«Մայլից մայլա»․ Գյումրիի «Մտորումների թատրոնը» նոր ներկայացումով բացում է թատերաշրջանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+7.09 oC

«Մայլից մայլա»․ Գյումրիի «Մտորումների թատրոնը» նոր ներկայացումով բացում է թատերաշրջանը

21:00 26.08.2022

Գյումրիի «Մտորումների  թատրոնը» օգոստոսի 27-ին բացում է նոր թատերաշրջանը՝ նոր ներկայացումով։ Բեմադրությունը գյումրեցի ժամանակակից գրող Լիլիթ Մկրտչյանի  «Մայլից մայլա» պատմվածքների ժողովածուի հիման վրա է։

Երեկոյան գյումրվա հայաթներում հարևաններով հավաքվելը, խոսք ու զրույցի բռնվելն ու օրվա կարևոր անցուդարձը քննարկելը հին ավանդույթներից մեկն էր։ Հիմա այս միջավայրն է վերականգնված «Մտորումների  թատրոն»-ի նոր ներկայացման մեջ։ Գործողությունները ծավալվում են բակում։ Մի կտոր հաց կիսելու ընթացքում հարևաններով հիշում են քաղաքի հայտնի արհեստավորներին, պատմում ու խմում գյումրեցի բոլոր վարպետների կենացը։

Հայտնի է, որ գյումրեցիները մարդուն մականուն կնքելու յուրօրինակ տաղանդ ունեն։ Նայում են մարդու արտաքինին, շարժ ու ձևին, գործին ու այնպիսի մի մականուն են կնքում, որն ամբողջ կյանքի ընթացքում ուղեկցում է մարդուն և հենց դրանով դառնում ճանաչված։ «Մայլից մայլա» ներկայացման մեջ այդպիսի հայտնի արհեստավորների մասին են պատմությունները, հորինված ու բերնեբերան փոխանցված երգերը։

«Հիմնական կերպարներն ասեմ, որ բոլորը հորինված են, ես ոչ մեկին չգիտեմ, նրանց անձնական կյանքին տեղյակ չեմ։ Բայց շատ-շատ եմ լսում ընթերցողներից, որ ասում են, թե մենք էս մարդուն ճանաչել ենք, մենք էս պատմություններին ծանոթ ենք, նման բան մեր հարևանի հետ է կատարվել, բայց պատմվածքների բոլոր հերոսները հորինված կերպարներ են»,- ասում «Մայլից մայլա» պատմվածքների ժողովածուի հեղինակ Լիլիթ Մկրտչյանը։

Լիլիթի «Մայլից մայլա»-ի պատվածքները  գրվել են Արցախում՝ Շուշի քաղաքում, այդ ժամանակ Լիլիթն այնտեղ էր ապրում, աշխատում էր Շուշիի պետական տիկնիկային թատրոնում։ Գյումրվա բարբառով, համ ու հոտով պատմվածքներում իր կարոտն է արտահայտել։

«Սա շատ պայծառ երևակայության արդյունք է, ես էդ երևակայության արդյունքը ցանկացա  բեմական տարածքում տեսնել, որովհետև մենք հիմա խեղաթյուրել ենք գյումրվա բարբառը, ամեն ինչ խեղաթյուրված է, բայց Լիլիթի մոտ մաքուր է, լեզուն մաքուր է, Գյումրվա բարբառը մաքուր է, և ես ընդամենը ցանկացա վերադարձնել նաև Գյումրվա հումորը»,- ասում է Գյումրիի «Մտորումների թատրոնի» գեղարվեստական ղեկավար, ՀՀ վաստակավոր արտիստ Հովհաննես Հովհաննիսյանը։

Հայաստանի վաստակավոր արտիստ, ռեժիսոր Հովհաննես Հովհանիսյանը նշում է՝ այս ներկայացումով  հասարակ արհեստավոր գյումրեցու կերպարներին ճանաչելու  հնարավորություն պետք է տալ։ Վարպետների մասին  պատմություններից բացի, գյումրեցուն բնորոշ հումորն ու կատակներն են, նաև սովորույթները, որոնցից շատերը պահպանվել են առ այսօր։

«Մայլից մայլա»-ն դառնալու է «Մտորումների թատրոն»-ի խաղացանկի մշտական ներկայացումը։ Այն կարևոր միջավայում հանդիսատեսի համար դերասանների հետ  ինտերակտիվ շփման հնարավորություն կստեղծի։ Առաջիկայում իր ձևաչափով տարբերվող թատրոնը կբեմադրի նաև «Մայլից մայլա» պատմվածքների երկրորդ ներկայացումը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՃՏՊ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան տուժածներ

23:00 22.11.2024

ՃՏՊ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան տուժածներ

Նոյեմբերի 22-ին, ժամը 21:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիչինայի փողոցի թիվ 102/1 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Տիչինա-Սեբաստիա փողոցների խաչմերուկում բախվել են «Toyota» (վարորդ՝ Դ․ Պ․) և «Mercedes-Benz» […] ...

