17:09 25.08.2022
Աշխատանքային այցով Ղրղզստանի Չոլպոն-Ատա քաղաքում գտնվող Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի աշխատանքներին մասնակցող կառավարությունների ղեկավարները հանդիպել են Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ:
Պատվիրակությյունների ղեկավարներին դիմավորել է Ղրղզստանի վարչապետ Ակիլբեկ Ժապարովը և նրանց ուղեկցել հանդիպման սրահ:
Ղրղզստանի նախագահը ողջունել է կառավարությունների ղեկավարներին և հույս հայտնել, որ Չոլպոն-Ատայում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը կանցնի արդյունավետ` ի նպաստ հետագա համագործակցության զարգացման:
Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ղրղզստանի նախագահին ջերմ ընդունելության համար և նշել.
«Սպասվում է կարևոր նիստ, ունենք մեծ և հագեցած օրակարգ` կարևոր հարցերի շուրջ: Հույս ունեմ, որ մեզ կհաջողվի հանգել կոնկրետ որոշումների և հնարավորինս քիչ աշխատանք թողնել Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստին:
Կարող եմ նշել, որ Եվրասիական տնտեսական տարածքում բացասական կանխատեսումներն իրականություն չդարձան, հակառակը` հաստատվեց իրավիճակի մեր ընկալումը, քանի որ մենք հստակ ֆիքսել էինք, որ պանդեմիայից հետո ստեղծված իրավիճակը, իհարկե, իր հետ բերում է նոր մարտահրավերներ, սակայն նաև ստեղծում է նոր հնարավորություններ:
Ուրախ եմ, որ մենք կենտրոնացել ենք այդ օրակարգի վրա, որի նպատակն է` կառավարել մարտահրավերները և օգտագործել այն հնարավորությունները, որոնք ստեղծվում են: Երբ նայում ենք Եվրասիական տնտեսական միության շրջանակում առևտրաշրջանառության թվերին` տեսնում ենք, որ կան աճի մեծ ցուցանիշներ` համեմատ 2021 թվականի հետ: Իհարկե, սա պետք է արձանագրել, բայց չպետք է հանգստանալ, քանի որ դժվար ժամանակները, ցավոք, չեն ավարտվել, անհրաժեշտ է կենտրոնանալ` փորձելով պահպանել ԵԱՏՄ երկրների միջև առկա առևտրաշրջանառության տեմպը: Վստահ եմ, որ արդյունավետ կաշխատենք և ընդունվելիք որոշումներն օգտակար կլինեն մեր քաղաքացիներին, երկրներին և Միությանը»:
17:06 28.04.2025
Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի գավաթի 6-րդ փուլի հաղթողՀայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել Կահիրեում ավարտին մոտեցող աշխարհի գավաթի խաղարկության 6-րդ փուլում: Հենացատկի վարժության եզրափակչում նա հավաքել է 14.700 միավոր և զբաղեցրել է առաջին տեղը: Ավելի վաղ աշխարհի գավաթի խաղարկության 6-րդ փուլի հաղթողներ էին դարձել Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամներ Համլետ Մանուկյանն […] ...
17:00 28.04.2025
Արդարադատության նախարարը ելույթով է հանդես եկել հանրային տիրույթում ատելության խոսքի դեմ պայքարին նվիրված աշխատաժողովինԱրդարադատության նախարար Սրբուհի Գալյանը որպես բանախոս հանդես է եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի և Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի հետ համատեղ կազմակերպած աշխատաժողովին՝ նվիրված պետական հաստատությունների և լրատվամիջոցների միջև հաղորդակցության ամրապնդմանը՝ հանրային տիրույթում ատելության խոսքի դեմ պայքարելու համատեքստում։ Իր խոսքում Սրբուհի Գալյանն անդրադարձել է իրավահավասարության ապահովման և խտրականությունից պաշտպանության, ինչպես նաև ատելության խոսքի դեմ պայքարի ոլորտում […] ...
16:53 28.04.2025
Կայացել է Նիկոլ Փաշինյանի հանդիպումն Էստոնիայի ԱԳ նախարարի հետՊաշտոնական այցի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր կեցավայրում ընդունել է Էստոնիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնանին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Էստոնիա երկկողմ հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցեր՝ կարևորելով քաղաքական, տնտեսական և միջմշակութային համագործակցության զարգացման հեռանկարները: Զրուցակիցներն անդրադարձել են Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներին, մասնավորապես՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին: Կողմերը շեշտել են […] ...
16:44 28.04.2025
Անչելոտին ամենայն հավանականությամբ կգլխավորի Բրազիլիայի հավաքականըՄադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին, ամենայն հավանականությամբ, շուտով աշխատանքի կանցնի Բրազիլիայի ազգային հավաքականում, գրում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։ Իտալացուն այժմ մեկ քայլ է բաժանում հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնելուց։ Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի (CBF) ներկայացուցիչների ու Անչելոտիի միջև բանակցությունները հաջող են ընթանում։ CBF-ում վստահ են, որ առաջիկա օրերին վերջնական համաձայնության կհասնեն իտալացու հետ։ Անչելոտին մինչև […] ...
16:34 28.04.2025
«Զվարթնոց» օդանավակայանի համայնքային ոստիկանները հայտնաբերել են օտարերկրացի հետախուզվողներիՀամայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ապրիլի 25-ին` գիշերվա ժամը 1-ին, Դոհա-Երևան չվերթի ժամանումից հետո, բաժին է բերվել և ձերբակալվել օտարերկրյա 28-ամյա քաղաքացի, որը 2022 թվականից Ուզբեկստանի իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք: Ոստիկանները նաև ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ նույն օրը Ուզբեկստանի իրավապահների կողմից հետախուզվող 50-ամյա […] ...
16:25 28.04.2025
Դեսպան Վահագն Աֆյանն իր հավատարմագրերն է հանձնել Բանգլադեշի նախագահինՀՀ դեսպան Վահագն Աֆյանն (նստավայրը՝ Նյու Դելի) իր հավատարմագրերն է հանձնել Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետության նախագահ Մոհամմեդ Շահաբուդդինին։ Ինչպես տեղեկացնում են Հնդկաստանում Հայաստանի դեսպանությունից, Բանգլադեշում ՀՀ դեսպանը պատրաստակամություն է հայտնել ջանքեր ներդնել երկկողմ հարաբերությունների զարգացման և համագործակցության ակտիվացման գործում, ում հաջողություններ է մաղթել Բանգլադեշի նախագահը։ Մինչ այդ դեսպան Վ. Աֆյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Բանգլադեշի […] ...