17:22 08.08.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են անտառային տնտեսության կառավարման հետ կապված առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավորությունները, տեղեկացնում է ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Վարչապետը նշել է, որ երկրում անտառահատումները երկար տարիներ շարունակում են մնալ մեծ ծավալների, և մարդկանց մի մեծ խումբ մասնագիտացել է այդ ուղղությամբ:
«Իհարկե, հասկանալի է, որ այստեղ սոցիալական որոշակի խնդիրներ են լուծվում և, ցավոք, երկար ժամանակ զբաղվածության այլընտրանք անտառով հարուստ տարածքների բնակիչների համար չի դիտարկվել, երբեմն նույնիսկ չի եղել: Կարծում եմ՝ ժամանակի հետ իրավիճակը բացասական փոփոխություն է կրել այն առումով, որ շատ դեպքերում բախվում ենք իրավիճակի, երբ ուղղակի մարդկանց մտքի վեկտորն այլ ուղղություն չի ունենում, քանի որ կա անտառ, կարելի է անտառը հատել, վաճառել, դրանով եկամուտ ստանալ, շատ թե քիչ՝ էական չէ, իսկ թե ռազմավարական ի՞նչ հետևանքներ է ունենում այդ գործընթացը, երբեմն նույնիսկ չի դիտարկվում ու չի քննարկվում: Մենք վերջին շրջանում այս թեմայով մի քանի քննարկումներ ենք ունեցել և ձևակերպել երկու այսպիսի խնդիր. առաջինը՝ իրագործել այնպիսի քաղաքականություն, որը մեր անտառային տնտեսության բնականոն զարգացման համար կլինի նպաստավոր, երկրորդը՝ անտառաշատ տարածքների բնակիչներին առաջարկել այլընտրանքներ, որպեսզի աջակցենք լուծել աշխատանք՝ եկամուտ ունենալու հարցում: Մանավանդ, որ անտառաշատ մարզերում այսօր նաև զբոսաշրջության զարգացում է նկատվում և կարծես կարող ենք ասել, որ կան որոշակի հեռանկարներ: Պետք է մեր հայրենակիցներին հրավիրենք քննարկման, որովհետև ամեն անգամ կյանքով լեցուն ծառը կտրելիս մեծ վնաս ենք հասցնում մեզ, մեր միջավայրին, մեր երկրի տնտեսական զարգացմանը, այդ թվում՝ շրջանների բնակիչների բարեկեցիկ ապագային: Իհարկե, պարզ է, որ սա հեշտ և պարզ լուծումներ չունեցող խնդիր է, բայց մեր քաղաքական արձանագրումը պետք է լինի այն, որ մենք հետևողական պետք է զբաղվենք այս խնդրի լուծմամբ»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:
Պատասախանատուները կառավարության ղեկավարին զեկուցել են անտառային ֆոնդի ներկա վիճակի մասին և անտառների կառավարման կատարելագործման ուղղությամբ ներկայացրել տարբեր առաջարկություններ: Մասնավորապես, նշվել է, որ դիտարկվում է անտառներում 24-ժամյա հսկողություն իրականացնելու հնարավորություն, քանի որ ապօրինի անտառհատումների հետևանքով յուրաքանչյուր տարի պետությանը պատճառվում են մեծ ծավալների վնասներ: Միայն 2017-2018 թվականների ընթացքում ապօրինի հատվել է 28 հազար ծառ և պատճառվել 2 մլրդ 200 մլն դրամի վնաս: Խնդրի կարգավորման առումով կարևորվել է պատկան մարմինների համակարգված, փոխկապակցված և արդյունավետ գործունեությունը, զուգահեռ նաև մարզերում սոցիալտնտեսական միջոցառումների իրականացումը: Տեղեկացվել է, որ արդեն իսկ հաստատվել են անտառամերձ համայնքներում իրականացվելիք դրամաշնորհային տարբեր ծրագրեր՝ ջերմոցային տնտեսությունների հիմնման, քաղաքացիներին եկամտային աղբյուրներով ապահովելու, էկոտուրիզմի զարգացման և այլ ուղղություններով: Նշվել է նաև, որ այժմ քննարկվում է ապօրինի անտառհատումների պատասխանատվության խստացման հետ կապված օրենսդրական նախաձեռնությունների ներկայացման հարցը:
Վարչապետը խնդիրների լուծման առումով կարևորել է քաղաքական կամքի դրսևորումը և հավելել.
