«Մեր մանկության տանգոն» ֆիլմի հայտնի պատմական շենքի վերակառուցման ճարտարապետական նախագծի մրցույթն ավարտվել է․ հաղթող կոնցեպտը հայտնի կդառնա սեպտեմբերին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+7.09 oC

«Մեր մանկության տանգոն» ֆիլմի հայտնի պատմական շենքի վերակառուցման ճարտարապետական նախագծի մրցույթն ավարտվել է․ հաղթող կոնցեպտը հայտնի կդառնա սեպտեմբերին

20:40 18.08.2022

Ավարտվել է «Մեր մանկության տանգոն» ֆիլմի պատմական շենքի  վերակառուցման համար հայտարարված ճարտարապետական նախագծերի մրցույթը: Մինչ այդ,  ապրիլին հայտարարվել էր  վերականգնման էսքիզային տարբերակների մրցույթ, մասնակցության հայտ էին ներկայացրել հայաստանյան, ինչպես նաև արտասահմանյան ճարտարապետական ընկերություններ, որոնք առաջարկել էին շենքի վերակառուցման ինքնատիպ տարբերակներ՝ ալեքպոլյան շրջանի հին ճարտարապետական ոճը համադրելով նորարարական լուծումների հետ:

Շենքը 2019 թվականին կառավարության որոշմամբ հատկացվել էր Հայաստանի Ազգային պոլիտեխնիկական համալսարանին, վերակառուցումից հետո Աճեմյան 25 և Աճեմյան 2/2 շենքերը կունենան մեկ հասցե ու կվերածվեն տեխնոլոգիական միջազգային կրթական կենտրոնի: Նախագծային մոտեցումներում առանցքային է եղել կրթական հարմարավետ միջավայր ստեղծելու կոնցեպտը: Էսքիզային  նախագծերի մրցույթի արդյունքներն ամփոփվել են, բայց դեռ չեն հանրայնացվում։

Զուգահեռ հուլիսին հայտարարվել էր նաև ճարտարապետական նախագծերի մրցույթ։ Հնարավոր է  պատմական շենքի վերակառուցման ծրագրի շուրջ  մի քանի լավագույն նախագծերի համատեղում լինի։

«Շենքը շատ բարդ ճարտարապետական նախագիծ է պահանջում, և՛ պատմամշակութային կառույց է, և՛ վթարային վիճակում է գտնվում։ Շատ բաներ կարող է գեղեցիկ թվալ, բայց անհնար լինի իրականացնելը, այդ մասով միանշանակ մասնագիտական կարծիք է պետք։ Որպես այդպիսին, հետաքրքիր գաղափարներ կային, ամեն դեպքում, մոտեցումը նույնն էր, այսինքն՝ ճակատային մասը շենքի ամբողջությամբ պահպանված էր բոլոր ներկայացված կոնցեպտներում, ինչպես նաև պահպանված էր պատշգամբի հատվածը։ Հետաքրքիր մոտեցումներն ավելի շատ ուղղված էին ներքին բակի օգտագործմանը, իսկ որպես կրթական միջավայր, մոտեցումները տարբերվում էին»,-նշում է ԳՏԿ ծրագրի ղեկավար Բելլա Հարությունյանը։

1860 թվականի կառույց շենքը եզակի կրթական միջավայրի կվերածվի Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ, ծրագիրն իրականացնում է կառավարությունը՝ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, Սինոփսիս Արմենիայի և Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնի հետ համատեղ: Լավագույն կամ հաղթող ճանաչված ճարտարապետական նախագիծը հայտնի կդառնա մոտ մեկ ամսից:

Պատմական եզակի կառույցը ժամանակին ու ոչ համարժեք պահպանություն չունենալու պատճառով դարձել է խիստ վթարային՝ նաև մարդկանց միջամտությունների մեղքով։ Անհրաժեշտություն կա նաև շենքը ենթարկել կրկնակի սեյսմիկ ուսումնասիրության։ Փլուզման եզրին հայտնված պատշգամբի  հարևանությամբ փակցված են վերակառուցման աշխատանքների մեկնարկի մասին պաստառներ։

Տեղեկատվական արշավը կրում է «լույսն է գալիս» նշանաբանը, իսկ լոգո ընտրվել է քաղաքի մեկ այլ հայտնի ճարտարապետական կառույցը՝ Անտառավան թաղամասում գտնվող քաղաքի 60 ամյակին նվիրված «Բարեկամության» շատրվանը:

