Ինչպե՞ս ազատվել «կորցրած ամռան» զգացումից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 04 2025
  • $
    389.56
  • RUBLE
    4.71
  • 444.14
WEATHER
+13.09 oC

Ինչպե՞ս ազատվել «կորցրած ամռան» զգացումից

13:40 21.08.2022

Ձեզ հաճախ են այցելում այնպիսի մտքեր, որ ամառը զուր կորավ, և չվայելեցիք այն, ինչպես հարկն էր: Նոր հոբբին և ժամանցի պլանավորումը կօգնեն ազատվել «բաց թողնված» ամռան զգացումից, վստահ է հոգեբույժ-հոգեբան Ալեքսեյ Ֆիլատովը։ «Երեկոյան Մոսկվային» տված հարցազրույցում նա նշել է վերջին տաք օրերը հաճույքով անցկացնելու միջոցը։

Ֆիլատովի խոսքով՝ ամառային սեզոնի վերջում կարող է «բաց թողնված» ամռան զգացում առաջանալ։ Այդ հոգեվիճակը բաց թողնված հնարավորությունների համախտանիշի առանձնահատուկ դրսևորում է:

«Հոգեբանության մեջ կա նման սինդրոմ, կամ հոգեբանական ազդեցություն՝ FoMO (կորցրած շահույթի համախտանիշ): Դա տեղի է ունենում, երբ մարդուն տրվում են իրադարձությունների զարգացման մեծ թվով տարբերակներ, և նա պետք է որոշում կայացնի հօգուտ մի բանի»,- ասել է Ալեքսեյ Ֆիլատովը:

Ինչպես պարզաբանել է հոգեբանը, ամռան վերջին շաբաթներին տհաճ զգացողություններ են առաջանում նաև այն պատճառով, որ այն նպատակներն ու ծրագրերը, որոնք դրված էին ամռան սկզբում, այդպես էլ չիրականացան։ Նրանք, ովքեր ընտրություն չեն ունեցել, թե ինչպես անցկացնել իրենց հանգիստը, չեն անհանգստանա բաց թողած ամռան զգացումից, վստահ է Ֆիլատովը։

«Անցած ամառվա» կարոտի ցավալի զգացումից ազատվելու համար հոգեբանը խորհուրդ է տվել առաջին հերթին քիչ ժամանակ անցկացնել սոցցանցերում.

«Հաճախ, նայելով ուրիշների արտասահմանյան արձակուրդների լուսանկարները, որոշակի հոգեբանական ճնշվածություն է առաջանում»,- մեկնաբանել է նա։

Բացի այդ, նա խորհուրդ է տվել նախօրոք պլանավորել հանգիստը, փորձել նոր գործունեություն և ամառվա համար դնել հասանելի նպատակներ, այդ դեպքում «բաց թողնված ամռան» զգացում չի լինի։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ավտոբուսի վարորդի դանակահարության դեպքը բացահայտվել է

13:14 25.04.2025

Ավտոբուսի վարորդի դանակահարության դեպքը բացահայտվել է

Ապրիլի 23-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ կտրած-ծակած վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 51-ամյա տղամարդ: Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ Տիգրան Մեծի պողոտայում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ երթուղային ավտոբուսի վարորդ 51-ամյա տղամարդուն դանակահարել է «Ֆորդ» մակնիշի մեքենայի 49-ամյա վարորդը: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ 49-ամյա տղամարդուն և […] ...

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված պետական արարողություն՝ Ֆրանսիայի վարչապետի մասնակցությամբ

13:09 25.04.2025

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված պետական արարողություն՝ Ֆրանսիայի վարչապետի մասնակցությամբ

Ապրիլի 24-ին Փարիզի սրտում, Սենա գետի երկայնքով տեղակայված Հայաստանի էսպլանադում, Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Բայրուի մասնակցությամբ, տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված պետական արարողություն։ Միջոցառման մեկնարկին, ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի, Կոմիտաս վարդապետի արձանի առջև ծաղկեպսակներ զետեղեցին վարչապետ Ֆրանսուա Բայրուն, նախկին վարչապետ Գաբրիել Ատալը, Փարիզի քաղաքապետ Անն Հիդալգոն, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանը, Սենատի […] ...

