Ալբերտ Մկրտչյանը մահացավ իր ծննդյան տարեդարձի օրը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.45
  • RUBLE
    3.86
  • 409.74
WEATHER
+15.09 oC

Ալբերտ Մկրտչյանը մահացավ իր ծննդյան տարեդարձի օրը

09:31 01.03.2018

«Ես ապրեցի և շարունակում եմ ապրել խելառ կյանք»,- մի առիթով ասել է հայտնի ռեժիսոր, սցենարիստ և դերասան Ալբերտ Մկրտչյանը: Մարդ, որի մասին ընկերներն ու ծանոթները մշտապես խոսում են մեծ ոգևորությամբ ու սիրով:

Իր կյանքը նվիրելով թատրոնին ու կինոյին՝ Ալբերտ Մկրտչյանը կարողացել է էկրան բարձրացնել ֆիլմեր, որոնք սիրվել են ու բարձրացրել են սոցիալ-բարոյական արդիական խնդիրներ: Նրա բոլոր կինոհերոսներն ունեն ընդգծված ազգային նկարագիր, նաև հուզական են: 

Ալբերտ Մկրտչյանը որպես ռեժիսոր հանդես է եկել «Հուշարձան» (1971թ.), «Կյանքի լավագույն կեսը» (1979թ.,ՀՀ Պետական մրցանակ), «Հին օրերի երգը» (1982թ.), «Մեր մանկության տանգոն» (1985թ., երկուսն էլ` ՀՀ Պետականմրցանակ), «Ուրախ ավտոբուս» (2000թ., ՀՀ Պետական մրցանակ) և այլ ֆիլմերում: Թատրոնում բեմադրել է Կ.Գոլդոնիի«Երկու տիրոջ ծառան», «Ավերված քաղաքի մեղեդին», Գ.Մարկեսի «Սիրային նախատինք բազկաթոռին նստածամուսնուն» և այլ պիեսներ: ՈՐպես դերասան հանդես է եկել «Տղամարդիկ» ֆիլմում՝ Անուշի եղբայր Ջեյմս, «Առօրյան ևտոները» ֆիլմում՝ Սերգո Մարգելյան և «Հյուսիսային ծիածան» ֆիլմի դրվագներից մեկում: Մասնակցել է նաև եղբորը՝ Մհեր (Ֆրունզիկ) Մկրտչյանին նվիրված մի շարք ֆիլմերում: 

Ալբերտ Մկրտչյանը էմոցիոնալ անձնավորություն էր: Իր մասին նաև ինքն էր այդպես արտահայտվում, իսկ ռեժիսորի մասնագիտությունն իր համար ամեն ինչ էր՝ և՛  մասնագիտություն, և՛ բնավորություն. «Եթե մարդ իր  կյանքում տեսնում է որևէ էպիզոդ, մարդկային փոխհարաբերություն, որը իմպուլս է տալիս իրեն՝ դա վերածելու ֆիլմի, ապա նա ռեժիսոր է»: 

«Պետք է մանկական անկեղծություն ունենաս», – ասում էր Մկրտչյանը, իսկ ընկերները փաստում են, որ նա ուներ այդ անկեղծությունը, ինչից էլ ծնվում էին իր ֆիլմերը: «Մեր  մանկության  տանգոն», օրինակ, որը Վենետիկի միջազգային փառատոնում երկու մրցանակ շահեց, «Ոսկե գավաթ» և «Լավագույն կին-դերակատար», ռեժիսորի մանկության տարիներին ապրած էմոցիաների էկրանավորումն էր:

Ռեժիսորը մտմտում էր այն իրականության շուրջ, թե ինչու ավագ սերունդը չի միանում երիտասարդությանը: Այդ իրողությունը ֆիլմի վերածելու մասին էր մտածում, սակայն կյանքը այդքան ժամանակ չտվեց նրան: 

Բոլոր նոր ծրագրերը, իսկ այդպիսիք կային, անավարտ մնացին: 

Երկարատև հիվանդությունից հետո Մկրտչյանը մահացավ ճիշտ նույն օրը, երբ բոլորեց 81-ամյակը: 

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Ալբերտ Մկրտչյանը ծնվել է 1937թ. փետրվարի 27-ին, Լենինականում: 1960թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական, 1971թ.` Մոսկվայի կինեմատոգրաֆիայի ինստիտուտի ռեժիսորական բաժինները: 1960-66թթ. եղել է հայկական հեռուստաստուդիայի, 1971թ-ից`«Հայֆիլմ» կինոստուդիայի ռեժիսոր, 1995-99թթ.` Գյումրիի Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի, 2003-15թթ`Երևանի «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի տնօրենն ու գեղարվեստական ղեկավարը: 1980-2001թթ դասավանդել է Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում (1995թ-ից`պրոֆեսոր), 2001թ-ից՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում էր: 

