17:42 26.08.2022
Նոր ուսումնական տարվան ընդառաջ շարունակվում են օգոստոսյան խորհրդակցությունները՝ հանրակրթական դպրոցների, նախադպրոցական հաստատությունների տնօրենների և փոխտնօրենների մասնակցությամբ։
Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, հերթական քննարկումը տեղի է ունեցել Վայոց ձորի մարզպետարանում, որին մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, նախարարության և մարզպետարանի ոլորտային պատասխանատուներն ու մարզային ենթակայության հանրակրթական հաստատությունների ղեկավարները:
Խորհրդակցության ընթացքում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է կրթական համակարգի բարեփոխումները՝ մասնավորապես կարևորելով հանրակրթության նոր չափորոշչի փորձարկումը: Նա տեղեկացրել է, որ նոր չափորոշչով ուսուցչի աշխատանքի արդյունավետության բարձրացման նպատակով նախատեսվում է շաբաթական ծանրաբեռնվածության թեթևացում:
Չափորոշիչն անցյալ տարվանից փորձարկվում է Տավուշում, իսկ 2023 թվականի սեպտեմբերից փուլային կարգով կներդրվի ողջ հանրապետությունում:
Անդրադառնալով մարզում ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացին՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ նախորդ ուսումնական տարում Վայոց ձորի մարզից ատեստավորվել է 4 մանկավարժ, իսկ այս տարի կամավոր ատեստավորման հայտ է ներկայացրել 97-ը: Նախարարի տեղակալը տնօրեններին հորդորել է` խրախուսել ուսուցիչներին, որպեսզի նրանք առավել ակտիվ մասնակցեն կամավոր ատեստավորմանը, որը մասնագիտական կատարելագործման և աշխատավարձի բարձրացման իրական հնարավորություն է:
Նախարարի տեղակալի խոսքով` զուգահեռաբար մշակվում է նաև կրթական հաստատությունների ղեկավարների աշխատավարձի բարձրացման նախագիծ:
Վայոց ձորի մարզի դպրոցների տնօրենների հետ քննարկման ընթացքում ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչները պարզաբանումներ են ներկայացրել հանրակրթության նոր չափորոշչի ներդրման, «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխության, դպրոցներում համընդհանուր ներառական կրթության ապահովման, տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման, ներդպրոցական խնդիրների լուծման նպատակով դրամաշնորհային ծրագրերին դիմելու հարցերի շուրջ:
Ամփոփելով խորհրդակցությունը՝ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել նախարարի տեղակալին և բոլոր բանախոսներին կրթական բարեփոխումների վերաբերյալ հանգամանալից տեղեկատվության հաղորդման, իսկ մասնակիցներին՝ ակտիվ երկխոսության համար: Արարատ Գրիգորյանը նաև շնորհավորել է կրթական համակարգի աշխատակիցներին գալիք ուսումնական տարվա կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ տարի:
Հանրակրթական դպրոցների, նախադպրոցական հաստատությունների տնօրենների և փոխտնօրենների մասնակցությամբ օգոստոսյան խորհրդակցությունները մեկնարկել են Տավուշի մարզից: Քննարկումներ են տեղի ունեցել նաև Արագածոտնի, Արմավիրի և Արարատի մարզերում:
16:34 28.04.2025
«Զվարթնոց» օդանավակայանի համայնքային ոստիկանները հայտնաբերել են օտարերկրացի հետախուզվողներիՀամայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ապրիլի 25-ին` գիշերվա ժամը 1-ին, Դոհա-Երևան չվերթի ժամանումից հետո, բաժին է բերվել և ձերբակալվել օտարերկրյա 28-ամյա քաղաքացի, որը 2022 թվականից Ուզբեկստանի իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք: Ոստիկանները նաև ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ նույն օրը Ուզբեկստանի իրավապահների կողմից հետախուզվող 50-ամյա […] ...
16:25 28.04.2025
Դեսպան Վահագն Աֆյանն իր հավատարմագրերն է հանձնել Բանգլադեշի նախագահինՀՀ դեսպան Վահագն Աֆյանն (նստավայրը՝ Նյու Դելի) իր հավատարմագրերն է հանձնել Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետության նախագահ Մոհամմեդ Շահաբուդդինին։ Ինչպես տեղեկացնում են Հնդկաստանում Հայաստանի դեսպանությունից, Բանգլադեշում ՀՀ դեսպանը պատրաստակամություն է հայտնել ջանքեր ներդնել երկկողմ հարաբերությունների զարգացման և համագործակցության ակտիվացման գործում, ում հաջողություններ է մաղթել Բանգլադեշի նախագահը։ Մինչ այդ դեսպան Վ. Աֆյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Բանգլադեշի […] ...
16:16 28.04.2025
«Բարսելոնան» ջախջախել է «Չելսիին» և դուրս եկել եզրափակիչ. Կանանց Չեմպիոնների լիգաԿանանց Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ երկրորդ խաղում «Բարսելոնան» հյուրընկալվելիս 4:1 հաշվով հաղթել է Լոնդոնի «Չելսիին»։ Երկու խաղի արդյունքներով «Բարսելոնան» 8:2 հաշվով առավելության է հասել և դուրս եկել եզրափակիչ, որտեղ կմրցի «Արսենալ»-«Լիոն» զույգի հաղթողի հետ։ Կանանց Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կկայանա մայիսի 24-ին՝ Լիսաբոնում: ...
16:09 28.04.2025
Երևանում տղամարդը 5-րդ հարկից անզգուշաբար վայր է ընկելԱյսօր՝ ապրիլի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:30-ի սահմաններում Գուսան Շերամի 105 շենքի 5-րդ հարկի բնակիչը, ըստ նախնական տեղեկությունների, անզգուշաբար պատուհանից վայր է ընկել: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նրան ընկած հայտնաբերել են հարևանները, ովքեր ահազանգել են շտապօգնություն, և ժամանած բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել, ապա տուժածին տեղափոխել է […] ...
16:00 28.04.2025
Reuters. Կոնկլավը կհանդիպի մայիսի 7-ին՝ ընտրելու նոր պապինՎատիկանում Հռոմի նոր պապի ընտրության համար կոնկլավը կհանդիպի մայիսի 7-ին: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը ՝ հղում անելով իր աղբյուրին։ Նրա խոսքով՝ ամսաթիվը որոշվել է կարդինալների փակ հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել Հռոմի Ֆրանցիսկոս պապի հուղարկավորությունից հետո։ Ավելի ուշ Վատիկանը հաստատել է այս տեղեկությունը։ ...
15:57 28.04.2025
«Ռոման» հյուրընկալվելիս հաղթել է «Ինտերին»․ Մխիթարյանը չի մասնակցել խաղինԻտալիայի Ա Սերիայի 34-րդ տուրի կենտրոնական խաղում «Ռոման» Միլանի «Ջուզեպե Մեացա» ստադիոնում 1-0 հաշվով հաղթել է «Ինտերին»։Հանդիպումը որակազրկման պատճառով բաց է թողել Հենրիխ Մխիթարյանը։ Հռոմեական ակումբն Ա Սերիայում անցկացրել է 18-րդ անընդմեջ անպարտելի հանդիպումը և 60 միավորով բարձրացել 5-րդ տեղ։ «Ինտերը» երկրորդ անընդմեջ պարտությունն է կրել։ ...