«Ամեն անգամ, երբ թեմաները հասել են կոնկրետ խնդիրների, իրականությունը բախվել է նրան, որ առաջիկայում ընտրություններ են, այսինչ գյուղում նա է առաջադրված, մյուսում՝ նա, եթե ոչ պոպուլյար քայլերի գնանք՝ ի՞նչ կլինի և այլն, և այլն: Կարծում եմ, հիմա այդ առումով էլ իրավիճակը փոխվել է, որովհետև ինչպես դասականն է ասել՝ պետք է մտածենք ոչ թե հաջորդ ընտրությունների մասին, այլ հաջորդ սերունդների: Եկել է ժամանակը և մենք այս բոլոր հարցերին պետք է լուրջ և արմատական լուծումներ տանք, որովհետև մեր երկրի բնապահպանական վիճակը վատ է: Մենք արդեն երկար ժամանակ սա արձանագրում ենք և ոչինչ տեղից չի շարժվում: Իհարկե, պետք է կարողանանք մեր հայրենակիցների հետ երկխոսություն սկսել: Այստեղ խնդիրը միայն վարչական որոշումները չեն, խնդիրը նաև ընդհանուր բովանդակություն ստեղծելն է, որն ընդունելի կլինի բոլորի համար: Լինելով Տավուշի մարզից՝ գիտեմ, որ այդ գիտակցումն արդեն կա, քանի որ մարդիկ տեսնում են, որ «ամենաանհեռանկարային» գյուղը հանրապետության մասշտաբով դառնում է զբոսաշրջային կենտրոն, հասկանում են, որ հին մտածողության այդ կերպն արդեն տեղ չունի: Այս առումով, քաղաքական կամքը կա, որը պետք է իրագործել: Պետք է հասկանանք, որ այստեղ նահանջելու տեղ չունենք և այս խնդիրը հստակ լուծենք: Մեր կառավարության առաքելությունն իրական փոփոխություններ բերելն է, ոչ թե փոփոխությունների իմիտացիա անելը, և մենք պետք է այդ ճանապարհին մեր ժողովրդի հետ ակտիվ երկխոսություն սկսենք ու այս օրակարգն առաջ մղենք»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ կարևորելով անտառների վերահսկողության ուղղությամբ գործառույթների կենտրոնացումը մեկ մարմնում:
Կառավարության ղեկավարը պատասխանատուներից պահանջել է բացառել առողջ ծառերի հատումն արդյունաբերական նպատակներով, լուրջ վերահսկողություն իրականացնել նաև ճանապարհներին, սղոցարաններում հումքի ստացման օրինականությունը պահել խիստ վերահսկողության ներքո, հստակեցնել Երևանում վաճառվող և կահույքագործությամբ զբաղվող ընկերությունների կողմից օգտագործվող փայտանյութի ծագումը:
«Այսինքն, այստեղ պետք է ունենանք ներմուծված փայտ, որովհետև Հայաստանում արդյունաբերական ծառահատում չի իրականացվում: Եթե փայտը ներմուծված չէ, ուրեմն ունենք խնդիր և պետք է այն լուծենք»,- ընդգծել է վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է նաև ստեղծել մասնագիտական խումբ, որը կքննարկի էներգետիկ այլընտրանքային աղբյուրների հետ կապված, այդ թվում՝ պելետի արտադրության ծրագիրը, գնահատելու դրա տնտեսական էֆեկտիվությունն ու հեռանկարայնությունը:
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև որսագողության խնդրին:
«Պետք է արձանագրենք, որ նույն տրամաբանությունը գործում է նաև ապօրինի որսի պարագայում: Այստեղ նույնպես պետք է լրջորեն զբաղվենք, որովհետև մեր բնությունը, կենդանական աշխարհը լուրջ սպառնալիքի տակ է: Այստեղ էլ մեխանիզմները նույնն են, «թաքուն որս» չի լինում, որսը հիմնականում օգտագործում են կոմերցիոն նպատակներով և պետք է բացառել որևէ տարբերակով որսագողությունը մեր անտառներում: Բնապահպանական այս երկու ուղղություններով էլ ինքնաոչնչացման դանդաղ մեխանիզմ է գործարկված և պետք է այն ուղղակի կանգնեցնել, ինչը մեր պարտավորությունն է»,- շեշտել է Նիկոլ Փաշինյանը:
Ամփոփելով՝ գործադիրի ղեկավարը պատասխանատուներին հանձնարարել է առաջիկայում իրականացնել մոնիթորինգ՝ հասկանալու համար, թե կայացված որոշումների արդյունքում ինչ է փոխվել:
«Պետք է հստակ և վստահ քայլերով գնանք առաջ: Կարևոր է նաև հանրության հետ երկխոսություն ունենալ, բացատրել, թե ինչի համար ենք այս ամենն անում, որովհետև պարզ է, որ այն, ինչ քննարկում ենք, առնչվում է շահերի հետ: Նրանց հետ, որոնք ունեն «մաֆիոզ շահեր», պետք է լինել չոր, կտրուկ, առանց կոմպրոմիսի, իսկ սոցիալական բնույթի շահերի վերաբերյալ պետք է մարդկանց հետ լուրջ երկխոսություն ունենանք և այս ուղղությամբ կարողանանք ստեղծել համագործակցության մթնոլորտ, որպեսզի ունենանք արդյունքներ»,- ասել է վարչապետը:
23:40 07.04.2025
ԿԳՄՍ նախարարին են այցելել Բյուրեղավանի ավագ դպրոցի աշակերտները, ներկայացրել իրենց նախագծային աշխատանքի արդյունքներըՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Ֆեյսբուքի էջում գրել է, որ տոնական օրվա առթիվ նախարարություն են այցելել մի խումբ աշակերտներ։ «Այսօր Բյուրեղավանի ավագ դպրոցի աշակերտները որոշել էին գալ նախարարություն, շնորհավորել ապրիլի 7-ի առիթով, ներկայացնել իրենց նախագծային աշխատանքի արդյունքները. աղբի վերամշակումից թուղթ էին ստացել և էկոբլոկնոտներ ու գրիչներ սարքել, որ նաև նվիրեցին։ Ու չնայած մի քննարկումից մյուսի […] ...
