17:00 04.09.2022
Քեմբրիջի դուքսը և դքսուհին Լոնդոնից տեղափոխվում են Վինձոր։ Նրանց այս որոշումը պայմանավորված է երեխաներով, հաղորդում է Independent պարբերականը։
9-ամյա Ջորջը և 7-ամյա Շառլոթը դուրս են եկել Լոնդոնի դպրոցից, որպեսզի սեպտեմբերին հաճախեն Ասքոթի մոտ գտնվող Լեմբրուքի դպրոցը՝ իրենց 7-ամյա եղբոր՝ Լուիսի հետ։ Քենսինգթոնի պալատից Վինձոր տեղափոխվելիս Քեմբրիջի դքսի ընտանիքն ավելի մոտ է գտնվում Վիլյամի տատիկին՝ թագուհուն, և Քեյթի ծնողներին։
Կրթության հոգեբան Քեյրեն Քալենը նշում է, որ դպրոցի փոփոխությունը լուրջ մարտահրավեր է բոլոր երեխաների համար՝ անկախ տարիքից, քանի որ դպրոցը նրանց կյանքի զգալի մասն է կազմում և մեծապես նպաստում է նրանց զարգացմանը։
Դա վերաբերում է ոչ միայն արքայական ընտանիքին, այլ բոլոր երեխաններին, հետևաբար, Քալենը ծնողներին խորհուրդ է տալիս հիշել հետևյալը, երբ նրան փորձում են երեխաներին օգնել հաղթահարել դպրոցը փոխելու դժվարությունը։
Շարունակականություն
Հիշեք, որ փոփոխությունը կարող է լինել ցավոտ և ապակայունացնող, բայց միևույն ժամանակ հուզիչ և ուժեղացնող:
«Մենք որպես չափահասներ գիտենք, որ եթե մեր կյանքի մի բնագավառում լուրջ փոփոխություններ են տեղի ունենում, ապա մենք պետք է հնարավորինս պահպանենք շարունակականությունը մյուս ոլորտներում, որպեսզի վայելենք փոփոխությունը և շատ անհանգիստ չդառնանք», – ասում է Քալենը՝ ընդգծելով, որ շարունակականության անհրաժեշտությունը է՛լ ավելի շատ վերաբերում է հենց երեխաներին:
Տուն
Փորձեք համոզվել, որ տանն ամեն ինչ կայուն է և հանդարտեցնող։ Հոգեբանը նշում է, որ տան ծանոթ առօրյան ապահովում են հարմարավետություն և վստահություն, երբ երեխաները փորձության են ենթարկվում նոր դպրոցի միջավայրում։
Խստացումների մեղմացում
Հնարավոր է, որ ծնողները ստիպված լինեն մի փոքր հանգիստ թողնել երեխաներին, մինչ նրանք հարմարվում են նոր դպրոցում: Ըստ հոգեբանի՝ հարկավոր է հնարավորինս նվազեցնել ակնկալիքները, մինչ երեխան հաստատվում է իր նոր դպրոցում:
Հոգատարություն
Այս անցումային շրջանում, երբ ամեն ինչ փոխվում է, նույնիսկ ամենաամուր երեխաները կարող են իրենց մայրիկի և հայրիկի կարիքն ունենալ ավելի, քան երբևէ:
«Սա երեխայի մասին հոգ տանելու ժամանակն է, ուստի անհրաժեշտ է լրացուցիչ հատուկ ժամանակ տրամադրել երեխային, նրան համեղ բաներ տալ և շատ գրկախառնվել ու բարի խոսքեր ասել», – նշում է Քալենը:
Աճ
Հիշեք, որ երեխաների աճն ու զարգացումը հիմնականում բխում են նրանց առջև ծառացած մարտահրավերներից, որոնք թեթևացնում են մեծահասակները՝ լինեն նրանք ծնողները, խնամակալները, հարազատները կամ կրթական ոլորտի մասնագետները:
Փորձ
Կրթության հոգեբանը շեշտում է, որ թեև շատ մասնագետներ մեծ փորձ ունեն՝ աջակցելու երեխաներին, մինչ նրանք հարմարվում են փոփոխություններին և մարտահրավերներին, սակայն չկան ավելի լավ մասնագետներ, քան նրանց ծնողները:
«Վստահեք ձեր՝ դժվարությամբ ձեռք բերված գիտելիքներին և սեփական երեխայի հետ անցկացրած ժամանակի ընթացքում ձեռք բերված պատկերացումներին, բայց նաև օգնություն խնդրեք, երբ կարծում եք, որ դա անհրաժեշտ է», – եզրակացնում է մասնագետը:
14:35 19.04.2025
Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունովՀայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում […] ...
14:16 19.04.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա ԲալաևայինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային: Նախարարի գլխավորած պատվիրակությունը մեր երկրում է գտնվում ապրիլի 18-19-ին Հայաստանում Ղազախստանի մշակութային օրերի միջոցառումներին մասնակցելու շրջանակում: Ողջունելով նախարարին՝ նախագահ Խաչատուրյանը ընդգծել է, որ նման այցերը ոչ միայն խորացնում են երկկողմ կապերը, այլև նոր շունչ են հաղորդում ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը։ Նա […] ...
13:58 19.04.2025
Հռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների երկրորդ փուլըՀռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամի կարգավորման բանակցությունների երկրորդ փուլը։ Այս մասին հայտնում է Իրանի պետական հեռարձակողը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Խորհրդակցությունները անցկացվում են Օմանի դեսպանի նստավայրում։ Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտնել էր, որ Իտալիայի մայրաքաղաքում անուղղակի բանակցություններ կանցկացվեն Օմանի ԱԳ նախարարի միջնորդությամբ։ ...
13:50 19.04.2025
Այսօր կկայանան վերջին տուրի հանդիպումները. Հոկեյի ԱԱԱյսօր Երևանում կկայանա տափօղակով հոկեյի Աշխարհի IV դիվիզիոնի առաջնության վերջին տուրը։ Հայաստանի հավաքականն ԱԱ-ի շրջանակում վերջին հանդիպումը կանցկացնի՝ մրցելով Ինդոնեզիայի հետ։ Հանդիպումը կմեկնարկի 17։00-ին։ Այսօրվա հանդիպումների ժամանակացույցը․ Մալայզիա — Ուզբեկստան / 14։00 Հայաստան — Ինդոնեզիա / 17։00 Իրան — Քուվեյթ / 20։00 Հայաստանի հավաքականն ունի 9 միավոր և երկրորդն է մրցաշարային աղյուսակում, իսկ առաջատարն Ուզբեկստանի […] ...
13:33 19.04.2025
Իրանի ԱԳ նախարարը ժամանել է ՀռոմԻրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին ժամանել է Իտալիայի մայրաքաղաք Հռոմ՝ մասնակցելու Միացյալ Նահանգների հետ բանակցությունների երկրորդ փուլին։ Ինչպես տեղեկացնում է իրանական IRNA գործակալությունը, Թեհրանն ու Վաշինգտոնը բանակցություններ են վարում Իսլամական Հանրապետության քաղաքացիական միջուկային ծրագրի և Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների դադարեցման շուրջ քննարկումների համար: ...
13:22 19.04.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում ապրիլի 19-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-24-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ: Ապրիլի 21-24-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 19-ի ցերեկը, 20-22-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։ Երևան քաղաքում ապրիլի 19-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-24-ին […] ...