11:13 20.08.2022
Խնձորի մեջ պարունակվող վիտամին C-ն պահպանում է մազերի, մաշկի և եղունգների գեղեցկությունը, իսկ կվերցետինը երկարացնում է երիտասարդությունը, ասել է սպորտային բժիշկ և առողջ ապրելակերպի փորձագետ Ալեքսանդրա Պուրիգան։ Նա Lente.ru-ին պատմել է, թե օրական որքան միրգ է պետք ուտել՝ երկար տարիներ գեղեցկությունը պահպանելու համար։
«Անգլերեն հայտնի ասացվածքն ասում է՝ օրական մեկ խնձորը հեռու է պահում բժշկից: Սակայն առողջ մարդու օրական նորման երկու-երեք խնձորն է»,- մանրամասնել է բժիշկը։ Նա այս մրգերի կանոնավոր օգտագործումը, որոնք հարուստ են B, C, E վիտամիններով, կալիումով, կալցիումով, մագնեզիումով, յոդով և մանգանով, առողջ մնալու հիանալի միջոց է անվանել: Գեղեցկությունը նաև անմիջականորեն կապված է առողջության հետ, վստահ է Պուրիգան: Աղեստամոքսային տրակտի հետ կապված խնդիրները կարող են ազդել մաշկի վիճակի վրա, ուստի մաշկաբան-կոսմետոլոգները, սկսելով բուժումը, նախ հիվանդին պետք է ուղղորդեն գաստրո-էնտերոլոգի մոտ՝ բացառելու ստամոքս-աղիքային համակարգի հետ կապված խնդիրները: Խնձորը, շնորհիվ մանրաթելի, օգնում է նաև բարելավել աղիների աշխատանքը և նորմալացնել միկրոֆլորայի հավասարակշռությունը,- ասել է բժիշկը։
«Պետք է օրական 25-30 գրամ մանրաթել ուտել։ Միջին խնձորի մեջ դրա քանակը հասնում է չորս գրամի»,- ասել է Ալեքսանդրա Պուրիգան:
Բջջանյութը նաև օգնում է ավելի երկար զերծ մնալ քաղցի զգացումից: Այսպիսով, խնձորն օգնում է չչարաշահել սնունդը, վերահսկել քաշը և պահպանել գեղեցիկ կազմվածքը:
Բացի այն, որ խնձորը համեղ և առողջարար միրգ է, դրանցից ստացված մզվածքն ավելացնում են շամպունների, կոնդիցիոներների և մազերի շիճուկների մեջ՝ որպես խոնավեցնող բաղադրիչ:
Արտաքին տեսքի վրա, ըստ մասնագետի, միշտ բացասաբար է ազդում օքսիդատիվ սթրեսը՝ օրգանիզմի ծերացման և գեղեցկության կորստի հիմնական պատճառը: Խնձորը պարունակում է հակաօքսիդանտներ, որոնք կարող են փոխհատուցել այդ սթրեսի ազդեցությունը, պարզաբանել է բժիշկը։
13:14 25.04.2025
Ավտոբուսի վարորդի դանակահարության դեպքը բացահայտվել է13:05 25.04.2025
Ֆլիկը կմնա «Բարսելոնայում»«Բարսելոնայի» ղեկավարությունը և թիմի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը, հայտնում է Marca-ն։ Նշվում է, որ կողմերը պայմանավորվել են երկարաձգել պայմանագիրը, սակայն փոփոխություններն ուժի մեջ կմտնեն մրցաշրջանի ավարտից հետո։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ֆլիկի նոր պայմանագիրը կատալոնական ակումբի հետ նախատեսված կլինի մինչև 2027 թվականը, գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2026 թվականի հունիսին։ […] ...
12:59 25.04.2025
Քննարկվել է Երևանի քաղաքապետարանի ենթակայության հանրային շենքերում էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված համաձայնագիրըՀայաստանի Հանրապետության եւ Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) միջեւ 2024 թվականի նոյեմբերի 12-ին ստորագրվել է «Երեւանի էներգաարդյունավետության երկրորդ ծրագիր» ներդրումային դրամաշնորհային համաձայնագիրը՝ 10,1 մլն եվրո ծավալով: Ծրագրի ընդհանուր արժեքը 38 մլն եվրո է, որը ֆինանսավորվելու է հետեւյալ աղբյուրներից՝ ԵՆԲ-ի կողմից տրամադրված վարկային միջոցներ՝ 25 մլն եվրո, դրամաշնորհային համաձայնագիր՝ 10.1 մլն եվրո, տեխնիկական աջակցություն՝ 650 հազար եվրո, […] ...
12:50 25.04.2025
Աննախադեպ զուգադիպություն․ իտալական ակումբի առաջընթացը միշտ համընկել է Հռոմի պապերի մահվան հետԻսպանական Marca պարբերականը աննախադեպ համընկնում է գրանցել։ Իտալական «Ավելինո» ակումբը միշտ հայտնվում է ավելի բարձր դիվիզիոնում, երբ մահանում է Հռոմի պապը: Օրեր առաջ մահացավ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, և «Ավելինոն» բարձրացավ Բ Սերիա: Այս միստիկ զուգադիպությունը հետապնդում է Իտալիայի հարավը ներկայացնող ակումբին 1958 թվականից: Այդ թվականին «Ավելինոն» բարձրացավ իտալական ֆուտբոլի 4-րդ դիվիզիոն, ու 2 օր անց […] ...
12:44 25.04.2025
Արման Խոջոյանը Վարշավայում մասնակցել է Արևելյան գործընկերության գործարար համաժողովինՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում մասնակցել է Արևելյան գործընկերության գործարար համաժողովին։ Միջոցառումը կազմակերպված էր Լեհաստանի տնտեսական զարգացման և տեխնոլոգիաների նախարարության կողմից։ Միջոցառման նպատակն էր Արևելյան գործընկերության երկրների տարածաշրջանային տնտեսական զարգացման ապահովման համար առաջարկել արդյունավետ և փոխշահավետ մեխանիզմներ և համագործակցության հնարավորություններ։ Միջոցառումը բաղկացած էր մի շարք թեմատիկ քննարկումներից։ Նախարարի տեղակալը ելույթով հանդես […] ...
12:40 25.04.2025
Վաշինգտոնը հարգում է անցյալը․ Ռուբիոն անդրադարձել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցինՎաշինգտոնը հարգում է անցյալը․ այս մասին X-ի իր էջում գրել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն՝ անդրադառնալով Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին։ «Չնայած անասելի կորուստներին՝ հայ ժողովուրդը դիմացել և հաղթանակ է տարել։ Այսօր մենք Մեծ Եղեռնը հիշում ենք ոչ միայն սգով, այլև վճռականությամբ։ Մենք հարգում ենք անցյալը և անհամբեր սպասում ենք Հայաստանի և տարածաշրջանի համար երկարատև խաղաղության, […] ...
12:18 25.04.2025
ՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված ծխախոտի խոշոր խմբաքանակի ներմուծման փորձՀՀ պետական եկամուտների կոմիտեն շարունակում է հետևողական պայքարը ստվերային տնտեսության, հարկերից խուսափելու և մաքսային իրավախախտումների դեմ՝ կանխելով հարկային չարաշահումները, որոնք վնասում են ինչպես պետության, այնպես էլ՝ օրինապահ գործարար համայնքի շահերը։ ՊԵԿ ներքին անվտանգության վարչություն օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ ԻԻՀ-ից մուտք գործող բեռնատարում առկա է մաքսային հսկողությունից թաքցված ապրանք: Պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային […] ...