19:57 08.08.2018
«Ռուս-վրացական հարաբերությունների վերածնունդ ու զարգացում» հիմնադրամի հիմնադիր, հասարակական գործիչ Դավիդ Ցեցխլաձեն Sputnik Грузия-ին տված հարցազրույցում ներկայացրել է այլընտրանքային նոր նախագիծ Վերին Լարսին, որը կնպաստի երկու երկրները կապող միակ անցակետում տրանսպորտային իրավիճակի բարելավմանը:
Ռազմավիրական ճանապարհը Վրաստանը Ռուսաստանին կապող միակ ցամաքային ճանապարհն է, և հաճախ Վերին Լարսի անցակետում մեքենաների մի քանի կիլոմետրանոց հերթեր են գոյանում: Հատկապես ամռանը, երբ զբոսաշրջիկների ներհոսքն աճում է: Ելնելով իրավիճակից՝ Ցեցխլաձեն առաջարկել է Վրաստանի ու Ռուսաստանի միջև այլընտրանքային տրանսպորտային ուղի՝ «երկաթուղային ճանապարհ, որը կանցնի հարևան Ադրբեջանի տարածքով»:
«Երկաթուղին լավագույն այլընտրանքն է, դա են վկայում փորձագետների կարծիքներն ու բիզնես-մոդելը: Երկաթուղին զգալիորեն կբարելավի իրավիճակը Վերին Լարսում՝ ճանապարհն այդպես ծանրաբեռնված չի լինի»,- հայտարարել է Ցեցխլաձեն՝ նշելով, որ Ադրբեջան-Վրաստան-Ռուսաստան տարանցման ժամանակը կտևի 3 օր, կկանխի ֆորս-մաժորային իրավիճակների ձևավորումը։
Նրա խոսքերով՝ նախագիծն արդեն մշակված է, և իրենք պատրաստ են դիմել շահագրգիռ կողմերին: Ցեցխլաձեն համոզված է՝ այն կհետաքրքրի ոչ միայն Ռուսաստանին ու Վրաստանին, այլև Համաշխարհային բանկին և այլ բանկերի, որոնք ամեն տարի մեծ գումարներ են ծախսում Լարսի ճանապարհի վերանորոգման և ճանապարհաշինության վրա: Ցեցխլաձեն վստահեցրել է, որ խնդրի շուրջ խորհրդակցություններ է ունեցել ներկրող և արտահանող ընկերությունների հետ, նախագիծն ստացել է նաև նրանց հավանությունը:
Հիշեցնենք, որ Ժնևում Վրաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի և ՌԴ ԱԳՆ-ի տեղակալ Գրիգորի Կարասինի քննարկումների փաթեթում երկար տարիներ դրված է Աբխազիայի տարանցմամբ՝ Վրաստան-Ռուսաստան երկաթուղու գործարկման հարցը: Ռուսական կողմը պարբերաբար բարձրացնում է հարցը, Վրաստանը՝ տարբեր պատճառաբանություններով սառեցնում այն:
11:32 05.04.2025
Մոտ 450 քուրդ զինյալներ լքել են Հալեպը. Al Arabiya11:32 05.04.2025
Մոտ 450 քուրդ զինյալներ լքել են Հալեպը. Al ArabiyaՔրդական «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (SDF) շուրջ 450 մարտիկ ուրբաթ օրը լքել են Սիրիայի Հալեպ քաղաքի հյուսիսում գտնվող Աշրաֆիա և Շեյխ Մակսուդ շրջանները՝ համաձայն Սիրիայի անցումային կառավարության հետ ձեռք բերված պայմանավորվածության։ Այս տվյալները աղբյուրներին հղումով հաղորդում է Al Arabiya հեռուստաալիքը։ Նրանց տվյալներով՝ SDF-ի մոտ 450 մարտիկ լքել է Հալեպը՝ տարհանված աշխարհազորայինների առաջին խմբի կազմում։ Համաձայնագիրը նախատեսում […] ...
11:20 05.04.2025
Մեքսիկայում հայտնաբերվել է թռչնագրիպով մարդու վարակման առաջին դեպքըՄեքսիկացի բժիշկները Դուրանգո նահանգից երեք տարեկան աղջկա մոտ թռչնագրիպ են հայտնաբերել, ինչը երկրում առաջին դեպքն է։ Այս մասին ասվում է Մեքսիկայի առողջապահության նախարարության հայտարարության մեջ։ «Առողջապահության նախարարությունը հայտնում է Մեքսիկայում թռչնագրիպի A (H5N1) առաջին դեպքի մասին, որը տեղի է ունեցել Դուրանգո նահանգում բնակվող երեք տարեկան աղջկա մոտ։ Նրա վիճակը գնահատվում է ծանր»,-նշել են գերատեսչությունում։ Նրանք […] ...
11:09 05.04.2025
Պաշտոնական այցով Հայաստանում էր Վիետնամի Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունըԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով ապրիլի 1-ի երեկոյան պաշտոնական այցով Երեւան է ժամանել Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին հայտում են ԱԺ-ից։ «Հանդիպումների շարքը սկսվել է Ալեն Սիմոնյանի եւ Վիետնամի ԱԺ նախագահ Չան Թան Մանի առանձնազրույցով, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը: Կայացած հանդիպումների առանցքում են եղել միջխորհրդարանական համագործակցությանը, բարեկամական խմբերի […] ...
11:00 05.04.2025
Axios. Նեթանյահուն ծրագրում է հանդիպել Թրամփի հետ Վաշինգտոնում ապրիլի 7-ինԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ծրագրում է երկուշաբթի օրը այցելել Վաշինգտոն՝ հանդիպելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին հայտնում է Axios պորտալը՝ հղում կատարելով սեփական աղբյուրներին։ Կողմերը կքննարկեն ԱՄՆ-ի սահմանած ներմուծման մաքսատուրքերը, Իրանի միջուկային ծրագիրը եւ Գազայի հատվածում տիրող իրավիճակը։ Axios-ը նշում է, որ ճանապարհորդությունն, ի սկզբանե, նախատեսված էր ապրիլի կեսերին: Պորտալի զրուցակիցները հայտնել են, […] ...
10:52 05.04.2025
Ցրտահարություններ չեղան և չեն սպասվում․ Գագիկ Սուրենյան«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այս տարվա ամենալավ կողմը՝ ցրտահարություններ չեղան և չեն սպասվում»։ ...
10:47 05.04.2025
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը ներկա է գտնվել Քենեդի կենտրոնում STARMUS-ի կողմից կազմակերպված միջոցառումներինԱպրիլի 1-ին և 2-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը ներկա է գտնվել Քենեդի կենտրոնում «STARMUS»-ի կողմից կազմակերպված միջոցառումներին։ Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։ «Ապրիլի 2-ին տեղի է ունեցել «STARMUS VI» ֆիլմի ամերիկյան պրեմիերան: Նախքան ֆիլմի պրեմիերան «STARMUS» փառատոնի համահիմնադիրներ և «STARMUS VI» ֆիլմի պրոդյուսերներ Գարիկ Իսրայելյանը և Թոդ Միլլերը հանդես են եկել ամփոփ ելույթներով՝ ներկաներին […] ...