«Այս պահին արդեն ունենք չորս ընկերություն, որոնք դիմել են ճարտարապետական նախագծման մրցույթին մասնակցելու համար, որոնցից կընտրենք մեկին, ում հետ էլ կշարունակենք աշխատել, արդյունքները պարզ կդառնան սեպտեմբերին։ Իսկ Շենքի վերակառուցման տեղեկատվական արշավի համար ընտրել ենք Թարխանյանի նախագծած շատրվանի խորհրդանիշը, քանի որ այն հանդիսացել է առաջին պոլիտեխնիկական կոմպուսի սիմվոլը, հենց այնտեղ է տեղակայված եղել Գյումրիի պոլիտեխնիկական ինստիտուտը՝ նախքան երկրաշարժը»,- նշում է Բելլա Հարությունյանը։

Շենքի վերակառուցման աշխատանքների մեկնարկը նախատեսվում է 2023-ի  հուլիսից և ավարտել երկու տարում։ Ամենապահանջված զբոսաշրջային հատվածը, երբ շինարարությունը սկսվի, մասնակի բաց կլինի այցելուների համար։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

23:55 22.11.2024

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զրկել է պետական մրցանակներից և կոչումներից այն հայտնի մարդկանց, ովքեր ապրում և ելույթ են ունենում Ռուսաստանում՝ միաժամանակ աջակցելով պատերազմին։ Նա ստորագրել է համապատասխան հրամանագիրը՝ ուժի մեջ դնելով Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը։ Ցուցակում ընդգրկված են եղել ոչ միայն արվեստագետներ, այլ նաև նախկին պաշտոնյաներ, ժողովրդական պատգամավորներ, ՍԲՀ-ի և գլխավոր դատախազության […] ...

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

23:49 22.11.2024

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ստորագրել է օրենք, համաձայն որի՝ 2025 թվականի հուլիսի 1-ից երկրում արգելք կսահմանվի էլեկտրոնային ծխախոտների ներմուծման, վաճառքի և ծխելու համար, ուրբաթ հայտնել է Ղրղզստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Սադիր Ջապարովը ստորագրել է «Քաղաքացիների առողջության պաշտպանության ոլորտում Ղրղզստանի Հանրապետության որոշ օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Մասնավորապես, հաջորդ տարվա հուլիսի […] ...

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

23:42 22.11.2024

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը (OCHA) ուրբաթ օրը հայտնել է, որ 2024 թվականին աշխարհում մարդասիրական օգնության 281 աշխատակից է զոհվել: «2024 թվականին աշխարհում մահացել է 281 մարդասիրական աշխատող՝ սա զոհերի ռեկորդային թիվ է»,-ասվում է OCHA-ի պաշտոնական կայքում։ ՄԱԿ-ը նշում է, որ նման թվերի պատճառը, մասնավորապես, Գազայի հատվածի հակամարտությունն է, որտեղ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մինչ […] ...

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

23:36 22.11.2024

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ խնդրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին վայր դնել մանդատը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա ընդգծեց, այստեղ խնդիրը համակարգային բնույթ ունի, այլ ոչ թե անձնական։ «Պետք է ուղիղ խոստովանեմ և ասեմ, որ պաշտոնանկությունների համատեքստի հետ ուղիղ կապ ունեն մի շարք իրադարձություններ, որոնք հրապարակային են […] ...

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

23:30 22.11.2024

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին նշել է, թե որ ֆուտբոլիստը կարող է մոտ ապագայում հավասարվել Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի մակարդակին: «Կարծում եմ՝ այն ֆուտբոլիստը, որն օբյեկտիվորեն կարող է հավասարվել Ռոնալդուի և Մեսսիի մակարդակին, Հոլանդն է: Էրլինգը միակն է, որը կարող է հասնել նրանց: Նա դրիբլինգի առավելություն չունի, քանի որ մաքուր հարձակվող է: Եթե նայեք […] ...

Կադրային փոփոխությունները ոչ թե կոնֆլիկտային, այլ աշխատանքային են. Փաշինյանը՝ պաշտոնանկությունների մասին

23:25 22.11.2024

Կադրային փոփոխությունները ոչ թե կոնֆլիկտային, այլ աշխատանքային են. Փաշինյանը՝ պաշտոնանկությունների մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետական կառավարման համակարգում վերջին շրջանի պաշտոնանկությունները ոչ թե անձնավորված է համարում, այլ` կապված համակարգերի ու աշխատանքային գործունեության հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձել է վերջին շրջանի 6 պաշտոնանկություններին: «Կադրային փոփոխությունները կապված են այն թեմաների հետ, որոնք, այսպես թե այնպես, հրապարակայնորեն քննարկվում են: Բայց նաև պարտադիր չէ, որ […] ...

BACK_TO_TOP