Քաղաքային տրանսպորտի ուղեվարձն առայժմ չի փոխվի, կնվազեցվի վարորդների աշխատավարձը․ Գյումրիի  ավագանին արտահերթ նիստ է անցկացրել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+7.09 oC

Քաղաքային տրանսպորտի ուղեվարձն առայժմ չի փոխվի, կնվազեցվի վարորդների աշխատավարձը․ Գյումրիի  ավագանին արտահերթ նիստ է անցկացրել

21:00 19.08.2022

Այսօր Գյումրիի ավագանին արտահերթ նիստ է անցկացրել։ Օրակարգի բոլոր չորս հարցերը վերաբերել են 2020-ի սուբվենցիոն ծրագրով ձեռք բերված նոր միկրոավտոբուսների շահագործմանն ու նոր ձևավորված «Գյումրի ավտոբուս» ՓԲԸ-ի հաստիքացուցակների և դրույքաչափերի հաստատմանը։

Առաջինը hայտնի դարձավ, որ կատարվել է բյուջեի հոդվածների տեղաշարժ։ Համատիրությունների հաշվից ավտոբուսային պարկին է փոխանցվել 8 միլիոն դրամ, որը կծախսվի նոր 64 միկրոավտոբուսների ԱՊՊԱ պայմանագրերի կնքման համար։

Միկրոավտոբուսները դեռ գտնվում են քաղաքապետարանի հաշվեկշռում, ԱՊՊԱ պայմանագրի կնքման համար գումարի հատկացումը քաղաքային բյուջեից կլինի վերջինը՝ մինչև ավտոբուսային պարկն ունենա սեփական բյուջե, բայց մինչ այդ նոր հաստիք ունենալու անհրաժեշտություն է առաջ եկել։ Ենթադրվող 200 և ավելի աշխատակազմ ունենալու դեպքում ավտոբուսային պարկին հարկավոր է նաև կադրերի բաժնի աշխատակից։

Նոր հաստիքը՝ ամսական 120 հազար դրամ աշխատավարձով, հաստատվեց, փոխարենը վարորդների աշխատավարձի չափի նվազեցում կատարվեց։ Ավագանին  նախկինում սահմանել էր 200 հազար դրամ աշխատավարձ, հիմա պարզվում է, որ ստացվող եկամուտների համեմատ բարձր են սահմանել։ Առաջարկվեց վարորդների ամսական աշխատավարձը հաստատել 100 հազար դրամ։

«Աշխատավարձի իջեցման պատճառը միայն նա է, որ նոր-նոր ենք հիմնավորվում, դեռ շատ ռիսկային աշխատանքներ կան։ Դուք տեսնում եք, որ մենք գիծ առ գիծ ենք դուրս գալիս երթուղի, դեռ չի երևում շահույթը, չի երևում օգուտը և չի երևում ծախսերը, ամեն ինչ դուրս է գալիս ընդհանուր եկամուտներից։ Հիմա էս մի երթուղին սպասարկելով տեսնում ենք, որ ամեն ինչ գնում է դեպի ներքև, գումարը չի բավարարում, հենց դրանից ելնելով հիմա փորձում ենք այս քայլին գնալ»,- պարզաբանումներ է տվել Գյումրիի քաղաքապետարանի տրանսպորտի բաժնի պետի ԺՊ Գեորգի Ղազարյանը։

Հետո տրանսպորտի բաժնի պատասխանատուն և ավտոբուսային պարկի տնօրենը հավաստիացրին, որ աշխատավարձի չափի նվազեցումը ժամանակավոր է, վերանայումը կախված է ստացվող եկամուտներից ու ծախսերից։ Բայց և առաջարկ ունեին, պարգևավճար տալ այն վարորդներին, որոնք կմուտքագրեն օրական հասույթից ավելի գումար։ Մեկ միկրոավտոբուսի համար այժմ սահմանված օրական հասույթը 28 հազար դրամ է։

Ֆինանսական տարափոխությունների չենթարկվեց միայն  հասարակական տրանսպորտի ուղեվարձը, որի հարցը ևս արտահերթ նիստի օրակարգում էր։  Որոշվեց առայժմ պահպանել 100 դրամ ուղեվարձը։

«Մենք բոլորս գիտենք, որ ներկայում գործող ՍՊԸ-ն աշխատում է 100 դրամով՝ ելնելով մեր գյումրեցիների սոցիալական վիճակից։ Մենք այս պահին աշխատում ենք մեկ երթուղով՝ պահպանելով 100 դրամ ուղեվարձի արժեքը։ Երբ որ մի երկու ամիս կաշխատենք, կտեսնենք, որ ինքնարժեքը ինչ է նստում մեր ընկերության վրա, հաշվարկներ կանենք ու կզեկուցենք։ Ադ ժամանակ էլ կքննարկենք ուղեվարձի փոփոխության անհրաժեշտություն կա, թե ոչ»,- նշել է «Գյումրի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Գրիգոր Մաթևոսյանը։

 

