Կալինինգրադի մոտ հնագետներն առաջին անգամ հայտնաբերել են Մոնոմախի կնիքը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 04 2025
  • $
    390.33
  • RUBLE
    4.73
  • 443.14
WEATHER
+12.09 oC

Կալինինգրադի մոտ հնագետներն առաջին անգամ հայտնաբերել են Մոնոմախի կնիքը

22:21 10.08.2022

Ռուս հնագետներն առաջին անգամ Կալինինգրադի մարզում հայտնաբերել են Վլադիմիր Մոնոմախի կնիքը։ Այս մասին չորեքշաբթի՝ օգոստոսի 10-ին, հայտնել են Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի հնագիտության ինստիտուտում։

Ինչպես նշվում է ինստիտուտի հրապարակման մեջ, արքայազն Վլադիմիր Մոնոմախի կնիքը հայտնաբերվել է գիտնականների արշավախմբի կողմից միջնադարյան պրուսական Պրիվոլնոե-1 բնակավայրի պեղումների ժամանակ։ Հետևի մասում կա մակագրություն՝ բառերով, որոնք կարելի է կարդալ որպես «Տեր օգնիր քո ծառայ Վասիլիին»։

«Գտնված Մեծ Դուքսի կնիքը, ինչպես նաև Մոնոմախի թոռան՝ արքայազն Վսևոլոդ Մստիսլավիչի կնիքը, որը հայտնաբերվել է նույն բնակավայրում 2016 թվականին, վկայում են այն մասին, որ միջնադարում կապեր են եղել պրուսացիների և Հին Ռուսաստանի միջև՝ շատ ավելին, քան սովորական առևտրային հարաբերությունների շրջանակն է»,- ​​ասել է Հնագիտության ինստիտուտի գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Յարոսլավ Պրասոլովը։

Պրոսոլովը հավելել է, որ նման կնիքներով փակցված են եղել պետական ​​և դիվանագիտական ​​մեծ նշանակություն ունեցող փաստաթղթեր, դրանք ուղղված են  եղել պրուսացիների միջնադարյան հասարակության բարձրաստիճան պաշտոնյաներին։

«12-րդ դարում նման շփումների մասին հնագիտական ​​վկայությունները նոր և ամենահետաքրքիր գլուխ են բացում տարածաշրջանի պատմության մեջ»,- նշել է պատմաբանը։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Շարունակվում են Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2023-2027 թթ․ համալիր ծրագրով նախատեսված մոնիթորինգի աշխատանքները

19:05 25.04.2025

Շարունակվում են Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2023-2027 թթ․ համալիր ծրագրով նախատեսված մոնիթորինգի աշխատանքները

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների իրացման, հավասար պայմանների և հնարավորությունների ապահովման, ներառականության հաստատման և այլ հարցեր քննարկելու նպատակով շարունակվում են Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2023-2027 թթ․ համալիր ծրագրով նախատեսված մոնիթորինգի աշխատանքները։ Մոնիթորինգի շրջանակում Միասնական սոցիալական ծառայության Աշտարակի տարածքային կենտրոնում տեղի է ունեցել հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի նիստ, որի օրակարգում քննարկվել են Հաշմանդամություն […] ...

Երևանում ոչ սթափ վիճակում գտնվող վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել ընտանիքի 4 անդամի

18:57 25.04.2025

Երևանում ոչ սթափ վիճակում գտնվող վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել ընտանիքի 4 անդամի

Այսօր՝ ապրիլի 25-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:50-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 32-ամյա Կարապետ Հակոբյանն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Արտաշիսյան փողոցում՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել 4 հետիոտնի, ապա կոտրել հետիոտնային անցման համար տեղադրված լուսակիրն ու երկաթե էլեկտրասյունը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վրաերթի հետևանքով 2 անչափահաս տեղափոխվել է «Սուրբ […] ...

Դիլիջան համայնքին է վերադարձվել մանկապարտեզի՝ շուրջ 86 միլիոն դրամ արժեքով մասնաշենքը

18:52 25.04.2025

Դիլիջան համայնքին է վերադարձվել մանկապարտեզի՝ շուրջ 86 միլիոն դրամ արժեքով մասնաշենքը

Դիլիջան համայնքի Շահումյան փողոցի թիվ 34 հասցեում գտնվող՝ 85 միլիոն 935 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով, 891,1 քմ մակերեսով անշարժ գույքը՝ մանկապարտեզի մասնաշենքը, վերադարձվել է Դիլիջան համայնքին։ Տավուշի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, ուսումնասիրել է Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Շահումյան փողոցի թիվ 34 հասցեում գտնվող մանկապարտեզի փաստաթղթերը: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, […] ...

Կապառոսի «Սևիլիան» պարտվել է «Օսասունային»

18:45 25.04.2025

Կապառոսի «Սևիլիան» պարտվել է «Օսասունային»

Անդալուզական «Սևիլիան» Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի վերադարձից հետո երկրորդ անընդմեջ խաղում չի կարողացել հաղթել։ «Սևիլիան» Իսպանիայի Լա լիգայի 33-րդ տուրում հյուրընկալվելիս 0-1 հաշվով պարտվել է «Օսասունային»: Անդալուզացիները 32-րդ րոպեից խաղում էին 10 ֆուտբոլիստով. կարմիր քարտ էր ստացել Դոդի Լուկեբակիոն: Կապառոսի թիմը 37 միավորով 15-րդն է, «Օսասունան»` 44 միավորով 8-րդը: ...

Ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն Չարենցավանում

18:40 25.04.2025

Ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն Չարենցավանում

ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության կողմից շարունակաբար իրականացվող գիտելիքների ամրապնդման և հանրային անվտանգության ապահովման նպատակով հանրապետության տարբեր համայնքներում պարբերաբար կազմակերպվում են ցուցադրական բնույթի ուսումնավարժություններ։ Այս նախաձեռնությունները կարևոր նախադրյալ են արտակարգ իրավիճակներում արագ արձագանքման ունակությունների ձևավորման և ներգրավված կառույցների միջև համագործակցության ամրապնդման տեսանկյունից։ ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի «Չարենցավանի թիվ 2 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում՝ ՀՀ […] ...

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այցելել է «Սիրիուս» կրթական կենտրոն

18:35 25.04.2025

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այցելել է «Սիրիուս» կրթական կենտրոն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի գլխավորած պատվիրակությունը Ռուսաստանի Դաշնության լուսավորության նախարարի տեղակալ Անդրեյ Կորնեևի հրավերով և ուղեկցությամբ այցելել է «Սիրիուս» կրթական կենտրոն: Պատվիրակությունը ծանոթացել է ՌԴ Կրասնոդարի երկրամասի Սոչի քաղաքի հարևանությամբ գործող «Սիրիուս» կրթական կենտրոնի գործունեությանը, շրջայց է կատարել ֆեդերալ տարածքում տեղակայված տարբեր հաստատություններում, այդ թվում՝ կրթական կենտրոնում, հանրակրթական և […] ...

BACK_TO_TOP