13:16 11.08.2022
Վրաստանի կրթության և գիտության փոխնախարար Նունու Միցկևիչը հյուրընկալել է STARMUS միջազգային գիտական փառատոնի կազմակերպչական խմբին, որը գլխավորել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը, հայտնում է վրացական Առաջին ալիքը:
Վրաստանի կրթության նախարարության հաղորդմամբ, հանդիպմանը ներկա են եղել նաև կազմակերպչական խմբի անդամներ, աստղաֆիզիկոս, STARMUS փառատոնի համահիմնադիր Գարիկ Իսրայելյանը և փառատոնի ղեկավար Կատերինա Դանեկինան։
Հանդիպման ընթացքում կողմերը խոսել են STARMUS միջազգային գիտական փառատոնի կարևորության մասին։
Նունու Միցկևիչը ուշադրություն է հրավիրել փառատոնին վրացի գիտնականների մասնակցության հնարավորությունների վրա և նշել, որ նման միջոցառումները հատկապես կարևոր են երիտասարդ գիտնականների առաջխաղացման համար։ Մյուս կողմից, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և երիտասարդության փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը և STARMUS փառատոնի համահիմնադիր, աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանը Նունու Միցկևիչին տեղեկացրել են միջազգային գիտության շրջանակներում նախատեսվող աշխատանքների մասին։ STARMUS Festival – 6 Edition-ը կանցկացվի սեպտեմբերի 5-10-ը Երևանում: Փառատոնի այս տարվա թեման է՝ «50 տարի Մարսի վրա» (STARMUS VI – 50 Years on Mars) և այն նվիրված է MARS 3 առաքելության առաջին վայրէջքի 50-ամյակին։ STARMUS փառատոնը գիտական հաղորդակցության և միջառարկայական համագործակցության խրախուսման միջազգային հարթակ է:
Փառատոնի ձևաչափը ներառում է գիտական բանավեճեր, պանելային քննարկումներ, ցուցահանդեսներ, համերգներ, ֆիլմերի ցուցադրություններ և բազմաթիվ այլ միջոցառումներ: Այս տարվա STARMUS-ի շրջանակներում Նոբելյան մրցանակի դափնեկիրները կներկայացնեն իրենց ելույթները՝ Քիփ Թորնը՝ մեր ժամանակների ամենահայտնի ֆիզիկոսներից մեկը, Էմանուել Չարպանտյեն, Դոննա Սթրիքլենդը, Էդվարդ Մոզերը, Միշել Մայորը, տիեզերագնաց Չարլի Դյուկը, տիեզերագնաց Քրիս Հադֆիլդը, ով առաջին անգամ տիեզերքից կիթառ է նվագել, Չարլզ Բոլդենը և iPod-ի գյուտարար Թոնի Ֆադելը, ինչպես նաև ՆԱՍԱ-ի տիեզերագնաց Ջիմ Բաղյանը այս տարվա փառատոնի հյուրն են։ STARMUS միջազգային գիտական փառատոնը հիմնադրել են աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանը և Queen խմբի լեգենդար կիթառահար, աստղաֆիզիկոս Բրայան Մեյը։ Փառատոնը կապված է բրիտանացի ֆիզիկոս և աստղաֆիզիկոս՝ Սթիվեն Հոքինգի և աշխարհահռչակ արվեստագետների, գիտնականների և երաժիշտների անունների հետ։ Փառատոնն առաջին անգամ անցկացվել է 2011 թվականին Տեներիֆեում (Կանարյան կղզիներ, Իսպանիա) և դրանից հետո այն անցկացվում է եվրոպական տարբեր երկրներում։ Այսօր STARMUS-ը միջազգային հարթակ է, որը միավորում է աշխարհահռչակ գիտնականներին, Նոբելյան մրցանակակիրներին, տիեզերագնացներին, արվեստագետներին, ովքեր իրենց փորձը, գիտելիքներն ու վերջին գյուտերը կիսում են նոր սերունդների հետ՝ իրենց ոգեշնչումն ուղղելու գիտության աշխարհ:
20:20 29.04.2025
Մոդի. Հնդկաստանի զինված ուժերը լիակատար ազատություն ունեն ընտրելու, թե ինչպես արձագանքել Քաշմիրում ահաբեկչությանըՀնդկաստանի զինված ուժերը լիակատար ազատություն ունեն՝ որոշելու Ջամու և Քաշմիրում ահաբեկչական հարձակմանը պատասխանելու եղանակը, նպատակը և ժամանակը, հայտարարել է վարչապետ Նարենդրա Մոդին անվտանգության բարձր մակարդակի հանդիպման ժամանակ։ «Զինված ուժերը օպերատիվ ազատություն ունեն Հնդկաստանի պատասխան գործողությունների մեթոդի, նպատակների և ժամկետների ընտրության հարցում: Մեր ազգային վճռականությունը ահաբեկչությանը ջախջախիչ հարված հասցնելն է»,-կառավարության ղեկավարի խոսքերն է մեջբերում PTI լրատվական […] ...