Հետագայում, եթե ուղեվարձի թանկացման  հարց առաջանա, նոր միկրոավտոբուսներում դա  խնդիր կլինի, քանի որ տեղադրված վճարման սարքերը ընդունում են միայն 100 դրամանոցներ։  2 շաբաթ է՝  նոր 13 միկրոավտոբուսներով սպասարկում են միայն 25 համարի երթուղին, հաջորդը  կլինեն  12 և 24 երթուղիները։

Եվ վերջում, օրակարգից դուրս անդրադարձ կատարվեց օգոստոսին նախատեսված գարեջրի փառատոնի, Երևանի օրերը Գյումրիում և Գյումրիի օր տոնակատարությունների անցկացման ժամկետների փոփոխությանը։

Հայտարարվեց, որ Երևանի օրերը Գյումրիում կանցկացվեն սեպտեմբերի 2-3-ը։ ։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

23:42 22.11.2024

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը (OCHA) ուրբաթ օրը հայտնել է, որ 2024 թվականին աշխարհում մարդասիրական օգնության 281 աշխատակից է զոհվել: «2024 թվականին աշխարհում մահացել է 281 մարդասիրական աշխատող՝ սա զոհերի ռեկորդային թիվ է»,-ասվում է OCHA-ի պաշտոնական կայքում։ ՄԱԿ-ը նշում է, որ նման թվերի պատճառը, մասնավորապես, Գազայի հատվածի հակամարտությունն է, որտեղ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մինչ […] ...

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

23:36 22.11.2024

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ խնդրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին վայր դնել մանդատը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա ընդգծեց, այստեղ խնդիրը համակարգային բնույթ ունի, այլ ոչ թե անձնական։ «Պետք է ուղիղ խոստովանեմ և ասեմ, որ պաշտոնանկությունների համատեքստի հետ ուղիղ կապ ունեն մի շարք իրադարձություններ, որոնք հրապարակային են […] ...

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

23:30 22.11.2024

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին նշել է, թե որ ֆուտբոլիստը կարող է մոտ ապագայում հավասարվել Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի մակարդակին: «Կարծում եմ՝ այն ֆուտբոլիստը, որն օբյեկտիվորեն կարող է հավասարվել Ռոնալդուի և Մեսսիի մակարդակին, Հոլանդն է: Էրլինգը միակն է, որը կարող է հասնել նրանց: Նա դրիբլինգի առավելություն չունի, քանի որ մաքուր հարձակվող է: Եթե նայեք […] ...

Կադրային փոփոխությունները ոչ թե կոնֆլիկտային, այլ աշխատանքային են. Փաշինյանը՝ պաշտոնանկությունների մասին

23:25 22.11.2024

Կադրային փոփոխությունները ոչ թե կոնֆլիկտային, այլ աշխատանքային են. Փաշինյանը՝ պաշտոնանկությունների մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետական կառավարման համակարգում վերջին շրջանի պաշտոնանկությունները ոչ թե անձնավորված է համարում, այլ` կապված համակարգերի ու աշխատանքային գործունեության հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձել է վերջին շրջանի 6 պաշտոնանկություններին: «Կադրային փոփոխությունները կապված են այն թեմաների հետ, որոնք, այսպես թե այնպես, հրապարակայնորեն քննարկվում են: Բայց նաև պարտադիր չէ, որ […] ...

Իսպանիան տուգանել է եվրոպական բյուջետային փոխադրողներին 179 միլիոն եվրոյով

23:18 22.11.2024

Իսպանիան տուգանել է եվրոպական բյուջետային փոխադրողներին 179 միլիոն եվրոյով

Իսպանիայի իշխանությունները «չարաշահումների» համար տուգանել են եվրոպական մի քանի բյուջետային փոխադրողների՝ ընդհանուր առմամբ 179 միլիոն եվրոյով՝ ներառյալ ձեռքի ուղեբեռի և նստատեղերի ամրագրման համար լրացուցիչ վճարներ գանձելու համար: Իսպանիայի սպառողների իրավունքների պաշտպանության նախարարությունը ուժի մեջ է թողել դեռ մայիսին կայացված որոշումը՝ մերժելով ընկերությունների կողմից ներկայացված բողոքները։ Նախարարության զեկույցում նշվում է, որ ավիափոխադրողները խախտում են սպառողների իրավունքները՝ […] ...

Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան մերժել է ՊՍԺ-ի բողոքը

23:10 22.11.2024

Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան մերժել է ՊՍԺ-ի բողոքը

Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան մերժել է հարձակվող Կիլիան Մբապեի աշխատավարձը և բոնուսները վճարելու գործով ՊՍԺ-ի բողոքը, հայտնում է AS-ը: Ավելի վաղ փարիզյան  ակումբը հրաժարվել էր կատարել երկրի Պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի (LFP) բողոքարկման դատարանի կայացրած վճիռը և գործը քննելու համար դիմել էր Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիա: Այժմ միակ ելքն Օլիմպիական կոմիտե կամ աշխատանքային վեճերի դատարան դիմելն է, այլապես […] ...

BACK_TO_TOP