10:30 28.08.2022
Մինեսոտայի համալսարանի գիտնականները պարզել են, որ մետֆորմինը, որը դիաբետի դեմ դեղամիջոց է, նվազեցնում է COVID-19-ի պատճառով մահվան հավանականությունը: Այս մասին հաղորդվում է New England Journal of Medicine-ում հրապարակված հոդվածում։ Հետազոտության մասին հակիրճ նկարագրված է MedicalXpress-ի մամուլի հաղորդագրությունում:
Ուսումնասիրությունը ընդգրկել է 30-ից 85 տարեկան 1323 հիվանդի, որոնք բոլորն էլ ավելորդ քաշ են ունեցել : Մարդկանց մեծ մասը պատվաստվել է։ Փորձարկվել են երեք դեղամիջոցներ՝ մետմորֆին, իվերմեկտին (հակամակաբույծ դեղամիջոց) և ֆլյուվոքսամին (հակադեպրեսանտ), պարզելու արդյունավետությունը՝ COVID-19-ի ծանր ախտանիշների դեպքում: Կամավորներին պատահականության սկզբունքով բաժանել են վեց խմբի, որոնցից յուրաքանչյուրը ստացել է երեք դեղամիջոցներից մեկը կամ պլացեբո:
Թեև երեք դեղամիջոցներից և ոչ մեկը նշանակալի ազդեցություն չի ունեցել հիպոքսեմիայի (արյան ցածր թթվածնով հագեցվածություն),հոսպիտալացման կամ մահվան ռիսկի վրա: Մետֆորմինը որոշակի ազդեցություն է ունեցել այս բոլոր արդյունքների կանխարգելման գործում, բացառությամբ հիպոքսեմիայի: Պարզվել է, որ կորոնավիրուսային վարակի անբարենպաստ ելքերի ռիսկը նվազում է ավելի քան 40 տոկոսով և ավելի քան 50 տոկոսով, եթե դեղը նշանակվում է ախտանիշների ի հայտ գալու վաղ փուլում։ Սակայն մասնագետները նշում են, որ այս արդյունքը չի կարող վերջնական լինել, և այն պետք է հաստատվի նոր ուսումնասիրություններում։
19:37 25.04.2025
Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություն՝ Ֆրանսիայի Մեդոն քաղաքումԱպրիլի 24-ին Ֆրանսիայի Մեդոն քաղաքում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված հանդիսավոր արարողություն։ Ինչպես տեղեկացնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից, միջոցառման ընթացքում ելույթներով են հանդես եկել Ֆրանսիայում ՀՀ դեսպանության առաջին քարտուղար Սերգեյ Ոսկանյանը, Մեդոնի քաղաքապետ Դենի Լարգերոն, Ֆրանսիայի համար մարտնչած հայազգի զինվորների ասոցիացիայի նախագահ Լեոն Հովնանյանը։ Ներկա են եղել նաև ֆրանսահայ կառույցների, ինչպես նաև՝ […] ...
19:30 25.04.2025
Արդյո՞ք Ալոնսոն կգլխավորի «Ռեալ Սոսյեդադը»«Ռեալ Սոսյեդադի» տնօրինությունը քննարկում է թիմի գլխավոր մարզիչ Իմանոլ Ալգուասիլին փոխարինելու տարբերակները, հաղորդում է AS-ը: Ալգուասիլը 6,5 տարի թիմը գլխավորելուց հետո հայտարարել էր, որ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա իսպանական ակումբից: Ալգուասիլին փոխարինելու գլխավոր թեկնածուն Լևերկուզենի «Բայերը» գլխավորող Խաբի Ալոնսոն է, որը նախկինում մարզել է բասկյան ակումբի երիտասարդական թիմը: Ալոնսոն ակումբի տնօրեն Ջոկին Ապերրիբայի երազանքի թեկնածուն […] ...
19:24 25.04.2025
Նուբարաշեն ՔԿՀ վերադառնալիս կալանավորված անձը հեռախոսը թաքցրել էր կոշիկի մեջԱպրիլի 22-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Ս. Ք.-ն հիմնարկի պահպանության ապահովման բաժնի ծառայողների ուղեկցությամբ այցելել էր ատամնաբուժական կլինիկա: Ժամը 18:55-ի սահմաններում Ս. Ք.-ն վերադարձվել էր քրեակատարողական հիմնարկ և օրենքով սահմանված կարգով ենթարկվել անձնական խուզարկության, ինչի արդյունքում կոշիկների մեջ պատրաստված թաքստոցներից հայտնաբերվել էր 1 բջջային հեռախոս՝ իր պաշտպանիչ պատյանով, և բջջային հեռախոսի լիցքավորման 1 լար: […] ...
19:18 25.04.2025
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը հյուրընկալել է ընդունելության համար գրանցված քաղաքացիներինՔաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը կոմիտեում հյուրընկալել է ընդունելության համար գրանցված քաղաքացիներին։ Կոմիտեի ղեկավարը, խորհրդականը և պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարները լսել են քաղաքացիների հարցերը, որոնք վերաբերել են կառուցապատման թույլտվություններ ստանալու նպատակով urban.e-gov.am հարթակ մուտք գործելուն և բնակարանային ապահովմանը։ Կոմիտեի նախագահը պարզաբանել է գործող օրենսդրության և նախատեսվող ծրագրերի շրջանակում բարձրաձայնված հարցերի կարգավորման եղանակները, տվել հանձնարարականներ՝ պատասխանատու այլ […] ...
19:12 25.04.2025
Ամենավտանգավորն առջևում է․ «Ռեալը» մտահոգված է առաջիկա «Էլ Կլասիկոյի» մրցավարի նշանակումիցՄադրիդի «Ռեալը» տեսանյութ է ներկայացրել Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակչի՝ «Բարսելոնա» – «Ռեալ Մադրիդ» հանդիպման մրցավար Ռիկարդո դե Բուրգոս Բենգոեչեայի մասին, գրում է Marca-ն: Ինչպես գրում է իսպանական պարբերականը, Real Madrid TV-ն փորձել է ընդգծել «Ռեալի» մասնակցությամբ խաղերում պաշտոնյայի սխալները: «Երբ խաղադաշտում բասկ մրցավարն է, «Ռեալը» հաղթում է խաղերի 64, իսկ «Բարսելոնան»՝ 81 տոկոսը: Անհավանական տարբերություն […] ...
19:05 25.04.2025
Շարունակվում են Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2023-2027 թթ․ համալիր ծրագրով նախատեսված մոնիթորինգի աշխատանքներըՀաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների իրացման, հավասար պայմանների և հնարավորությունների ապահովման, ներառականության հաստատման և այլ հարցեր քննարկելու նպատակով շարունակվում են Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2023-2027 թթ․ համալիր ծրագրով նախատեսված մոնիթորինգի աշխատանքները։ Մոնիթորինգի շրջանակում Միասնական սոցիալական ծառայության Աշտարակի տարածքային կենտրոնում տեղի է ունեցել հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի նիստ, որի օրակարգում քննարկվել են Հաշմանդամություն […] ...