23:32 07.04.2025
ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարի հանդիպումը Բլեդի ռազմավարական համաժողովի վարչության պետի հետԱպրիլի 7-ին աշխատանքային այցով Սլովենիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Բլեդի ռազմավարական համաժողովի վարչության պետ Պետեր Գրկի հետ: Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից: Հանդիպման ընթացքում զրուցակիցները անդրադարձ են կատարել տարածաշրջանային և աշխարհաքաղաքական վերջին զարգացումներին: Կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, կիսվել են համաժողովների կազմակերպման փորձով, ինչպես […] ...
23:26 07.04.2025
Սևանա լճի մակարդակը մարտի 31-ից ապրիլի 6-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1 սմ-ով«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը մարտի 31-ից ապրիլի 6-ը (2025թ․): Սևանա լճի մակարդակը 2025 թվականի մարտի 31-ից ապրիլի 6-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1 սմ-ով և կազմել՝ 1900.41 մ (06.04.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 16 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 2 սմ-ով։ Արփա-Սևան […] ...
23:14 07.04.2025
Մայրության և գեղեցկության տոնը Պետական եկամուտների կոմիտեումԱպրիլի 7-ին՝ Մայրության և գեղեցկության օրը, Պետական եկամուտների կոմիտեի կենտրոնական և տարածքային բոլոր ստորաբաժանումներում տոնական տրամադրություն էր։ Օրվա առթիվ Կոմիտեի վարչական շենքի կին աշխատակիցներին շնորհավորել է անձամբ ՊԵԿ նախագահ էդուարդ Հակոբյանը՝ երախտագիտություն հայտնելով նրանց նվիրվածության և մասնագիտական բարձր պատասխանատվության համար։ Շնորհավորանքներից և բարեմաղթանքներից անմասն չեն մնացել նաև Կոմիտեի տարածքային և մարզային ստորաբաժանումներում աշխատող կանայք․ նրանց […] ...
23:03 07.04.2025
Երևանում հրդեհ է բռնկվել «Kia Forte»-ում. տnւժածներ չկանԱպրիլի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:30-ի սահմաններում դեռևս անհայտ հանգամանքներում Զաքյան փողոցում հրդեհ է բռնկվել կայանված «Kia Forte» մակնիշի ավտոմեքենայում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։ Մինչ ՀՀ ՆԳՆ ՓԾ Երևանի թիվ 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել է վարորդը՝ Երևանի բնակիչ 56-ամյա Հ. Ս.-ն, ապա […] ...
22:53 07.04.2025
ԵԱ. Ըմբիշ Արման Անդրեասյանը հաղթեց կիսաեզրափակչում և կպայքարի կրկնակի չեմպիոնության համարՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, գործող չեմպիոն Արման Անդրեասյանը (70 կգ) երկրորդ տարին անընդմեջ դուրս եկավ մրցաշարի եզրափակիչ։ Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից: 25-ամյա ըմբիշը կիսաեզրափակիչում 3:1 հաշվով առավելության հասավ վրացի Ակակի Կեմերտելիձեի նկատմամբ։ Եզրափակիչը կկայանա վաղը՝ ապրիլի 8-ին։ Անդրեասյանի մրցակիցը կլինի Ռուսաստանի ներկայացուցիչ Դավիթ Բաևը (UWW)։ ...