Դդումի «կախովի այգի», բանջարեղեն ու մրգեր՝ արտասովոր գունատեսակներով․ էկզոտիկ կանաչ միջավայր Գյումրիում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+7.09 oC

Դդումի «կախովի այգի», բանջարեղեն ու մրգեր՝ արտասովոր գունատեսակներով․ էկզոտիկ կանաչ միջավայր Գյումրիում

19:06 13.08.2022

Կանաչ ու էկզոտիկ միջավայր՝ այն էլ քաղաքում, հազվադեպ է պատահում, երբ այն ոչ թե ժամանցի կամ գումար աշխատելու պահանջով է։ Չբացահայտված գողտրիկ մի անկյուն կա Գյումրիում, որտեղ մրգատու ծառերի կողքին կարելի է տեսնել  բանջարեղենի եզակի և գունային  տնկիներ։ Փոքր այգու խնամքով ու բուսաբուծությամբ զբաղվում է մասնագիտությամբ բժիշկ-կինեզոթերապևտ, Գինեսի ռեկորդակիր, Միջազգային կարգի սպորտի վարպետ Գալուստ Աբրահամյանը։ Տան բակում ստեղծել է կանաչ դրախտ, որտեղ բույսերն ու մրգերն աճում են անսովոր պայմաններում:

Դարպասներից ներս միանգամից հայտնվում ես կանաչ միջավայրում, որը սովորական այգի չէ, բացառիկությունը աճեցվող պտուղներն են։ Առավոտյան ժամը վեցից մինչև ուշ գիշեր Գալուստը զբաղվում է բույսերի, ծառերի խնամքով, մեկ առ մեկ կտրում է տնկիների ավելորդ հատվածները, որպեսզի պտուղը լավ հասունանա։

Փոքր այգում կհանդիպես պտուղների, որոնք արտասովոր գուներանգներով են։ Պոմիդորի մեկ տասնյակից ավելի սորտեր է աճեցնում՝ սև գույնից մինչև կապույտի երանգները։ Թփերից կախված ամեն մի գույնի առատ բերքը իր օգտակար հատկություններն ունի։

«Ամենահամեղը սև լոլիկն է ու շատ օգտակար է․ ինչի՞ համար, որովհետև մարդիկ կան, որոնք ալերգիա ունեն լոլիկից, իսկ էս լոլիկները հակաալերգիկ են։ Աճեցնում եմ նաև կապույտ լոլիկներ, մեջը, որ կտրում ես, կարմիր է, բերքատու սորտ է, մոտավորապես մեկ թփից ստացվում է 8 կգ բերգ»,- պատմում Գալուստ  Աբրահամյանը։

Իրենց գույնով ու տեսքով էկզոտիկ համարվող լոլիկները այս այգու միակ հազագյուտ պտուղները չեն։ Հսկայական չափերի հասնող պոմիդորները միանգամից աչքի են ընկնում, ամեն մեկը կշռում է մեկ կգ և ունի խինկալու ձև:

Ոչ միայն բանջարեղենը նաև մրգերը աճում են բաց երկնքի տակ,առանց ջերմոցային պայմանների։Դրա համար էլ  համային հատկությունները բոլորովին տարբեր են՝ հյութեղ են ու սննդարար: Բժիշկ բուսաբույծը  հողը պարարտացնելու   իր տարբերակն  ունի, բնական  պարարտանյութ է ստանում մոխիրի ու մոլախոտի խառնուրդից:

Կաթիլային ոռոգման համակարգն էլ է ինքնուրույն պատրաստել, այգին ջրում է միայն կուտակված անձրևաջրով: Այգու առաձնացված մի հատվածում  անփուշ մոշ ու Ոսկեվազից բերված ելակ, խնձոր, դեղձ ու ծիրան է աճեցնում, իր ձեռքով էլ բնական ու շատ համեղ չրեր է պատրաստում: Նաև սև պտուղներով ծիրանի տնկիներ ունի, որոնք հաջորդ տարի առաջին բերքը կտան:

Այգու թերևս ամենագեղեցիկ ու էկզոտիկ անկյունը դդումների կախովի տաղավարն է: Գնդաձև ու տափակ հսկա պտուղները կախված են մնում մինչև լիարժեք հասունանալը, թփերի երկարությունը հասնում է մոտ 10 մետրի:

«Աճեցնում եմ մի 3-4 տեսակի դդումներ, ունեմ գազարագույն դդում շատ համեղ է, այդ տեսակից հիմնականում հյութ եմ պատրաստում։ Միտք ծագեց, որ օդի մեջ աճեցնեմ, գեղեցիկ է ստացվել, ու բոլորին դուր է գալիս, Շամիրամի կախովի այգիների նման է ստացվել, բայց այս դեպքում կարծես Գալուստի կախովի այգին լինի»,- կատակում է գյումրեցի  բուսաբույծը։

Գեղեցիկ այգուց տեղափոխվում ենք տան նկուղային հարկ, որտեղ խնամքով դասավորված են գույնզգույն լոլիկներից պատրաստված մարինադներն ու մյուս պահածոները:

Մասնագիտությամբ կինեզոթերապևտ է, աշխատում է Ռուսաստանի կլինիկաներից մեկում: Գյումրի վերադարձը սեզոնային է, երբ այգու մշակության գործերն են սկսվում, երբեք անխնամ չի թողնում։ Իր մշակած հատուկ մեթոդներով՝ առանց դեղորայքի ու սարքավորումների, բուժում է մի շարք հիվանդություններ, հատկապես ողնաշարային խնդիրները:

