18:13 04.09.2022
Օվկիանոսի մակերևույթից տասնյակ մետր ներքև, օվկիանոսի մուգ հատակի և վառ կապույտ ծանծաղուտի միջև ընկած է մթնշաղի գոտին, հաղորդում է CNN-ը։ Դա անհայտ աշխարհ է, բայց որոշ արևադարձային և մերձարևադարձային ջրերում բարգավաճում են մարջանային խութերը: Շատ քիչ գիտնականներ են ռիսկի դիմել և հասել դեպի այս խորը խութերը, որոնք տեխնիկապես հայտնի են որպես մեզոֆոտ մարջանային էկոհամակարգեր, որը նշանակում է «միջին լույս», և շատերը ենթադրում էին, որ լույսի բացակայությունը և սառը ջերմաստիճանը նշանակում են, որ այնտեղ քիչ տեսակներ կարող են գոյություն ունենալ:
Սակայն գիտնականներից մեկը սուզվել է դեպի այդ խորքերը և ցույց տվել, որ այնտեղ ավելի շատ կյանք կա, քան մինչ այս ենթադրվում էր:
«Երբ մոտենում ես, դա շատ գունեղ էկոհամակարգ է։ Կան շատ տարբեր տեսակի ձկներ, և նրանցից շատերն անհայտ են», – ասում է բրազիլացի իխտիոլոգ (ձկնաբան) և Կալիֆորնիայի գիտությունների ակադեմիայի «Հույս խութերի համար» նախաձեռնության համատնօրեն Լուիզ Ռոշան:
Մինչ օրս Ռոշան հայտնաբերել է ձկների շուրջ 30 նոր տեսակ։ Դա բավական բարդ աշխատանք է շատ քիչ գիտնականներ կարող են նման խորության վրա հետազոտություններ կատարել։ Սարքավորումները պատրաստելու համար ժամեր են հարկավոր, ջրի խորքերն իջնելը տևում է 10-15 րոպե, մինչդեռ բարձրանալը տևում է 5-6 ժամ։ Այս ամենով հանդերձ, Ռոշան և նրա խումբը ջրում ուսումնասիրությունների համար ունեն ընդամենը 7-10 րոպե։
Ձկնաբանը պլաստիկի թափոններ և ձկնորսական պարագաներ է գտել ամենախորը խութերում և տեսել է չափից շատ ձկնորսության և կլիմայի փոփոխության ազդեցությունը: Թեև դեռևս բավարար տվյալներ չկան՝ ծանծաղուտների խութերի համեմատությամբ վնասի չափը որոշելու համար, նա ասում է, որ պարզ է, որ ջրի ջերմաստիճանը տաքանում է նաև ավելի խորը գոտիներում և խութերի սպիտակեցման պատճառ է դառնում:
14:50 19.04.2025
Ինչո՞ւ ձախողեց հին Հանրային խորհուրդը, ինչո՞ւմ կհաջողի նորը. Հեռանկար բանավեճԱյս շաբաթ իր աշխատանքը սկսեց Հանրային նոր խորհուրդը: Գործընթացը վերջնականացավ խորհրդի նախագահի նշանակմամբ: Այս կառույցը ստեղծվեց 2008 թվականին, բայց ավելի քան 3 տարի այն գրեթե չէր գործում: Կառավարությունը որոշեց ցրել խորհրդի հին կազմն ու նորը ձևավորել՝ նոր գործառույթով: Բայց արդյո՞ք անհրաժեշտ է հանրային նման կառույցի գործունեությունը և ինչո՞ւ: Այս ու այլ հարցեր «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում […] ...
14:35 19.04.2025
Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունովՀայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում […] ...
14:16 19.04.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա ԲալաևայինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային: Նախարարի գլխավորած պատվիրակությունը մեր երկրում է գտնվում ապրիլի 18-19-ին Հայաստանում Ղազախստանի մշակութային օրերի միջոցառումներին մասնակցելու շրջանակում: Ողջունելով նախարարին՝ նախագահ Խաչատուրյանը ընդգծել է, որ նման այցերը ոչ միայն խորացնում են երկկողմ կապերը, այլև նոր շունչ են հաղորդում ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը։ Նա […] ...
13:58 19.04.2025
Հռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների երկրորդ փուլըՀռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամի կարգավորման բանակցությունների երկրորդ փուլը։ Այս մասին հայտնում է Իրանի պետական հեռարձակողը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Խորհրդակցությունները անցկացվում են Օմանի դեսպանի նստավայրում։ Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտնել էր, որ Իտալիայի մայրաքաղաքում անուղղակի բանակցություններ կանցկացվեն Օմանի ԱԳ նախարարի միջնորդությամբ։ ...
13:50 19.04.2025
Այսօր կկայանան վերջին տուրի հանդիպումները. Հոկեյի ԱԱԱյսօր Երևանում կկայանա տափօղակով հոկեյի Աշխարհի IV դիվիզիոնի առաջնության վերջին տուրը։ Հայաստանի հավաքականն ԱԱ-ի շրջանակում վերջին հանդիպումը կանցկացնի՝ մրցելով Ինդոնեզիայի հետ։ Հանդիպումը կմեկնարկի 17։00-ին։ Այսօրվա հանդիպումների ժամանակացույցը․ Մալայզիա — Ուզբեկստան / 14։00 Հայաստան — Ինդոնեզիա / 17։00 Իրան — Քուվեյթ / 20։00 Հայաստանի հավաքականն ունի 9 միավոր և երկրորդն է մրցաշարային աղյուսակում, իսկ առաջատարն Ուզբեկստանի […] ...
13:33 19.04.2025
Իրանի ԱԳ նախարարը ժամանել է ՀռոմԻրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին ժամանել է Իտալիայի մայրաքաղաք Հռոմ՝ մասնակցելու Միացյալ Նահանգների հետ բանակցությունների երկրորդ փուլին։ Ինչպես տեղեկացնում է իրանական IRNA գործակալությունը, Թեհրանն ու Վաշինգտոնը բանակցություններ են վարում Իսլամական Հանրապետության քաղաքացիական միջուկային ծրագրի և Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների դադարեցման շուրջ քննարկումների համար: ...