20:10 29.04.2025
Մարզային 42 բժշկական կենտրոնների լիազոր մարմինն այսուհետ առողջապահության նախարարությունն էԱվելի կուռ ու միասնական համակարգ ունենալու, աշխատանքները օպերատիվ և արդյունավետ կազմակերպելու համար, բուժծառայության հասանելիության ու որակի անընդմեջ բարելավման, ֆինանսական կառավարման , տնտեսական , կադրային, կազմակերպչական օրակարգով, նախարարը հանդիպել է կենտրոնների տնօրենների հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱՆ-ից։ «Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է առողջապահության քաղաքականության առաջնահերթությունները: Նախարարի տեղակալներն անդրադարձել են իրենց համակարգման ոլորտի հիմնական ուղղությունները, դրանց […] ...
20:05 29.04.2025
Մանուել Պետրոսյանը` Maharashtra International Grandmaster Chess Tournament-ի հաղթողԳրոսմայստեր Մանուել Պետրոսյանը դարձել է Հնդկաստանում անցկացված 3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament-2025 շախմատի միջազգային մրցաշարի հաղթող։ Նա 9 հնարավորից վաստակել է 7.5 միավոր և բաժանել 1-3-րդ տեղերը: Լրացուցիչ գործակիցներով առաջինը Պետրոսյանն է։ Երկրորդ տեղում Լևան Փանցուլաիան (Վրաստան), երրորդ տեղում՝ Բորիս Սավչենկոն (Ռուսաստան)։ ...
17:14 29.04.2025
Խաչանովը պարտվեց Փոլին․ Մադրիդի «Մասթերս»Ռուսաստանը ներկայացնող և չեզոք դրոշի ներքո հանդես եկող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը երկրորդ մրցախաղը անցկացրեց Մադրիդի «Մասթերսում»: Երրորդ շրջանում աշխարհի 25-րդ ռակետի մրցակիցը 12-րդ ռակետ, ամերիկացի Թոմի Փոլն էր: Մրցախաղն ավարտվեց ամերիկացու հաղթանակով՝ 6-3, 3-6, 6-2։ Փոլը 1/8 եզրափակչում կմրցի Ջեք Դրեյփեր – Մատեո Բերետինի մրցախաղի հաղթողի հետ: Madrid Open-ը մեկնարկել է ապրիլի 24-ին և […] ...
17:06 29.04.2025
Ազգային պարին նվիրված ֆլեշմոբ՝ Երևանում և մարզերումԱպրիլի 29-ին՝ ժամը 18:00-ին, ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ Երևանում և ՀՀ մարզերում կիրականացվի ֆլեշմոբ՝ նվիրված Պարի միջազգային օրվան: Պարային հանդիսությանը մասնակից կդառնան ՀՀ պարային խմբերը․ ուղիղ ժամը 18:00-ին ընտրված հարթակներում կհնչի ավանդական քոչարու երաժշտությունը, որը գրանցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում։ Երևանում ֆլեշմոբը կիրականացվի 4 հարթակում՝ Ազատության հրապարակում, Հյուսիսային պողոտայում, Հանրապետության հրապարակում և ԿԳՄՍ […] ...