Պատրաստվում եմ Արթուր Պողոսյանի թեկնածությունը առաջադրել ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյան

22:54 22.11.2024

Պատրաստվում եմ Արթուր Պողոսյանի թեկնածությունը առաջադրել ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյան

Այսօր Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը  հաստատել է, որ պատրաստվում է Արթուր Պողոսյանի թեկնածությունը առաջադրել ՔԿ նախագահի պաշտոնում։ Պատասխանելով այն հարցին, թե լուրեր են պտտվում Պողոսյանի՝ կոռուպցիոն գործարքների հետ կապված, վարչապետը նշել է. «Ես ուզում եմ ասել, որ նաև 2020 թվականին կամ գուցե ավելի ուշ Արթուր Պողոսյանը նշանակվել է ԱԱԾ քննչական դեպարտամենտի […] ...

ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև տեխնոլոգիական ճեղքվածք այժմ ակնհայտ է․ Լագարդ

22:48 22.11.2024

ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև տեխնոլոգիական ճեղքվածք այժմ ակնհայտ է․ Լագարդ

Եվրոպական կենտրոնական բանկի նախագահ Քրիստին Լագարդը մտահոգություն է հայտնել, որ Եվրոպան տեխնոլոգիական մրցավազքում պարտվում է ԱՄՆ-ին։ «Տեխնոլոգիաներում Եվրոպայի դիրքի վատթարացումն ավելի ցայտուն է դարձել վերջին մեկ տարվա ընթացքում: ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև տեխնոլոգիական ճեղքվածք այժմ ակնհայտ է։ ԵՄ-ում տեխնոլոգիաների զարգացման արագացմանը կարելի է հասնել եվրոպական կապիտալի շուկայի ամրապնդման միջոցով, ավելի մեծ ինտեգրման միջոցով»,- ասել է […] ...

Հայտնի է, թե ինչու Զախարյանը չի հայտնվել «Ռեալ Սոսյեդադի» հայտացուցակում

22:40 22.11.2024

Հայտնի է, թե ինչու Զախարյանը չի հայտնվել «Ռեալ Սոսյեդադի» հայտացուցակում

Իսպանական «Ռեալ Սոսյեդադի» մամուլի ծառայությունը նշել է, թե ինչու Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանը չի ընդգրկվել «Խովե Էսպանյոլի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության առաջին փուլի հանդիպման հայտացուցակում: «Ֆուտբոլիստը մկանային անհարմարություն է զգում, այդ պատճառով էլ տեղ չէր գտել հայտացուցակում: Մոտ ապագայում պարզ կդառնա, թե երբ նա կսկսի մարզվել ընդհանուր թիմի հետ»,- ասված է բասկյան ակումբի պաշտոնական […] ...

Իսպանիան բարձրացրել է բանկերի ավելցուկային շահույթի հարկային դրույքաչափը մինչև 7% և երկարաձգել այն

22:32 22.11.2024

Իսպանիան բարձրացրել է բանկերի ավելցուկային շահույթի հարկային դրույքաչափը մինչև 7% և երկարաձգել այն

Իսպանիայի կառավարությունը երկարացրել է բանկերի ավելցուկային շահույթի հարկը՝ բարձրացնելով դրա դրույքաչափը։ Ի սկզբանե ենթադրվում էր, որ նման հարկի ներդրումը կլինի միանվագ միջոց, որի ժամկետը կլրանա 2024 թվականի դեկտեմբերի 31-ին։ Այժմ կառավարությունը երկարացրել է այն ևս երեք տարով՝ խոշորագույն բանկերի տոկոսադրույքը 4,8%-ից հասցնելով 7%-ի։ Իշխանությունները նշում են, որ բանկերը վերջին տարիներին անսպասելի շահույթներ են ստացել բարձր […] ...

Եվրոպական պարբերականը բացահայտել է, թե ինչպես է Ադրբեջանը վերադրոշմավորում ռուսական գազը ու վերավաճառում այն Արևմուտքին որպես ադրբեջանական

22:24 22.11.2024

Եվրոպական պարբերականը բացահայտել է, թե ինչպես է Ադրբեջանը վերադրոշմավորում ռուսական գազը ու վերավաճառում այն Արևմուտքին որպես ադրբեջանական

Եվրոպական «Պոլիտիկո» տեղեկատվավերլուծական պորտալը ծավալուն հոդված է հրապարակել, որում բացահայտվում են Ադրբեջանի անoրինական գործարքները, որոնք Ռուսաստանին հնարավորություն են տալիս շրջանցել Արևմտյան երկրների պատժամիջոցները: Հեղինակավոր պարբերականը պարզել է, որ Ադրբեջանի կողմից Եվրոպա մղվող գազը իրականում ռուսական է: Ի՞նչ փաստերի հիման վրա է պարբերականի մեկնաբանը գալիս այդպիսի եզրակացության: Միայն ռուսակա՞ն գազն է Ադրբեջանը վերավաճառում, թե նաև այլ […] ...

BACK_TO_TOP