Բժիշկ-բուսաբույծը նաև պրոֆեսիոնալ մարզիկ է, 20 տարի զբաղվել է հունահռոմեական ոճի ըմբշամարտով, միջազգային կարգի սպորտի վարպետ է, նաև Գինեսի ռեկորդակիր: Գալուստ Աբրահամյանին շատերը հիշեցին «Շանթ» հեռուստաընկերության «Թաքնված տաղանդ» նախագծից։ Նա ականջով քաշել է 14 տոննա կշռող ՍՈՒ 25 ինքնաթիռը:

Հիմա սպորտով չի զբաղվում, բժշկությունից հետո կարևոր տեղում է բուսաբուծությամբ զբաղվելը։ Նախատեսում է ավելի ընդլայնել էկզոտիկ այգին։ Ամեն անգամ  նրա այգում հայտնվելիս մարդիկ մի նոր բուսատեսակ են բացահայտում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսպանիան տուգանել է եվրոպական բյուջետային փոխադրողներին 179 միլիոն եվրոյով

23:18 22.11.2024

Իսպանիան տուգանել է եվրոպական բյուջետային փոխադրողներին 179 միլիոն եվրոյով

Իսպանիայի իշխանությունները «չարաշահումների» համար տուգանել են եվրոպական մի քանի բյուջետային փոխադրողների՝ ընդհանուր առմամբ 179 միլիոն եվրոյով՝ ներառյալ ձեռքի ուղեբեռի և նստատեղերի ամրագրման համար լրացուցիչ վճարներ գանձելու համար: Իսպանիայի սպառողների իրավունքների պաշտպանության նախարարությունը ուժի մեջ է թողել դեռ մայիսին կայացված որոշումը՝ մերժելով ընկերությունների կողմից ներկայացված բողոքները։ Նախարարության զեկույցում նշվում է, որ ավիափոխադրողները խախտում են սպառողների իրավունքները՝ […] ...

Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան մերժել է ՊՍԺ-ի բողոքը

23:10 22.11.2024

Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան մերժել է ՊՍԺ-ի բողոքը

Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան մերժել է հարձակվող Կիլիան Մբապեի աշխատավարձը և բոնուսները վճարելու գործով ՊՍԺ-ի բողոքը, հայտնում է AS-ը: Ավելի վաղ փարիզյան  ակումբը հրաժարվել էր կատարել երկրի Պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի (LFP) բողոքարկման դատարանի կայացրած վճիռը և գործը քննելու համար դիմել էր Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիա: Այժմ միակ ելքն Օլիմպիական կոմիտե կամ աշխատանքային վեճերի դատարան դիմելն է, այլապես […] ...

ՃՏՊ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան տուժածներ

23:00 22.11.2024

ՃՏՊ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան տուժածներ

Նոյեմբերի 22-ին, ժամը 21:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիչինայի փողոցի թիվ 102/1 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Տիչինա-Սեբաստիա փողոցների խաչմերուկում բախվել են «Toyota» (վարորդ՝ Դ․ Պ․) և «Mercedes-Benz» […] ...

Պատրաստվում եմ Արթուր Պողոսյանի թեկնածությունը առաջադրել ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյան

22:54 22.11.2024

Պատրաստվում եմ Արթուր Պողոսյանի թեկնածությունը առաջադրել ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյան

Այսօր Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը  հաստատել է, որ պատրաստվում է Արթուր Պողոսյանի թեկնածությունը առաջադրել ՔԿ նախագահի պաշտոնում։ Պատասխանելով այն հարցին, թե լուրեր են պտտվում Պողոսյանի՝ կոռուպցիոն գործարքների հետ կապված, վարչապետը նշել է. «2020 թվականին կամ գուցե ավելի ուշ Արթուր Պողոսյանը նշանակվել է ԱԱԾ քննչական դեպարտամենտի ղեկավար, և այդ նույն ահազանգերը այդ […] ...

ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև տեխնոլոգիական ճեղքվածք այժմ ակնհայտ է․ Լագարդ

22:48 22.11.2024

ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև տեխնոլոգիական ճեղքվածք այժմ ակնհայտ է․ Լագարդ

Եվրոպական կենտրոնական բանկի նախագահ Քրիստին Լագարդը մտահոգություն է հայտնել, որ Եվրոպան տեխնոլոգիական մրցավազքում պարտվում է ԱՄՆ-ին։ «Տեխնոլոգիաներում Եվրոպայի դիրքի վատթարացումն ավելի ցայտուն է դարձել վերջին մեկ տարվա ընթացքում: ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև տեխնոլոգիական ճեղքվածք այժմ ակնհայտ է։ ԵՄ-ում տեխնոլոգիաների զարգացման արագացմանը կարելի է հասնել եվրոպական կապիտալի շուկայի ամրապնդման միջոցով, ավելի մեծ ինտեգրման միջոցով»,- ասել է […] ...

Հայտնի է, թե ինչու Զախարյանը չի հայտնվել «Ռեալ Սոսյեդադի» հայտացուցակում

22:40 22.11.2024

Հայտնի է, թե ինչու Զախարյանը չի հայտնվել «Ռեալ Սոսյեդադի» հայտացուցակում

Իսպանական «Ռեալ Սոսյեդադի» մամուլի ծառայությունը նշել է, թե ինչու Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանը չի ընդգրկվել «Խովե Էսպանյոլի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության առաջին փուլի հանդիպման հայտացուցակում: «Ֆուտբոլիստը մկանային անհարմարություն է զգում, այդ պատճառով էլ տեղ չէր գտել հայտացուցակում: Մոտ ապագայում պարզ կդառնա, թե երբ նա կսկսի մարզվել ընդհանուր թիմի հետ»,- ասված է բասկյան ակումբի պաշտոնական […] ...

BACK_TO_TOP