Ֆլիկը կմնա «Բարսելոնայում»

13:05 25.04.2025

Ֆլիկը կմնա «Բարսելոնայում»

«Բարսելոնայի» ղեկավարությունը և թիմի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը, հայտնում է Marca-ն։ Նշվում է, որ կողմերը պայմանավորվել են երկարաձգել պայմանագիրը, սակայն փոփոխություններն ուժի մեջ կմտնեն մրցաշրջանի ավարտից հետո։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ֆլիկի նոր պայմանագիրը կատալոնական ակումբի հետ նախատեսված կլինի մինչև 2027 թվականը, գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2026 թվականի հունիսին։ […] ...

Քննարկվել է Երևանի քաղաքապետարանի ենթակայության հանրային շենքերում էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված համաձայնագիրը

12:59 25.04.2025

Քննարկվել է Երևանի քաղաքապետարանի ենթակայության հանրային շենքերում էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված համաձայնագիրը

Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) միջեւ 2024 թվականի նոյեմբերի 12-ին ստորագրվել է «Երեւանի էներգաարդյունավետության երկրորդ ծրագիր» ներդրումային դրամաշնորհային համաձայնագիրը՝ 10,1 մլն եվրո ծավալով: Ծրագրի ընդհանուր արժեքը 38 մլն եվրո է, որը ֆինանսավորվելու է հետեւյալ աղբյուրներից՝ ԵՆԲ-ի կողմից տրամադրված վարկային միջոցներ՝ 25 մլն եվրո, դրամաշնորհային համաձայնագիր՝ 10.1 մլն եվրո, տեխնիկական աջակցություն՝ 650 հազար եվրո, […] ...

Աննախադեպ զուգադիպություն․ իտալական ակումբի առաջընթացը միշտ համընկել է Հռոմի պապերի մահվան հետ

12:50 25.04.2025

Աննախադեպ զուգադիպություն․ իտալական ակումբի առաջընթացը միշտ համընկել է Հռոմի պապերի մահվան հետ

Իսպանական Marca պարբերականը աննախադեպ համընկնում է գրանցել։ Իտալական «Ավելինո» ակումբը միշտ հայտնվում է ավելի բարձր դիվիզիոնում, երբ մահանում է Հռոմի պապը: Օրեր առաջ մահացավ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, և «Ավելինոն» բարձրացավ Բ Սերիա: Այս միստիկ զուգադիպությունը հետապնդում է Իտալիայի հարավը ներկայացնող ակումբին 1958 թվականից: Այդ թվականին «Ավելինոն» բարձրացավ իտալական ֆուտբոլի 4-րդ դիվիզիոն, ու 2 օր անց […] ...

Արման Խոջոյանը Վարշավայում մասնակցել է Արևելյան գործընկերության գործարար համաժողովին

12:44 25.04.2025

Արման Խոջոյանը Վարշավայում մասնակցել է Արևելյան գործընկերության գործարար համաժողովին

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում մասնակցել է Արևելյան գործընկերության գործարար համաժողովին։ Միջոցառումը կազմակերպված էր Լեհաստանի տնտեսական զարգացման և տեխնոլոգիաների նախարարության կողմից։ Միջոցառման նպատակն էր Արևելյան գործընկերության երկրների տարածաշրջանային տնտեսական զարգացման ապահովման համար առաջարկել արդյունավետ և փոխշահավետ մեխանիզմներ և համագործակցության հնարավորություններ։ Միջոցառումը բաղկացած էր մի շարք թեմատիկ քննարկումներից։ Նախարարի տեղակալը ելույթով հանդես […] ...

BACK_TO_TOP