Սեպտեմբերի 1-ից կենսաթոշակի և նպաստի չափը կբարձրանա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
31 01 2025
  • $
    397.35
  • RUBLE
    4.04
  • 412.25
WEATHER
--1.91 oC

Սեպտեմբերի 1-ից կենսաթոշակի և նպաստի չափը կբարձրանա

11:26 24.08.2022

Կառավարության այսօրվա որոշմամբ՝ 2022 թվականի սեպտեմբերի 1-ից կբարձրանան կենսաթոշակների ու նպաստների չափերը՝
✅ աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը՝ 21,000 դրամ (18,000 դրամի փոխարեն),
✅ զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը՝ 20,000 դրամ (18,000 դրամի փոխարեն),
✅ նվազագույն կենսաթոշակի չափը՝ 30,500 դրամ (28,600 դրամի փոխարեն),
պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափերը`
1․ առաջին խմբի հաշմանդամություն ունեցող անձի համար` 45,000 դրամ (43,000 դրամի փոխարեն),
2․ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձի համար` 35,000 դրամ (33,000 դրամի փոխարեն),
3․ երրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձի համար՝ 32,000 դրամ (30,000 դրամի փոխարեն),
✅ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի մահացած (զոհված) զինծառայողի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում՝ զինվորական կենսաթոշակի չափը՝ 32,000 դրամ (30,000 դրամի փոխարեն)։
Արդյունքում՝ աշխատանքային կենսաթոշակի միջին ամսական չափը կավելանա շուրջ 3,100 դրամով, իսկ զինվորական կենսաթոշակները՝ 5,200 դրամով: Այսպիսով՝ կենսաթոշակների միջին ամսական չափը կավելանա շուրջ 7%-ով։
📌 Բարձրացվում է նաև ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը` դրանք սահմանելով 30,500 դրամ (28,600 դրամի փոխարեն), իսկ հաշմանդամ երեխա ճանաչված անձի համար՝ 39,000 դրամ (37,000 դրամի փոխարեն)։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պետդեպարտամենտը Պանամայի ջրանցքն անվանել է «ռազմավարական ակտիվ»

20:27 31.01.2025

Պետդեպարտամենտը Պանամայի ջրանցքն անվանել է «ռազմավարական ակտիվ»

Ամերիկյան ներկայիս վարչակազմը՝ Դոնալդ Թրամփի գլխավորությամբ, Պանամայի ջրանցքը համարում է «ռազմավարական ակտիվ», որը չի կարող լինել Չինաստանի վերահսկողության տակ՝ «ոչ դե ֆակտո, ոչ դե յուրե»։ Այս մասին հայտարարել է Լատինական Ամերիկայի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Մաուրիսիո Կլավեր-Կարոնեն։ «Սա առանցքային հարց է: Որովհետև հիմնականն այն է, որ մենք խոսում ենք առանցքային, կարևոր, ռազմավարական ակտիվի մասին: Հյուսիսային […] ...

Քրեակատարողական ծառայության պետն ընդունել է հասարակական դիտորդների խմբի անդամներին

20:16 31.01.2025

Քրեակատարողական ծառայության պետն ընդունել է հասարակական դիտորդների խմբի անդամներին

Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը ընդունել է ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբին, այս մասին տեղեկացնում են Քրեակատարողական ծառայությունից։ «Խմբի նախագահ Սերգեյ Գաբրիելյանը և խմբի անդամները Քրեակատարողական ծառայության ղեկավար անձնակազմին ներկայացրել են քրեակատարողական հիմնարկներում իրենց մշտադիտարկումների ընթացքում վեր հանված խնդիրները և առանձին դժգոհությունները։ Մասնավորապես անդրադարձել են ազատությունից զրկված անձանց […] ...

Փետրվարի 2-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես խոնավ տարածքների համաշխարհային օր

20:07 31.01.2025

Փետրվարի 2-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես խոնավ տարածքների համաշխարհային օր

Փետրվարի 2-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես խոնավ տարածքների համաշխարհային օր: 1971 թվականի փետրվարի 2-ին Իրանի Ռամսար քաղաքում ստորագրվել է «Միջազգային կարևոր նշանակություն ունեցող խոնավ տարածքների, հատկապես որպես ջրային թռչունների բնակավայր» Ռամսարի կոնվենցիան, հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։ «Հայաստանը Ռամսարի կոնվենցիային է միացել 1993թ-ին և այսօր ունի երեք Ռամսարի տարածք՝ Սևանա լիճը, Արփի լիճը […] ...

SHANTNEWS

20:00 31.01.2025

SHANTNEWS

Հայտնի են Եվրոպա լիգայի անցումային փլեյ-օֆֆի զույգերը

19:55 31.01.2025

Հայտնի են Եվրոպա լիգայի անցումային փլեյ-օֆֆի զույգերը

ՈՒԵՖԱ-ի գրասենյակում տեղի է ունեցել Եվրոպա լիգայի անցումային փլեյ-օֆֆի վիճակահանությունը։ Եվրոպա լիգա՝ անցումային փլեյ-օֆֆ․ «Տվենտե» (Նիդերլանդներ) – «Բուդյո-Գլիմտ» (Նորվեգիա) «Ֆեներբահչե» (Թուրքիա) – «Անդերլեխտ» (Բելգիա) «Յունիոն» (Բելգիա) – «Այաքս» (Նիդերլանդներ) ՊԱՕԿ (Հունաստան) – «Ստյաուա» (Ռումինիա) «ԱԶ Ալկմար» (Նիդերլանդներ) – «Գալաթասարայ» (Թուրքիա) «Միդտյուլան» (Դանիա) – «Ռեալ Սոսյեդադ» (Իսպանիա) «Ֆերենցվարոշ» (Հունգարիա) – «Վիկտորիա Պլզեն» (Չեխիա) «Պորտու» (Պորտուգալիա) – […] ...

Նախագահը մասնակցել է 2024 թվականի լավագույն մարզիկների պարգևատրման արարողությանը

19:51 31.01.2025

Նախագահը մասնակցել է 2024 թվականի լավագույն մարզիկների պարգևատրման արարողությանը

Հանրապետության նախագահի նստավայրում, նախագահ Վահագն Խաչատուրյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ կայացել է 2024 թվականի 10 լավագույն մարզիկների պարգևատրման հանդիսավոր արարողությունը։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է 2024 թվականի լավագույն մարզիկներին և նշել, որ սպորտի ոլորտում իր ղեկավարած գերատեսչության քաղաքականությունն ուղղված է բարեփոխումների շարունակական իրականացմանը, նպաստավոր պայմանների ստեղծմանը և ավելի շատ […] ...

BACK_TO_TOP