2000թ. պարգևատրվել է ՀՀ «Մովսես Խորենացի», 2007թ.` ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալներով: 2003թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: 2012թ. արժանացել է «Հայակ» հայկական ամենամյա առաջին կինոմրցանակաբաշխության Հատուկ մրցանակի: 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թմրանյութի հայտնաբերման դեպքեր Արմավիրի մարզում

15:33 22.11.2024

Թմրանյութի հայտնաբերման դեպքեր Արմավիրի մարզում

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում ստացված տեղեկությունը Մրգաշատ գյուղի 52-ամյա բնակչի վերաբերյալ էր։ Տեղեկության համաձայն՝ տնամերձ հողամասի տաղավարում մրգաշատցին թմրանյութ է պահում։ Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Տաղավարում կատարված զննությամբ հայտնաբերվել են կանեփանման զանգվածով երկու փաթեթ՝ ընդհանուր 70 գրամ։ 52-ամյա տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածը անձնական օգտագործման համար կանեփից պատրաստված թմրանյութ է։ […] ...

Անահիտ Ավանեսյանն այցելել է «Արտաշատի» բժշկական կենտրոն

15:26 22.11.2024

Անահիտ Ավանեսյանն այցելել է «Արտաշատի» բժշկական կենտրոն

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հերթական այցն է կատարել «Արտաշատի» բժշկական կենտրոն: Նա հանդիպում է ունեցել բժշկական կենտրոնի տնօրենի նորանշանակ պաշտոնակատար Հայկ Հովհաննիսյանի և բուժանձնակազմի հետ, ներկա է եղել Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը: Խորհրդակցության ընթացքում նախարարը ներկայացրել է իր հանձնարարությամբ ստեղծված ճգնաժամային կառավարման ընթացիկ աշխատանքները, անդրադարձել առկա խնդիրների հնարավոր լուծումներին ` նշելով, որ ընթանում է նաև […] ...

«Չելսին» դատապարտել է ֆուտբոլիստուհի Քերի նկատմամբ հոմոֆոբ մեկնաբանությունները

15:20 22.11.2024

«Չելսին» դատապարտել է ֆուտբոլիստուհի Քերի նկատմամբ հոմոֆոբ մեկնաբանությունները

Լոնդոնի «Չելսիի» կանանց թիմի և Ավստրալիայի հավաքականի ֆուտբոլիստուհի Սամանտա Քերը սոցիալական ցանցերում հայտնել է, որ սպասում է երեխայի։ Հայտարարությանը կից տեղադրված էր զույգի համբուրվելու և Քրիստի Մյուիսի՝ հղիությունը տեսանելի դարձնող լուսանկար։ Որոշ երկրպագուներ դրական են արձագանքել այս լուրին, սակայն եղել են նաև բացասական մեկնաբանություններ։ Լոնդոնյան ակումբը խստորեն դատապարտել է Քերի հասցեին հնչեցված հոմոֆոբ վիրավորանքները։ Ավելի […] ...

ՀԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են աղետներին դիմակայելու ուղղությամբ երկրի պատրաստականությունն ապահովելու հարցեր

15:12 22.11.2024

ՀԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են աղետներին դիմակայելու ուղղությամբ երկրի պատրաստականությունն ապահովելու հարցեր

ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանն ընդունել է Համաշխարհային բանկի Հայաստանի գծով ավագ տնտեսագետ Լեա Հաքիմի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին ավագ տնտեսագետ Արմինե Մանուկյանը, տնտեսագետ Լիքիչ Մոթային, քաղաքաշինության գծով մասնագետ Նորա Միրզոյանը։ Առցանց տարբերակով միացել է նաև աղետների ռիսկի կառավարման ավագ մասնագետ Թավաձվա Դուբեն։ Հանդիպմանը մասնակցել է ՓԾ տնօրենի տեղակալ Տիգրան Պետրոսյանը։ Կամո […] ...

SHANTNEWS

15:00 22.11.2024

SHANTNEWS

Գյումրեցի պատանի կարատեիստ Արտաշես Մկրտչյանը՝ Աշխարհի փոխչեմպիոն

14:54 22.11.2024

Գյումրեցի պատանի կարատեիստ Արտաշես Մկրտչյանը՝ Աշխարհի փոխչեմպիոն

ՌԴ Օրյոլ քաղաքում շարունակվող Բազմավոճ կարատեի ֆեդերացիաի աշխարհի առաջնությունում հաջող է հանդես եկել գյումրեցի պատանի կարատեիստ Արտաշես Մկրտչյանը: 14-15 տարեկաննների խմբի 50-55 քաշային կարգում հանդես եկող հայ մարզիկը անցկացրած 4 մենամարտերից 3-ում հաղթել է և դարձել փոխչեմպիոն, նվաճելով առաջնության արծաթե մեդալ: Նշենք, որ Բազմավոճ կարատեի ֆեդերացիաի աշխարհի առաջնությանը, բոլոր տարիքային խմբերում միասին մասնակցում է 29 […] ...

BACK_TO_TOP