16:36 22.08.2022
«Օրերը, որոնք անցկացնելու եք Ազգային ժողովում, ձեզ համար կլինեն վճռորոշ. դուք ձեր ապագան կերտելու լավագույն հնարավորությունն ունեք»,-ասել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը՝ ողջունելով «Ամառային դպրոց» ծրագրի մասնակիցներին խորհրդարանում: Նա տեղեկացրել է աշակերտներին, որ Հայաստանի Ազգային ժողովի շենքն աշխարհում օրենսդիր մարմինների ամենագեղեցիկ կառույցներից չորրորդն է:
Օգոստոսի 22-ին ՀՀ Ազգային ժողովում մեկնարկել է «Ամառային դպրոց» ծրագիրը: Ծրագրին մասնակցում է մրցութային փուլը հաղթահարած Հայաստանի Հանրապետության ավագ դպրոցների շուրջ 48 աշակերտ, տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքէջը:
«Վաղ առավոտից աշակերտները մեծ ոգևորությամբ սպասում էին դասերի մեկնարկին՝ կազմակերպիչներին հղելով ամենատարբեր հարցեր. մեկն ուզում էր տեսնել վերանորոգված զինանշանը, մյուսը հետաքրքրվում էր, թե ինչ եղանակով կարելի է մասնակցել օրենքներ գրելու գործընթացին:
«Եթե դպրոցական տարիքում ինձ նման հնարավորություն ընձեռվեր, ապա, անկասկած, ես էլ ձեզ նման բաց չէի թողնի պետության հիմունքների և օրենսդիր մարմնի կառուցվածքի, գործունեության և լիազորությունների վերաբերյալ տեսական և գործնական գիտելիքներ ստանալու այս հնարավորությունը»,- ողջունելով աշակերտներին՝ ասել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հասմիկ Հակոբյանը:
Դասընթացների ընթացքում աշակերտները կհանդիպեն պատգամավորների, քաղաքական և հանրային հեղինակություն ունեցող անձանց, ԱԺ աշխատակազմի բնականոն գործունեությունն ապահովող ստորաբաժանումների աշխատակիցների հետ:
Պատգամավոր Հասմիկ Հակոբյանը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանի պատմությունը՝ 1918 թվականից մինչև մեր օրերը, անդրադարձել Ազգային ժողովի շենքի կառուցման պատմությանը:
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն աշակերտներին ներկայացրել է ժամանակակից պետության բնութագիրը, անդրադարձել ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական, սոցիալական, աշխարհիկ պետության տեսությանն ու առանձնահատկություններին: Աշակերտների խնդրանքով հանձնաժողովի նախագահն անդրադարձել է օրենսդիր մարմնի գործունեությանը, Կառավարություն-Ազգային ժողով փոխգործակցությանը:
Աշակերտները նշել են՝ ուրախ են, որ հնարավորություն ունեն մասնակցել «Ամառային դպրոցի» դասընթացներին: Նրանք վստահ են, որ դպրոցն իրենց առջև կբացի նոր հորիզոններ, կծանոթացնի կառավարման հմտություններին:
Ծրագրի մասնակիցները շրջայց են կատարել խորհրդարանի շենքի տարածքում, այցելել Ազգային ժողովի թանգարան:
«Ամառային դպրոց» ծրագիրն իրականացվում է ՄԱԶԾ «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի աջակցությամբ, որը ֆինանսավորվում է Շվեդիայի կառավարության կողմից»:
14:27 28.04.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 25-28-ըԲացահայտվել է 249 հանցագործություն, որոնցից 12-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 30 դեպք՝ վարժական հավաքից խուսափելու, 28 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 27 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 22-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության և խարդախության, 15 դեպք՝ հոգեկան ներգործության,14 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 11 դեպք՝ անձնական […] ...
14:20 28.04.2025
Պուտինի գրաֆիկում դեռ չկա Թրամփի հետ նոր հեռախոսազրույց․ ՊեսկովՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գրաֆիկում դեռ չկա հեռախոսազրույց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Դա դեռ ժամանակացույցում չկա: Հարկ եղած դեպքում կարելի է շատ արագ համաձայնեցնել»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով «Ինտերֆաքս»-ի հարցին։ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը մարտի 18-ին տևել է մոտ երկու ժամ։ ...
14:16 28.04.2025
«Մանչեսթեր Սիթին» երրորդ տարին անընդմեջ Անգլիայի գավաթի եզրափակչում էԱնգլիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում «Մանչեսթեր Սիթին» Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում 2-0 հաշվով հաղթել է «Նոթինգհեմ Ֆորեսթին»։ Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմն առավելության է հասել պաշտպաններ Ռիկո Լյուիսի ու Յոշկո Գվարդիոլի գոլերի շնորհիվ։ «Մանչեսթեր Սիթին» երրորդ տարին անընդմեջ դուրս է եկել Անգլիայի գավաթի խաղարկության եզրափակիչ և մայիսի 17-ին կմրցի «Քրիստալ Փելասի» դեմ։ Այդ հանդիպումը նույնպես կկայանա «Ուեմբլիում»։ ...
14:10 28.04.2025
Վարչապետը Տալլինում հարգանքի տուրք է մատուցել Կոմունիզմի զոհերի հիշատակինՊաշտոնական այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է Տալլինում գտնվող Կոմունիզմի զոհերի հուշահամալիր: Վարչապետին ուղեկցել է Էստոնիայի Պատմական հիշողության ինստիտուտի խորհրդի անդամ Մարտին Անդրելլերը, ով ներկայացրել է հուշահամալիրի ստեղծման պատմությունը և խորհրդանշական նշանակությունը: Նիկոլ Փաշինյանը ծաղիկներ է խոնարհել հուշապատի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով Կոմունիզմի զոհերի հիշատակին: ...
14:06 28.04.2025
Պեսկովն ասել է, որ ուղիղ բանակցությունների ազդանշանը պետք է գա ԿիևիցՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը Կիևից ազդանշան է սպասում բանակցությունները վերսկսելու համար։ «Կիևը պետք է որոշակի քայլեր ձեռնարկի այս հարցում: Կա իրավական արգելք: Մինչ այժմ մենք որևէ գործողություն չենք տեսել: Հատուկ ռազմական գործողությունը շարունակվում է, շարունակվում են ԱՄՆ-ի ջանքերը՝ գործընթացը խաղաղ ճանապարհով իրականացնելու համար: Նախագահը բազմիցս հաստատել է […] ...
14:02 28.04.2025
Մաշտոցի պողոտա-Խորենացի փողոց, Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկներում երթևեկության կազմակերպման փոփոխություն կիրականացվիՄայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով մայիսի 1-ից կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։ Մաշտոցի պողոտա-Պուշկին փողոց խաչմերուկից եկող ուղղությամբ նախկին թույլատրված «ուղիղ և ձախ» երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «միայն ուղիղ» ուղղությունով: Փոփոխությունն իրականացվելու է Մաշտոցի պողոտա-Խորենացի փողոց և Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկներում: ...