Մեծ Բրիտանիայում կինը եզակի երկվորյակներ է լույս աշխարհ բերել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 04 2025
  • $
    390.33
  • RUBLE
    4.73
  • 443.14
WEATHER
+12.09 oC

Մեծ Բրիտանիայում կինը եզակի երկվորյակներ է լույս աշխարհ բերել

23:01 25.08.2022

Մեծ Բրիտանիայից 29-ամյա Շանթել Բրութոնը տարբեր մաշկի գույներով յուրահատուկ երկվորյակներ է լույս աշխարհ բերել։ Այս մասին հայտնում է Daily Record-ը։

Տղան՝ Էիոն անունով, և աղջիկը՝ Ազիրան, ծնվել են 2022 թվականի ապրիլին Նոթինգհեմի քաղաքային հիվանդանոցում։ Կնոջ խոսքով՝ ծնվելուց անմիջապես հետո երեխաները նույն տեսքն են ունեցել, սակայն մի քանի ամիս անց Ազիրայի մաշկը շատ ավելի մուգ է դարձել, քան եղբորը մաշկը։

Ներկայումս երեխաների արտաքինը զգալիորեն տարբերվում է՝ տղան ունի բաց մաշկ և կանաչ աչքեր, իսկ աղջիկը՝ մուգ մաշկ և շագանակագույն աչքեր։

Երկվորյակների մայրը խառը ռասայից է, մորական պապը Նիգերիայից էր։ Երկվորյակների 29-ամյա հոր նախնիները շոտլանդական և ճամայկական ծագում ունեն: Բրութոնն ասում է, որ երեխաները գրավում են մարդկանց ուշադրությունը, երբ ընտանիքը դուրս է գալիս: Նրա խոսքով՝ անցորդներին հաճախ հետաքրքրում են ծնողները:

Էիոնն ու Ազիրան տարբերվում են ոչ միայն արտաքինով, այլև բնավորությամբ։ Ազիրան շատ հանգիստ է, մինչդեռ Էիոնն ավելի էմոցիոնալ է և շատ ավելի մեծ ուշադրություն է պահանջում։ «Ես այնքան ուրախ եմ, որ նրանք այնպիսին են, ինչպիսին կան՝ մեր եզակի փոքրիկ ընտանիքը», – ասում է նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Շարունակվում են Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2023-2027 թթ․ համալիր ծրագրով նախատեսված մոնիթորինգի աշխատանքները

19:05 25.04.2025

Շարունակվում են Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2023-2027 թթ․ համալիր ծրագրով նախատեսված մոնիթորինգի աշխատանքները

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների իրացման, հավասար պայմանների և հնարավորությունների ապահովման, ներառականության հաստատման և այլ հարցեր քննարկելու նպատակով շարունակվում են Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2023-2027 թթ․ համալիր ծրագրով նախատեսված մոնիթորինգի աշխատանքները։ Մոնիթորինգի շրջանակում Միասնական սոցիալական ծառայության Աշտարակի տարածքային կենտրոնում տեղի է ունեցել հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի նիստ, որի օրակարգում քննարկվել են Հաշմանդամություն […] ...

Երևանում ոչ սթափ վիճակում գտնվող վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել ընտանիքի 4 անդամի

18:57 25.04.2025

Երևանում ոչ սթափ վիճակում գտնվող վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել ընտանիքի 4 անդամի

Այսօր՝ ապրիլի 25-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:50-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 32-ամյա Կարապետ Հակոբյանն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Արտաշիսյան փողոցում՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել 4 հետիոտնի, ապա կոտրել հետիոտնային անցման համար տեղադրված լուսակիրն ու երկաթե էլեկտրասյունը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վրաերթի հետևանքով 2 անչափահաս տեղափոխվել է «Սուրբ […] ...

Դիլիջան համայնքին է վերադարձվել մանկապարտեզի՝ շուրջ 86 միլիոն դրամ արժեքով մասնաշենքը

18:52 25.04.2025

Դիլիջան համայնքին է վերադարձվել մանկապարտեզի՝ շուրջ 86 միլիոն դրամ արժեքով մասնաշենքը

Դիլիջան համայնքի Շահումյան փողոցի թիվ 34 հասցեում գտնվող՝ 85 միլիոն 935 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով, 891,1 քմ մակերեսով անշարժ գույքը՝ մանկապարտեզի մասնաշենքը, վերադարձվել է Դիլիջան համայնքին։ Տավուշի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, ուսումնասիրել է Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Շահումյան փողոցի թիվ 34 հասցեում գտնվող մանկապարտեզի փաստաթղթերը: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, […] ...

Կապառոսի «Սևիլիան» պարտվել է «Օսասունային»

18:45 25.04.2025

Կապառոսի «Սևիլիան» պարտվել է «Օսասունային»

Անդալուզական «Սևիլիան» Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի վերադարձից հետո երկրորդ անընդմեջ խաղում չի կարողացել հաղթել։ «Սևիլիան» Իսպանիայի Լա լիգայի 33-րդ տուրում հյուրընկալվելիս 0-1 հաշվով պարտվել է «Օսասունային»: Անդալուզացիները 32-րդ րոպեից խաղում էին 10 ֆուտբոլիստով. կարմիր քարտ էր ստացել Դոդի Լուկեբակիոն: Կապառոսի թիմը 37 միավորով 15-րդն է, «Օսասունան»` 44 միավորով 8-րդը: ...

Ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն Չարենցավանում

18:40 25.04.2025

Ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն Չարենցավանում

ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության կողմից շարունակաբար իրականացվող գիտելիքների ամրապնդման և հանրային անվտանգության ապահովման նպատակով հանրապետության տարբեր համայնքներում պարբերաբար կազմակերպվում են ցուցադրական բնույթի ուսումնավարժություններ։ Այս նախաձեռնությունները կարևոր նախադրյալ են արտակարգ իրավիճակներում արագ արձագանքման ունակությունների ձևավորման և ներգրավված կառույցների միջև համագործակցության ամրապնդման տեսանկյունից։ ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի «Չարենցավանի թիվ 2 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում՝ ՀՀ […] ...

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այցելել է «Սիրիուս» կրթական կենտրոն

18:35 25.04.2025

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այցելել է «Սիրիուս» կրթական կենտրոն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի գլխավորած պատվիրակությունը Ռուսաստանի Դաշնության լուսավորության նախարարի տեղակալ Անդրեյ Կորնեևի հրավերով և ուղեկցությամբ այցելել է «Սիրիուս» կրթական կենտրոն: Պատվիրակությունը ծանոթացել է ՌԴ Կրասնոդարի երկրամասի Սոչի քաղաքի հարևանությամբ գործող «Սիրիուս» կրթական կենտրոնի գործունեությանը, շրջայց է կատարել ֆեդերալ տարածքում տեղակայված տարբեր հաստատություններում, այդ թվում՝ կրթական կենտրոնում, հանրակրթական և […] ...

BACK_TO_TOP