Նիգերիայում փեսացուն և մի քանի հյուր խորհրդավոր կերպով մահացել են հարսանիքի գիշերը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 04 2025
  • $
    390.94
  • RUBLE
    4.77
  • 443.95
WEATHER
+17.09 oC

Նիգերիայում փեսացուն և մի քանի հյուր խորհրդավոր կերպով մահացել են հարսանիքի գիշերը

23:18 01.09.2022

Նիգերիայի Էնուգու քաղաքում տոնից հետո փեսացուն և հարսանիքի հինգ հյուրերը խորհրդավոր կերպով մահացել են: Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

33-ամյա Օբիննա Դիկկեն և նրա սիրեցյալ Նեբեչին ամուսնացել են օգոստոսի 26-ին ՝ ընկերների և հարազատների ներկայությամբ։ Հարսանեկան երեկույթից հետո նորապսակները հյուրերին հրավիրել են գիշերել իրենց տանը։ Հաջորդ առավոտ մի քանի հարևան եկել է նորապսակներին շնորհավորելու։ Քանի որ դուռը երկար ժամանակ ոչ ոք չի բացել, նրանք մտել են տուն և հայտնաբերել նորապսակներին և հյուրերին անգիտակից վիճակում: Տուժածներին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ վեց մարդ, այդ թվում՝ փեսացուն, մահացել են։
Հարսնացուն և ևս յոթ հյուր գտնվում են կլինիկայում: Մահվան պատճառը դեռ չի հաջողվել պարզել։ Տեղի բնակիչները ենթադրել են, որ հարսանիքի մասնակիցները կարող էին թունավորվել ուտելիքից կամ շմոլ գազից:

Enugu mysterious deaths: Affected children have recovered, other wedding guests are responding to treatment - Doctor

Ոստիկանությունից հայտնել են, որ հետաքննությունը շարունակվում է, իսկ մարդկանց մահվան ճշգրիտ պատճառը պարզելու համար դիահերձում կարվի:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դեսպան Սուրեն Բաղդասարյանը Հանոյում մասնակցել է «Կանաչ աճի և Կայուն զարգացման Գլոբալ Նպատակների 2030-ի գործընկերություն» չորրորդ գագաթնաժողովի բացմանը

18:06 17.04.2025

Դեսպան Սուրեն Բաղդասարյանը Հանոյում մասնակցել է «Կանաչ աճի և Կայուն զարգացման Գլոբալ Նպատակների 2030-ի գործընկերություն» չորրորդ գագաթնաժողովի բացմանը

Վիետնամում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սուրեն Բաղդասարյանը ապրիլի 16-ին մասնակցել է Վիետնամի կառավարության կողմից Հանոյում կազմակերպված «Կանաչ աճի և Կայուն զարգացման Գլոբալ Նպատակների 2030-ի գործընկերություն» (P4G) չորրորդ գագաթնաժողովի բացման նիստին և բարձր մակարդակի վեհաժողովին։ Այս մասին հայտնում են Վիետնամում Հայաստանի դեսպանությունից: «Այս նշանակալի միջոցառումը ներկա էին աշխարհի տարբեր երկրների կառավարության, բիզնեսի և քաղաքացիական […] ...

SHANTNEWS

18:00 17.04.2025

SHANTNEWS

Հայ ակրոբատները մասնակցում են Եվրոպայի առաջնությանը

17:54 17.04.2025

Հայ ակրոբատները մասնակցում են Եվրոպայի առաջնությանը

Արտակ Ծատուրյան – Ազատ Եղիազարյան զույգը մասնակցում է ակրոբատիկ մարմնամարզության մեծահասակների Եվրոպայի առաջնությանը։ Այս մասին հայտնում է ՀՄՖ մամուլի ծառայությունը։ Հավաքականի գլխավոր մարզիչը Շուշանիկ Հարությունյանն է։ Մրցաշարը անցկացվում է Լյուքսեմբուրգում և կավարտվի ապրիլի 21-ին։ ...

Առաջարկվում է երկարաձգել «Կատարողական վարույթի մասին» օրենքի՝ ուժի մեջ մտնելու ժամկետը

17:48 17.04.2025

Առաջարկվում է երկարաձգել «Կատարողական վարույթի մասին» օրենքի՝ ուժի մեջ մտնելու ժամկետը

Ազգային ժողովն ապրիլի 17-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է ««Կատարողական վարույթի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ մոտ երկու տասնյակ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական նախաձեռնությունը: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցի տեղեկացմամբ փաթեթի հիմնական նպատակն է երկարաձգել «Կատարողական վարույթի մասին» օրենքի՝ ուժի մեջ մտնելու ժամկետը, ինչի արդյունքում հնարավոր կլինի հարկադիր կատարումն ապահովող ծառայության […] ...

Այսօր Հայաստանում սկսվել է հեղափոխություն. Նիկոլ Փաշինյան

17:42 17.04.2025

Այսօր Հայաստանում սկսվել է հեղափոխություն. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, Հայաստանում սկսվել է հեղափոխություն, որը նույնքան կարևոր է, որքան 2018 թվականին տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այս մասին ասել է ՀՀ ԱԺ-ում ունեցած ելույթում։ «Այսօր Հայաստանում սկսվել է հեղափոխություն, որը, եթե ոչ առավել, առնվազն նույնքան կարևոր է, որքան 2018 թվականի ժողովրդական, ոչ բռնի թավշյա հեղափոխությունը: […] ...

ՀՀ պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի խոշտանգումների դեմ կոմիտեի 82-րդ նստաշրջանին

17:36 17.04.2025

ՀՀ պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի խոշտանգումների դեմ կոմիտեի 82-րդ նստաշրջանին

Ապրիլի 15-ին Շվեյցարիայի Ժնև քաղաքում մեկնարկել է ՄԱԿ-ի Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ կոնվենցիայի իրականացումը մշտադիտարկող կոմիտեի 82-րդ նիստի շրջանակում Հայաստանի 5-րդ պարբերական զեկույցի ուսումնասիրությունը: Հայաստանը ներկայացնող պատվիրակությունը ղեկավարել է Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը, պատվիրակության կազմում են եղել Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի […] ...

BACK_TO_TOP