներդրումային ծրագրեր, որոնք իրականացվել են գերատեսչությունների համակարգման ոլորտներում:
Ըստ փաստաթղթի՝ ամենաշատ ներդրումներ արվել են էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում՝ 293,597,293 ԱՄՆ դոլար:
Գերատեսչություն |
Կատարողականը 01.01.2018թ–ի դրությամբ (ԱՄՆ դոլար) |
|
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
3,192,971 | |
ՀՀ առողջապահության նախարարություն | 31,356,588 | |
ՀՀ արդարադատության նախարարություն | 2,628,219 | |
ՀՀ բնապահպանության նախարարություն | 5,118,637 | |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն | 72,824,649 | |
պաշարների նախարարություն |
293,597,293 | |
ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչություն | 1,949,535 | |
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտե | 5,705,483 | |
ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե | 99,087,795 | |
վարչության |
1,340,936 | |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն | 18,061,925 | |
ՀՀ մշակույթի նախարարություն | 2,782,591 | |
նախարարություն |
6,742,645 | |
նախարարություն |
58,019,457 | |
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն | 78,927,542 | |
ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարություն | 175,209,904 | |
Ընդամենը | 856,546,170 |
ԲԱՇԽՈՒՄԸ՝ ԸՍՏ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ
Առանձին հատվածով ներկայացվում են նաև մարզերում իրականացված ծրագրերը, ընդհանուր՝ 170,9 մլն դոլար ծավալով, որոնք ներառված չեն վերոնշյալ 856,5 մլն դոլարի ծրագրերում: 170 մլն ԱՄՆ դոլարի ծրագրերը բաժանվում են հետևյալ կերպ.
• Բիզնես ներդրումներ՝ արտադրական հզորությունների զարգացում կամ վերանորոգման աշխատանքների իրականացում, նոր արտադրական և հասարակական նշանակության շենքերի կառուցում, ջերմոցների և ինտենսիվ այգիների հիմնում
• Բնակարանաշինություն
• Ենթակառուցվածքներ
• Դպրոցներ և մանկապարտեզներ
• Այլ ծրագրեր
Ընդհանուր առմամբ մարզերում իրականացվել է 614 ծրագիր:
2017 թվականին իրականացված ներդրումային ծրագրերի վերաբերյալ ամբողջական հաշվետվությանը կարելի է ծանոթանալ այստեղ:
08:40 11.04.2025
Այսօր պայքարի մեջ կմտնեն հունահռոմեական ոճի ըմբիշները․ ԵԱ08:40 11.04.2025
Այսօր պայքարի մեջ կմտնեն հունահռոմեական ոճի ըմբիշները․ ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր պայքարը կսկսեն հունահռոմեական ոճի ըմբիշները: Հայաստանի հավաքականը ներկայացուցիչներ կունի բոլոր` 10 քաշային կարգերում: Մանվել Խաչատրյանը (55 կգ) պայքարը կսկսի քառորդ եզրափակչից և կգոտեմարտի թուրք Էմրե Մութլուի հետ, Կարապետ Մանվելյանը (60 կգ) 1/8-ում կմրցի լեհ Թոմաշ Շկրիպչակի հետ, Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ կմտնի քառորդ եզրափակչից,նրա մրցակիցը […] ...
08:35 11.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:30 11.04.2025
Telegraph. Բրիտանիան կարող է հինգ տարով զորքեր մտցնել ՈւկրաինաՄեծ Բրիտանիան դիտարկում է ուկրաինական տարածքում մինչև 5 տարով զորք տեղակայելու հնարավորությունը՝ մինչև Ուկրաինան վերառազմականացվի։ Այս մասին հայտնում է Daily Telegraph թերթը՝ վկայակոչելով աղբյուրները։ Լոնդոնում և Փարիզում քննարկվող պլանի համաձայն՝ հակամարտությունը լուծելուց հետո արևմտյան զորքեր կարող են ուղարկվել Ուկրաինա՝ որպես «զսպող ուժ»՝ ռազմական գործողությունների վերսկսումը կանխելու համար: Ինչպես նշում է հրատարակությունը, Ֆրանսիան կարծում է, որ […] ...
08:20 11.04.2025
Հանրահատ Ջենիֆեր Լոպեսը հանդես կգա «Հանրապետական» ստադիոնումՀռչակավոր երգչուհի Ջենիֆեր Լոպեսը հրապարակել է իր Up All Night համերգային տուրի ժամանակացույցը: Ամերիկուհու շրջագայության վերջին համերգը կկայանա Երևանում: Համերգը տեղի կունենա օգոստոսի 3-ին «Հանրապետական» ստադիոնում: Երգչուհին 33 օրում ելույթ կունենա 17 քաղաքներում, որոնցից 7-ը՝ Իսպանիայում: ...
08:15 11.04.2025
CNN. ԱՄՆ-ը չի լինելու առաջինը, ով կապ ունի Չինաստանի հետ մաքսատուրքերի հարցումԱՄՆ-ը մտադիր չէ առաջինը կապ հաստատել Չինաստանի հետ մաքսատուրքերի շուրջ բանակցությունների համար, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներին։ Նրանց խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ենթականերին ասել է, որ Չինաստանը պետք է անի առաջին քայլը, քանի որ, Վաշինգտոնի կարծիքով, հենց Պեկինն է սրել առևտրային հակամարտությունը՝ իր պատասխան մաքսատուրքերով։ Միաժամանակ, CNN-ը մատնանշում է, որ […] ...
08:05 11.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...