13:33 09.08.2018
ՀՀ ազգային անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյանը կառավարության նիստից հետո անդրադարձավ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքին պատկանող գործարանում անցկացված խուզարկությանը: Նա շատ մանրամասներ չներկայացրեց՝ նշելով, որ կարող է միայն ասել՝ հայտնաբերել են զենքեր, որոնք, նախնական օպերատիվ տվյալների համաձայն, հնարավոր է՝ օգտագործվել են մարտի 1-ի, 2-ի դեպքերի ժամանակ՝ այն անձանց կողմից, ովքեր ներառված չեն իրավապահ համակարգում:
Վանեցյանը նշեց, որ այս պահին տեղյակ չէ՝ Հովիկ Աբրահամյանը հրավիրվե՞լ է հարցաքննության, թե՞ չէ:
«Այդ հարցը պետք է ուղղել ՀՔԾ-ին: Գիտեմ, որ պետք է հրավիրվի»,- ասաց նա՝ նշելով, որ Հովիկ Աբրահամյանը ՀՔԾ-ին իր բացատրությունները կտա, նախաքննության ընթացքում կստացվեն հուզող հարցերի պատասխանները: Լրագրողները հետաքրքրվեցին՝ Հովիկ Աբրահամյանը Հայաստանո՞ւմ է, որին Վանեցյանը դրական պատասխան տվեց:
«Առաջիկայում և մշտապես ԱԱԾ կողմից իրականացվելու են օրենքով վերապահված բոլոր միջոցառումները, որպեսզի լինեն բացահայտումներ»,- ասաց Վանեցյանը:
Հարցին՝ Հովիկ Աբրահամյանն արդյո՞ք միակ կասկածյալն էր, թե՞ կան էլի նախկին պաշտոնյաներ, Վանեցյանը հրաժարվեց պատասխանել՝ նշելով, որ դա կվնասի իրենց գործողություններին:
«Գիտե՞ք՝ ինչ հարցեր եք տալիս, մենք հիմա օպերատիվ գործողություններ ենք իրականացնում: Եթե ասեմ՝ այս մեկը կա… որևէ պատասխան կամ արձագանք չեմ կարող տալ»,- նշեց նա:
ԱԱԾ պետից հետաքրքրվեցին՝ արդյո՞ք հայտնաբերված զենքերը հենց գործի են դրվել Մարտի 1-ի դեպքերի ժամանակ, թե՞ պարզապես մտադիր էին դրանք կիրառել:
«Այդ զենքերը, մեր ունեցած տվյալներով, օգտագործվել են. կա 300 պարկուճ, որոնք չեն կարողացել իդենտիֆիկացնել՝ որ զենքից է կրակվել, շատ հնարավոր է՝ այդ 300-ից մեկը լինի այդ զենքերից»,- ասաց ԱԱԾ պետը:
Վանեցյանը շեշտեց՝ չի կարող ասել, որ այդ զենքերը կիրառողը Հովիկ Աբրահամյանի կողմնակիցներն են եղել, միայն կարող է ասել, ինչպես բոլորին հայտնի է, նախկինում և ներկայում իրականացվող միջոցառումների արդյունքում հայտարարվում է, որ Մարտի 1-ի դեպքերին մասնակցել են այլ անձինք, որոնք ներառված չեն իրավապահ համակարգում, այն է՝ եղել են թիկնապահներ, կողմնակիցներ:
«Ես չեմ նշելու Հովիկ Աբրահամյանի անունը, որ կասկածվում են իր կողմնակիցները. մենք զենքերը հայտնաբերել ենք մի տարածքում, որը պատկանում է իր ընտանիքին»,- նշեց նա:
ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանին ԱԱԾ հրավիրելու մասին լուրերը Վանեցյանը հերքեց:
22:43 28.04.2025
Ֆրանսիայում շարունակվում են Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված միջոցառումներըԱպրիլի 25-ին «Փարիզի միջազգային համալսարանական կենտրոնի» մաս կազմող և 1930 թվականից գործող «Հայ ուսանողների տունը», ուր բնակվում են աշխարհի տարբեր անկյուններից Փարիզի բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսում ստացող հայ ուսանողներ, Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպել էր «Հիշողության և ինքնության փոխանցման միջև» խորագիրը կրող հիշատակի միջոցառում, որին մասնակցել են Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության առաջին քարտուղար Գայանե Մանուկյանը, […] ...
22:32 28.04.2025
«Բարսելոնա» – «Ինտեր» հանդիպումը կսպասարկեն ֆրանսիացի մրցավարները«Բարսելոնա» – «Ինտեր» Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին հանդիպումը կսպասարկեն ֆրանսիացի մրցավարները, հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։ Գլխավոր մրցավար է նշանակվել Կլեման Տյուրպենը, եզրերում նրան կօգնեն Նիկոլյա Դանոն ու Բենժամեն Պաժեսը։ VAR համակարգի պատասխանատուները կլինեն Ժերոմ Բրիզարը և Վիլի Դելաժոն, չորրորդ պաշտոնյան` Ֆրանսուա Լետեքսյեն։ Տյուրպենը Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանում 6 հանդիպում է սպասարկել, ցույց տվել 9 […] ...
22:21 28.04.2025
Իրանի նախագահի այցը Բաքու. Ի՞նչ ազդեցություն կարող է դա ունենալ Ալիևի վրաԻրանի նախագահը Ադրբեջանում է: Մինչ Բաքու մեկնելը՝ Մասուդ Փեզեշքիանը հարցազրույց է տվել և անդրադարձել նաև հայ-ադրբեջանական հարաբերություններին: Այս և այլ թեմաների «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանը: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: ...
22:13 28.04.2025
Էկոնոմիկայի և ՏԿԵ նախարարներն այցելել են «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸՍյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել են «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ։ Այս մասին հայտնել են էկոնոմիկայի նախարարությունից: Ընկերությունը շահագործում է Սյունիքի մարզի Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրը՝ ստորգետնյա եղանակով, արտադրում է ոսկու խտանյութ՝ պղնձի և արծաթի պարունակությամբ: Ընկերությունն ունի շուրջ 2000 աշխատակից, տարեկան արտադրողականությունը […] ...
22:07 28.04.2025
Ժողովրդավարական ինստիտուտների կայացման հարցում էստոնական փորձը օրինակելի է Հայաստանի համար․ Նիկոլ ՓաշինյանՀայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Էստոնիայի Հանրապետության վարչապետ Քրիստեն Միխալի հանդիպումից հետո տեղի է ունեցել մամուլի համատեղ ասուլիս։ Երկու երկրների վարչապետերը հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով, ապա պատասխանել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հարցերին։ Ստորև ներկայացվում է մամուլի համատեղ ասուլիսը. Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալ. Հարգելի Նիկոլ, ինձ համար մեծ պատիվ է ողջունել Ձեզ և […] ...