Ռուսները սկսել են գնել երեք տարի օգտագործած մեքենաներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 04 2025
  • $
    390.33
  • RUBLE
    4.73
  • 443.14
WEATHER
+12.09 oC

Ռուսները սկսել են գնել երեք տարի օգտագործած մեքենաներ

00:00 12.08.2022

Ռուսաստանի ավտոմոբիլային շուկայում նոր միտում է ի հայտ եկել. ռուսները սկսել են ավելի հաճախ գնել երեք տարի օգտագործած մեքենաներ՝ նորերի փոխարեն: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում կատարելով Avito Auto ծառայության ուսումնասիրության արդյունքներին։

2022 թվականի երկրորդ եռամսյակում վաճառքներն առաջին եռամսյակի համեմատ աճել են 1,6 տոկոսով։ Հետազոտության հեղինակները նշել են, որ ռուսները երեք տարվա վաղեմության մեքենաները համարում են նորերի այլընտրանք։ Սա մեծապես պայմանավորված է նրանով, որ նման մեքենաները դեռ գտնվում են արտադրողի երաշխիքի տակ, ունեն ժամանակակից սարքավորումներ և համեմատաբար ցածր վազք: Վաճառքի առաջատարներն էին Lada Granta-ն, Lada Vesta-ն, Hyundai Solaris-ը, Kia Rio-ն և Toyota Camry-ն։

Զենիթ բանկի վերջին ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ռուսները սկսել են ավելի հաճախ վարկեր վերցնել՝ ճապոնական և կորեական օգտագործված մեքենաներ գնելու համար։ Ավտոմեքենաների տարիքը հասել է վեց տարվա, իսկ ավտոմեքենայի վարկի միջին չափն աճել է 20 տոկոսով (մինչև 1,2 մլն ռուբլի): Անցյալ տարի ռուսներն ամենից հաճախ օգտագործված մեքենաների համար վարկեր են վերցրել 3-ից 5 տարի ժամկետով, 2022-ին՝ 5-ից 6 տարի ժամկետով։ 2021 թվականին միջին թիվը կազմել է մեկ միլիոն ռուբլի։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը հյուրընկալել է ընդունելության համար գրանցված քաղաքացիներին

19:18 25.04.2025

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը հյուրընկալել է ընդունելության համար գրանցված քաղաքացիներին

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը կոմիտեում հյուրընկալել է ընդունելության համար գրանցված քաղաքացիներին։ Կոմիտեի ղեկավարը, խորհրդականը և պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարները լսել են քաղաքացիների հարցերը, որոնք վերաբերել են կառուցապատման թույլտվություններ ստանալու նպատակով urban.e-gov.am հարթակ մուտք գործելուն և բնակարանային ապահովմանը։ Կոմիտեի նախագահը պարզաբանել է գործող օրենսդրության և նախատեսվող ծրագրերի շրջանակում բարձրաձայնված հարցերի կարգավորման եղանակները, տվել հանձնարարականներ՝ պատասխանատու այլ […] ...

Ամենավտանգավորն առջևում է․ «Ռեալը» մտահոգված է առաջիկա «Էլ Կլասիկոյի» մրցավարի նշանակումից

19:12 25.04.2025

Ամենավտանգավորն առջևում է․ «Ռեալը» մտահոգված է առաջիկա «Էլ Կլասիկոյի» մրցավարի նշանակումից

Մադրիդի «Ռեալը» տեսանյութ է ներկայացրել Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակչի՝ «Բարսելոնա» – «Ռեալ Մադրիդ» հանդիպման մրցավար Ռիկարդո դե Բուրգոս Բենգոեչեայի մասին, գրում է Marca-ն: Ինչպես գրում է իսպանական պարբերականը, Real Madrid TV-ն փորձել է ընդգծել «Ռեալի» մասնակցությամբ խաղերում պաշտոնյայի սխալները: «Երբ խաղադաշտում բասկ մրցավարն է, «Ռեալը» հաղթում է խաղերի 64, իսկ «Բարսելոնան»՝ 81 տոկոսը: Անհավանական տարբերություն […] ...

Շարունակվում են Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2023-2027 թթ․ համալիր ծրագրով նախատեսված մոնիթորինգի աշխատանքները

19:05 25.04.2025

Շարունակվում են Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2023-2027 թթ․ համալիր ծրագրով նախատեսված մոնիթորինգի աշխատանքները

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների իրացման, հավասար պայմանների և հնարավորությունների ապահովման, ներառականության հաստատման և այլ հարցեր քննարկելու նպատակով շարունակվում են Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2023-2027 թթ․ համալիր ծրագրով նախատեսված մոնիթորինգի աշխատանքները։ Մոնիթորինգի շրջանակում Միասնական սոցիալական ծառայության Աշտարակի տարածքային կենտրոնում տեղի է ունեցել հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի նիստ, որի օրակարգում քննարկվել են Հաշմանդամություն […] ...

Երևանում ոչ սթափ վիճակում գտնվող վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել ընտանիքի 4 անդամի

18:57 25.04.2025

Երևանում ոչ սթափ վիճակում գտնվող վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել ընտանիքի 4 անդամի

Այսօր՝ ապրիլի 25-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:50-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 32-ամյա Կարապետ Հակոբյանն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Արտաշիսյան փողոցում՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել 4 հետիոտնի, ապա կոտրել հետիոտնային անցման համար տեղադրված լուսակիրն ու երկաթե էլեկտրասյունը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վրաերթի հետևանքով 2 անչափահաս տեղափոխվել է «Սուրբ […] ...

Դիլիջան համայնքին է վերադարձվել մանկապարտեզի՝ շուրջ 86 միլիոն դրամ արժեքով մասնաշենքը

18:52 25.04.2025

Դիլիջան համայնքին է վերադարձվել մանկապարտեզի՝ շուրջ 86 միլիոն դրամ արժեքով մասնաշենքը

Դիլիջան համայնքի Շահումյան փողոցի թիվ 34 հասցեում գտնվող՝ 85 միլիոն 935 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով, 891,1 քմ մակերեսով անշարժ գույքը՝ մանկապարտեզի մասնաշենքը, վերադարձվել է Դիլիջան համայնքին։ Տավուշի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, ուսումնասիրել է Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Շահումյան փողոցի թիվ 34 հասցեում գտնվող մանկապարտեզի փաստաթղթերը: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, […] ...

Կապառոսի «Սևիլիան» պարտվել է «Օսասունային»

18:45 25.04.2025

Կապառոսի «Սևիլիան» պարտվել է «Օսասունային»

Անդալուզական «Սևիլիան» Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի վերադարձից հետո երկրորդ անընդմեջ խաղում չի կարողացել հաղթել։ «Սևիլիան» Իսպանիայի Լա լիգայի 33-րդ տուրում հյուրընկալվելիս 0-1 հաշվով պարտվել է «Օսասունային»: Անդալուզացիները 32-րդ րոպեից խաղում էին 10 ֆուտբոլիստով. կարմիր քարտ էր ստացել Դոդի Լուկեբակիոն: Կապառոսի թիմը 37 միավորով 15-րդն է, «Օսասունան»` 44 միավորով 8-րդը: ...

BACK_TO_TOP