Գյումրիի Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի էքսպոզիցիայի փոփոխությունները քննարկվել են Վարպետի թոռան հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 04 2025
  • $
    389.45
  • RUBLE
    4.78
  • 443.12
WEATHER
+15.09 oC

Գյումրիի Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի էքսպոզիցիայի փոփոխությունները քննարկվել են Վարպետի թոռան հետ

19:39 11.08.2022

Գյումրու Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի նոր էքսպոզիցիային ընդառաջ՝ բանաստեղծի գրական-գեղարվեստական ժառանգությունը ներկայացնող 4 սրահներում սպասվող փոփոխությունները քննարկվել են Ավետիք Իսահակյանի թոռան՝ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ավիկ Իսահակյանի, Վարպետի Երևանի տուն-թանգարանի աշխատակիցների, Ե. Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի գիտքարտուղար Մարինե Հարոյանի հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գյումրիի քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը։

Ավիկ Իսահակյանը Գյումրու թանգարանին նվիրեց «Ավետիք Իսահակյանի մատիտանկարը», արված 1930 թ.-ին, Փարիզում՝ ֆրանսահայ նկարիչ Արիյանի կողմից։

Եվս մեկ նոր ցուցանմուշ Գյումրու թանգարան կհասնի շուտով…

Ծրագրի վերջնարդյունքում.

Շարժական պատեր

Կետային լուսավորության լամպեր

Նոր գույք ու գորգածածկ

Մեծադիր պաստառներ

Հարուստ բովանդակություն

Ժամանակակից լուծումներ

Թանգարանի էքսպոզիցիան և գույքը չի թարմացվել ավելի, քան 20 տարի։

Թանգարանը կթարմանա և այցելուներին կներկայանա՝ ժամանակի եւ զբոսաշրջիկների պահանջներին համահունչ։

Մեծ ուշադրություն կդարձվի թանգարանում միջավայրի եւ ժամանակաշրջանի արտացոլմանը։

Մասնագիտական խմբում աշխատում են նկարիչ-դիզայներներ, համադրողներ, գիտաշխատողներ, գրականագետներ:

«Գյումրու Ավետիք Իսահակյանի հուշատուն-թանգարանի ցուցադրության փոփոխություն և կահավորման թարմացում» ծրագիրն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն ֆինանսական աջակցությամբ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մանուել Պետրոսյանը` Maharashtra International Grandmaster Chess Tournament-ի հաղթող

20:05 29.04.2025

Մանուել Պետրոսյանը` Maharashtra International Grandmaster Chess Tournament-ի հաղթող

Գրոսմայստեր Մանուել Պետրոսյանը դարձել է Հնդկաստանում անցկացված 3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament-2025 շախմատի միջազգային մրցաշարի հաղթող։ Նա 9 հնարավորից վաստակել է 7.5 միավոր և բաժանել 1-3-րդ տեղերը: Լրացուցիչ գործակիցներով առաջինը Պետրոսյանն է։ Երկրորդ տեղում Լևան Փանցուլաիան (Վրաստան), երրորդ տեղում՝ Բորիս Սավչենկոն (Ռուսաստան)։ ...

SHANTNEWS

20:00 29.04.2025

SHANTNEWS

Գորիս-Հարթաշեն ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած

19:51 29.04.2025

Գորիս-Հարթաշեն ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած

Ապրիլի 29-ին, ժամը 16:06-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Հարթաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գորիս-Հարթաշեն ավտոճանապարհի 7-րդ կմ-ին բախվել են «Lexus», «VAZ» և «Renault» մակնիշների ավտոմեքենաները․ «VAZ» մակնիշի ավտոմեքենայի […] ...

Խաչանովը պարտվեց Փոլին․ Մադրիդի «Մասթերս»

17:14 29.04.2025

Խաչանովը պարտվեց Փոլին․ Մադրիդի «Մասթերս»

Ռուսաստանը ներկայացնող և չեզոք դրոշի ներքո հանդես եկող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը երկրորդ մրցախաղը անցկացրեց Մադրիդի «Մասթերսում»: Երրորդ շրջանում աշխարհի 25-րդ ռակետի մրցակիցը 12-րդ ռակետ, ամերիկացի Թոմի Փոլն էր: Մրցախաղն ավարտվեց ամերիկացու հաղթանակով՝ 6-3, 3-6, 6-2։ Փոլը 1/8 եզրափակչում կմրցի Ջեք Դրեյփեր – Մատեո Բերետինի մրցախաղի հաղթողի հետ: Madrid Open-ը մեկնարկել է ապրիլի 24-ին և […] ...

Ազգային պարին նվիրված ֆլեշմոբ՝ Երևանում և մարզերում

17:06 29.04.2025

Ազգային պարին նվիրված ֆլեշմոբ՝ Երևանում և մարզերում

Ապրիլի 29-ին՝ ժամը 18:00-ին, ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ Երևանում և ՀՀ մարզերում կիրականացվի ֆլեշմոբ՝ նվիրված Պարի միջազգային օրվան: Պարային հանդիսությանը մասնակից կդառնան ՀՀ պարային խմբերը․ ուղիղ ժամը 18:00-ին ընտրված հարթակներում կհնչի ավանդական քոչարու երաժշտությունը, որը գրանցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում։ Երևանում ֆլեշմոբը կիրականացվի 4 հարթակում՝ Ազատության հրապարակում, Հյուսիսային պողոտայում, Հանրապետության հրապարակում և ԿԳՄՍ […] ...

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը Ստոկհոլմում է

16:57 29.04.2025

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը Ստոկհոլմում է

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի միջեւ ժողովրդավարական համագործակցության զարգացման ծրագրի շրջանակում ապրիլի 28-29-ը Ստոկհոլմում է գտնվում ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, ՀՀ Ազգային ժողովի եւ ՇԹ Ռիկսդագի միջեւ ժողովրդավարական համագործակցության զարգացման ծրագրի աշխատանքային խմբի ղեկավար Ռուբեն Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, ՀՀ […] ...

BACK_TO_TOP