21:39 11.08.2022
Թուրքիան գնահատել է Ռուսաստանի դեմ էներգետիկ պատժամիջոցների կիրառման հնարավորությունը: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Թուրքիան Ռուսաստանի հետ գազային վավեր պայմանագիր ունի, երկիրը չի կարող միանալ էներգետիկ ոլորտում պատժամիջոցներին, հայտարարել է երկրի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմեզը։
Դոնմեզը մանրամասնել է, որ բացի դրանից, երկիրը նաև էներգակիրների մատակարարման վերաբերյալ պայմանավորվածություններ ունի Իրանի և Ադրբեջանի հետ։ Գազի սպառումը, նրա գնահատականներով, նախատեսվում է պահպանել տարեկան 59-60 մլրդ խմ մակարդակում։
Բացի դրանից, Անկարան ցանկանում է ռուսական կողմից գազի տարանցման համար վճար ստանալ սեփական արժույթով՝ լիրայով, հավելել է Դոնմեզը։ Նաև կողմերը այժմ քննարկում են վառելիքի մատակարարումների մի մասը ռուբլով վճարելու ծրագրի կոնկրետ մանրամասները։
Ռուսական գազի համար ռուբլով մասնակի վճարման վերաբերյալ երկու երկրների նախագահների պայմանավորվածությունները օգոստոսի 6-ին բացահայտել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը։ Նա ընդգծել է, որ այսօր Ռուսաստանը տարեկան շուրջ 26 միլիարդ խորանարդ մետր գազ է արտահանում Թուրքիա։ Ռուսական գազի մատակարարումները Եվրամիություն անցյալ տարի գերազանցել են ընդհանուր առմամբ 150 միլիարդ խորանարդ մետրը, սակայն 2022 թվականին Մոսկվան սկսել է կրճատել արտահանման ծավալները։
19:05 25.04.2025
Շարունակվում են Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2023-2027 թթ․ համալիր ծրագրով նախատեսված մոնիթորինգի աշխատանքներըՀաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների իրացման, հավասար պայմանների և հնարավորությունների ապահովման, ներառականության հաստատման և այլ հարցեր քննարկելու նպատակով շարունակվում են Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2023-2027 թթ․ համալիր ծրագրով նախատեսված մոնիթորինգի աշխատանքները։ Մոնիթորինգի շրջանակում Միասնական սոցիալական ծառայության Աշտարակի տարածքային կենտրոնում տեղի է ունեցել հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի նիստ, որի օրակարգում քննարկվել են Հաշմանդամություն […] ...
18:57 25.04.2025
Երևանում ոչ սթափ վիճակում գտնվող վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել ընտանիքի 4 անդամիԱյսօր՝ ապրիլի 25-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:50-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 32-ամյա Կարապետ Հակոբյանն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Արտաշիսյան փողոցում՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել 4 հետիոտնի, ապա կոտրել հետիոտնային անցման համար տեղադրված լուսակիրն ու երկաթե էլեկտրասյունը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վրաերթի հետևանքով 2 անչափահաս տեղափոխվել է «Սուրբ […] ...
18:52 25.04.2025
Դիլիջան համայնքին է վերադարձվել մանկապարտեզի՝ շուրջ 86 միլիոն դրամ արժեքով մասնաշենքըԴիլիջան համայնքի Շահումյան փողոցի թիվ 34 հասցեում գտնվող՝ 85 միլիոն 935 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով, 891,1 քմ մակերեսով անշարժ գույքը՝ մանկապարտեզի մասնաշենքը, վերադարձվել է Դիլիջան համայնքին։ Տավուշի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, ուսումնասիրել է Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Շահումյան փողոցի թիվ 34 հասցեում գտնվող մանկապարտեզի փաստաթղթերը: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, […] ...
18:45 25.04.2025
Կապառոսի «Սևիլիան» պարտվել է «Օսասունային»Անդալուզական «Սևիլիան» Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի վերադարձից հետո երկրորդ անընդմեջ խաղում չի կարողացել հաղթել։ «Սևիլիան» Իսպանիայի Լա լիգայի 33-րդ տուրում հյուրընկալվելիս 0-1 հաշվով պարտվել է «Օսասունային»: Անդալուզացիները 32-րդ րոպեից խաղում էին 10 ֆուտբոլիստով. կարմիր քարտ էր ստացել Դոդի Լուկեբակիոն: Կապառոսի թիմը 37 միավորով 15-րդն է, «Օսասունան»` 44 միավորով 8-րդը: ...
18:40 25.04.2025
Ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն ՉարենցավանումՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության կողմից շարունակաբար իրականացվող գիտելիքների ամրապնդման և հանրային անվտանգության ապահովման նպատակով հանրապետության տարբեր համայնքներում պարբերաբար կազմակերպվում են ցուցադրական բնույթի ուսումնավարժություններ։ Այս նախաձեռնությունները կարևոր նախադրյալ են արտակարգ իրավիճակներում արագ արձագանքման ունակությունների ձևավորման և ներգրավված կառույցների միջև համագործակցության ամրապնդման տեսանկյունից։ ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի «Չարենցավանի թիվ 2 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում՝ ՀՀ […] ...
18:35 25.04.2025
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այցելել է «Սիրիուս» կրթական կենտրոնՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի գլխավորած պատվիրակությունը Ռուսաստանի Դաշնության լուսավորության նախարարի տեղակալ Անդրեյ Կորնեևի հրավերով և ուղեկցությամբ այցելել է «Սիրիուս» կրթական կենտրոն: Պատվիրակությունը ծանոթացել է ՌԴ Կրասնոդարի երկրամասի Սոչի քաղաքի հարևանությամբ գործող «Սիրիուս» կրթական կենտրոնի գործունեությանը, շրջայց է կատարել ֆեդերալ տարածքում տեղակայված տարբեր հաստատություններում, այդ թվում՝ կրթական կենտրոնում, հանրակրթական և […] ...