19:15 27.02.2018
Կան բազմաթիվ ուսումնասիրություններ, որոնք հաստատում են օրգանիզմի համար վիտամին D-ի օգտակարությունը, շատերը խորհուրդ են տալիս խմել համապատասխան սննդային հավելումներ, քանի որ ձմռանը արևի լույսի պակաս կա: Այնուամենայնիվ, այս վիտամինը կարող է անօգուտ և նույնիսկ վնասակար լինել, եթե օրգանիզմը այն պատշաճ կերպով չի կարողանում յուրացնել: Իսկ դա կարող է տեղի ունենալ այն դեպքում, եթե ձեր օրգանիզմը բավականաչափ մագնեզիում չի ստանում: Այս միկրոտարրն օգնում է լավ յուրացնել վիտամին D-ն և նվազեցնում է օստեոպորոզի վտանգը:
Վերջին տասնամյակների ընթացքում սննդակարգի փոփոխությունները հանգեցրել են նրան, որ մենք սննդի հետ բավարար քանակությամբ մագնեզիում չենք ընդունում (հատկապես, երբ սննդակարգում գերակշռում են ջերմային մշակում անցած մթերքները): Մարդու օրգանիզմին մեկ օրում անհրաժեշտ է շուրջ 320-420 մգ մագնեզիում, այնինչ մարդկանց մեծ մասը ստանում է դրա հազիվ կեսը: Մագնեզիումի անբավարարության պատճառով բարձրանում է կալցիումի և ֆոսֆատների մակարդակը, ինչը կարող է հանգեցնել անոթների խցանման:
Գիտնականները խորհուրդ են տալիս վերահսկել մագնեզիումի մակարդակը օրգանիզմում և վիտամին D-ի հավելումներ չընդունել, եթե կա մագնեզիումի պակաս: Մագնեզիումով հարուստ են բանանը, ընկույզը, նուշը, ձավարեղենը, ձվի դեղնուցը, լոբազգիները, բրոկկոլին և այլ կանաչ բանջարեղենը:
13:33 17.11.2024
Թող ձեր ուսանողական կյանքը դառնա նոր հնարավորությունների, բացահայտումների ու մեծ նվաճումների սկիզբ. ԵՊՀ ռեկտորի ուղերձըԵրևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ. «Սիրելի՜ ուսանողներ, շնորհավորում եմ ձեզ Ուսանողների միջազգային օրվա առթիվ։ Ուսանողությունը կյանքի այն շրջանն է, երբ ձևավորվում են ոչ միայն մասնագիտական կարողություններն ու հմտությունները, այլև մեծ նպատակներն ու երազանքները։ Թող ձեր ուսանողական կյանքը դառնա նոր հնարավորությունների, բացահայտումների ու մեծ նվաճումների սկիզբ։ Յուրաքանչյուր […] ...
13:20 17.11.2024
Վրաստանի և Ուկրաինայի ոչ-ոքին. Ազգերի լիգաՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղարկությունում B դիվիզիոնի առաջին խմբում Վրաստանի ազգային հավաքականն ընդունել էև Ուկրաինայի թիմին: Գրանցվել է 1-1 հաշիվը: Առաջին խաղակեսում վրացիներից սեփական դարպասը գրավել է Թբիլիսիի «Դինամոյի» պաշտպան Սոլոմոն Կվերկվելիան, 76-րդ րոպեին տանտերերից հաշիվը հավասարեցրել է ֆրանսիական «Լիոնի» հարձակվող Ժորժ Միկաուտաձեն: ...
13:12 17.11.2024
Բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը Հայաստանի համար առաջնային նպատակներից էԲարձր տեխնոլոգիաների արդյունաբերության զարգացումը նորօրյա աշխարհում տնտեսական կարեւոր խթան է։ Իսկ Հայաստանի համար այն առավել քան անհրաժեշտ է, հատկապես՝ տնտեսության արտադրողականության բարձրացման տեսանկյունից։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։ «Սրանով էլ պայմանավորված՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը մեր երկրի Կառավարության առաջնային նպատակներից է»,-ասված է հաղորդագրության մեջ: Մանրամասները՝ տեսանյութում: ...
13:00 17.11.2024
Կառուցիր կամ ձեռք բեր քո նոր տունը Սյունիքի մարզում. պետությունը սատար է կանգնումԿառուցիր կամ ձեռք բեր քո նոր տունը Սյունիքի մարզում. պետությունը սատար է կանգնում, տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։ «Աշխատանքային բազմաթիվ հնարավորություններ, բժշկական ու սոցիալական տարբեր ծառայություններից օգտվելու պայմաններ, կրթական, մշակութային ու ժամանցային հարուստ կյանք։ Մարզային բնակավայրերում տուն կառուցելու կամ ձեռք բերելու համար պետական աջակցության ծրագրերին կարող եք ծանոթանալ այս հղումով»,-ասված է հաղորդագրության մեջ։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...
12:45 17.11.2024
37-ամյա Ջոնսը պաշտպանել է չեմպիոնությունը UFC-ումՆյու Յորքի «Մեդիսոն Սկվեր Գարդեն» մարզահամաալիրում ավարտված UFC 309-ի գլխավոր մենամարտում ամերիկացի Ջոն Ջոնսը նոկաուտով հաղթանակ է տարել և պաշտպանել ծանր քաշային կարգում իր չեմպիոնությունը: 37-ամյա մարտիկն ԱՄՆ-ի մեկ այլ ներկայացուցիչ Սթայփ Միոչիչի դեմ մենամարտի ելքը վճռել է երրորդ ռաունդում: Սա Ջոնսի 28-րդ հաղթանակն է օկտագոնում, նա ունի նաև մեկ պարտություն: 42-ամյա Միոչիչը 5-րդ պարտությունն […] ...
12:39 17.11.2024
Զինծառայողները ՀՀ տարածքում օգտվում են քաղաքային տրանսպորտի բոլոր տեսակներից երթևեկելու անվճար իրավունքից. Հայկ ԿոստանյանԵրևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը ֆեյսուքյան իր էջում գրել է․ «Զինծառայողները Հայաստանի Հանրապետության տարածքում օգտվում են քաղաքային ուղևորատար տրանսպորտի բոլոր տեսակներից, անկախ սեփականության ձևից (բացի տաքսիից), անվճար երթևեկելու իրավունքից: Տեղեկացնում եմ նաև, որ նոյեմբերի 19-ին ավագանու հերթական նիստին առաջարկվելու է նախագիծ, որով Հայաստանի Հանրապետության կամ Արցախյան պաշտպանության մարտական գործողությունների ընթացքում զոհված կամ ծառայողական պարտականությունները […] ...