16:22 25.08.2022
Միջազգային ուշադրության կենտրոնում է շարունակում մնալ իրավիճակը Զապորոժիեի ատոմակայանի շուրջ։ Թեման քննարկել են ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկորնյուն հեռախոսազրույցի ընթացքում՝ ընդգծելով Ատոմային էներգիայի միջազգային գործակալության՝ ատոմակայան այցի կարևորությունը։ Interfax գործակալության փոխանցմամբ՝ Շոյգուն հայտնել է նաև Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տեսուչներին անհրաժեշտ աջակցությունը տրամադրելու պատրաստակամության մասին։
Իր հերթին Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսիին, ով անձամբ է ղեկավարելու տեսուչների այցն ատոմակայան, հայտնել է, որ թեմայի շուրջ զրուցել է Ֆրանսիայի նախագահի հետ։ Ըստ Գրոսսիի՝ այցը տեղի կունենա մոտակա ժամանակներում։
Timely and focused meeting with 🇫🇷 @EmmanuelMacron today on the iminent @IAEAorg visit to #Ukraine's Zaporizhzhya Nuclear Power Plant — thank you for your constant support and efforts to make this crucial mission a reality. pic.twitter.com/0GFmICMIsr
— Rafael MarianoGrossi (@rafaelmgrossi) August 25, 2022
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշն իր հերթին մտահոգություն է հայտնել Զապորոժիեի ատոմակայանի շուրջ իրավիճակի առնչությամբ՝ նշելով, որ «ցանկացած հետագա էսկալացիա կարող է հանգեցնել ինքնաոչնչացման»։
I remain gravely concerned about the situation in and around the Nuclear Power Plant in Zaporizhzhia.
Any further escalation of the situation could lead to self-destruction.
The @UN Secretariat is ready to support any @iaeaorg mission from Kyiv to the Plant.
— António Guterres (@antonioguterres) August 25, 2022
Ի դեպ, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը օգոստոսի 25-ի տեղեկագրում հաղորդել է, որ ուկրաինական հրետանին խոշոր տրամաչափի զենքերով 7 անգամ հարվածներ է հասցրել Զապորոժիեի ատոմակայանի տարածքին։
14:50 19.04.2025
Ինչո՞ւ ձախողեց հին Հանրային խորհուրդը, ինչո՞ւմ կհաջողի նորը. Հեռանկար բանավեճԱյս շաբաթ իր աշխատանքը սկսեց Հանրային նոր խորհուրդը: Գործընթացը վերջնականացավ խորհրդի նախագահի նշանակմամբ: Այս կառույցը ստեղծվեց 2008 թվականին, բայց ավելի քան 3 տարի այն գրեթե չէր գործում: Կառավարությունը որոշեց ցրել խորհրդի հին կազմն ու նորը ձևավորել՝ նոր գործառույթով: Բայց արդյո՞ք անհրաժեշտ է հանրային նման կառույցի գործունեությունը և ինչո՞ւ: Այս ու այլ հարցեր «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում […] ...
14:35 19.04.2025
Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունովՀայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում […] ...
14:16 19.04.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա ԲալաևայինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային: Նախարարի գլխավորած պատվիրակությունը մեր երկրում է գտնվում ապրիլի 18-19-ին Հայաստանում Ղազախստանի մշակութային օրերի միջոցառումներին մասնակցելու շրջանակում: Ողջունելով նախարարին՝ նախագահ Խաչատուրյանը ընդգծել է, որ նման այցերը ոչ միայն խորացնում են երկկողմ կապերը, այլև նոր շունչ են հաղորդում ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը։ Նա […] ...
13:58 19.04.2025
Հռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների երկրորդ փուլըՀռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամի կարգավորման բանակցությունների երկրորդ փուլը։ Այս մասին հայտնում է Իրանի պետական հեռարձակողը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Խորհրդակցությունները անցկացվում են Օմանի դեսպանի նստավայրում։ Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտնել էր, որ Իտալիայի մայրաքաղաքում անուղղակի բանակցություններ կանցկացվեն Օմանի ԱԳ նախարարի միջնորդությամբ։ ...
13:50 19.04.2025
Այսօր կկայանան վերջին տուրի հանդիպումները. Հոկեյի ԱԱԱյսօր Երևանում կկայանա տափօղակով հոկեյի Աշխարհի IV դիվիզիոնի առաջնության վերջին տուրը։ Հայաստանի հավաքականն ԱԱ-ի շրջանակում վերջին հանդիպումը կանցկացնի՝ մրցելով Ինդոնեզիայի հետ։ Հանդիպումը կմեկնարկի 17։00-ին։ Այսօրվա հանդիպումների ժամանակացույցը․ Մալայզիա — Ուզբեկստան / 14։00 Հայաստան — Ինդոնեզիա / 17։00 Իրան — Քուվեյթ / 20։00 Հայաստանի հավաքականն ունի 9 միավոր և երկրորդն է մրցաշարային աղյուսակում, իսկ առաջատարն Ուզբեկստանի […] ...
13:33 19.04.2025
Իրանի ԱԳ նախարարը ժամանել է ՀռոմԻրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին ժամանել է Իտալիայի մայրաքաղաք Հռոմ՝ մասնակցելու Միացյալ Նահանգների հետ բանակցությունների երկրորդ փուլին։ Ինչպես տեղեկացնում է իրանական IRNA գործակալությունը, Թեհրանն ու Վաշինգտոնը բանակցություններ են վարում Իսլամական Հանրապետության քաղաքացիական միջուկային ծրագրի և Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների դադարեցման շուրջ քննարկումների համար: ...