Թբիլիսահայ օպերային երգչուհի Անի Ղուշչյանը եվրոպական բեմերում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 04 2025
  • $
    389.45
  • RUBLE
    4.78
  • 443.12
WEATHER
+15.09 oC

Թբիլիսահայ օպերային երգչուհի Անի Ղուշչյանը եվրոպական բեմերում

14:28 10.08.2022

Հայազգի օպերային երգչուհի, մեցցո-սոպրանո Անի Ղուշչյանը ծնվել է 1996 թվականի սեպտեմբերի 25-ին Վրաստանում՝ Ախալցիխե քաղաքում: Նրա հաջողությունների մասին պատմում է Ալիք մեդիան:

Ավարտելով Թբիլիսիի N104 հանրային դպրոցը, երաժշտական տաղանդով օժտված Ղուշչյանն ուսումը շարունակել և ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասական երգեցողության բաժինը: Կոնսերվատորիան ավարտելուց հետո Ղուշչյանը վերադարձել է ծննդավայր, սովորել և ավարտել է Վանո Սարաջիշվիլու անվան Թբիլիսիի պետական կոնսերվատորիայի մագիստրատուրան:

«Հենց թբիլիսյան տարիներին էլ մասնակցեցի Էրասմուս+ ծրագրին, որի արդյունքում հնարավորություն ստացա սովորելու Լատվիայի՝ Յազեպ Վիտոլի անվան երաժշտական ակադեմիայում, ապա Գերմանիայում՝ Լյուբեկի երաժշտական ակադեմիայում»,- «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասում է Ղուշչյանը:

Երիտասարդ երգչուհին դժվարանում է հստակ ասել, թե ինչու է ընտրել այս մասնագիտությունը, սակայն հիշում է՝ որոշումը կայացնելու ժամանակ ընդամենը 16 տարեկան էր.

«Միգուցե դա կապ ունի իմ ընտանիքի հետ, քանի որ հայրս քահանա է Վիրահայոց թեմում, և ես մանկուց մասնակցել եմ եկեղեցու և հայ համայնքի միջոցառումներին, երգել եմ Թբիլիսիի Սուրբ Գևորգ Առաջնորդանիստ եկեղեցու և Սուրբ Էջմիածնի եկեղեցու երգչախմբերում, նաև մենակատար եմ եղել վիրահայոց թեմի հովանու ներքո գործող Թբիլիսիի «Հայարտուն» կրթամշակութային և երիտասարդական կենտրոնում»,- պատմում է Ղուշչյանը:

Նա նաև ասում է, որ երգչախմբում երգելը գուցե առիթ դարձավ իր համար բացահայտելու բազմաձայնությունը, ապա` ակադեմիական երգեցողությունը և ընդունելու շատ լուրջ որոշում.

«Շատ ուրախ եմ, որ իմ մասնագիտական ուղին սկսվեց հենց հայրենիքում, քանի որ Երևանի կոնսերվատորիան դարձավ իմ հիմքը` որպես օպերային երգչուհի»:

Խոսելով հասարակության մեջ ինտեգրվելու մասին` Ղուշչյանն «Ալիք Մեդիային» ասում է, որ նման խնդիր չի ունեցել, քանի որ միջնակարգ կրթությունը ստացել է հայկական դպրոցում, ինչպես նաև ընտանիքում միշտ խոսել են հայերեն:

«Իսկ արդեն Թբիլիսիում ուսանելու տարիներին նույնպես վրաց լեզվի հետ կապված խնդիր չեմ ունեցել։ Ապրելով այն միջավայրում որտեղ խոսում են այդ լեզվով, դա շատ հեշտ էր: Լեզուների հանդեպ մեծ սեր ունեմ մանկուց, որը ինձ շատ է օգնում իմ մասնագիտության առումով»,- անկեղծանում է երգչուհին:

Ղուշչյանի խոսքով՝ այս պահին Երևանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երիտասարդական օպերայի ծրագրի մեներգչուհի է (YAOP ծրագրի ղեկավար` Լևոն Ջավադյան)։

Մոտ մեկ ամիս առաջ Իտալիայում անցկացվող Scuola delľ Opera Italiana Fiorenza Cedolins մրցույթում Ղուշչյանը ստացել է «Հանդիսատեսի համակրանք» մրցանակը և ունի հրավերներ եվրոպական օպերային թատրոններից` հաջորդ 2022-2023 թատերաշրջանի համար.

«Նաև նշեմ, որ այս պահին պատրաստվում եմ մասնակցել միջազգային մրցույթի: Ունենք հստակ գրաֆիկ երիտասարդական ծրագրում և աշխատում ենք դրա վրա անգամ հիմա, երբ ամառային արձակուրդ է»:

Խոսելով առաջիկա պլանների մասին` Ղուշչյանն ասում է, որ շատ պլաններ կան, բայց դեռևս չի ցանկանում բացել բոլոր փակագծերը։

«Միայն կասեմ, որ աշնանը ելույթ եմ ունենալու Teatro Comunale di Bologna-ի նվագախմբի հետ Բոլոնիայում (Իտալիա)»,- եզրափակում է Ղուշչյանը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մանուել Պետրոսյանը` Maharashtra International Grandmaster Chess Tournament-ի հաղթող

20:05 29.04.2025

Մանուել Պետրոսյանը` Maharashtra International Grandmaster Chess Tournament-ի հաղթող

Գրոսմայստեր Մանուել Պետրոսյանը դարձել է Հնդկաստանում անցկացված 3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament-2025 շախմատի միջազգային մրցաշարի հաղթող։ Նա 9 հնարավորից վաստակել է 7.5 միավոր և բաժանել 1-3-րդ տեղերը: Լրացուցիչ գործակիցներով առաջինը Պետրոսյանն է։ Երկրորդ տեղում Լևան Փանցուլաիան (Վրաստան), երրորդ տեղում՝ Բորիս Սավչենկոն (Ռուսաստան)։ ...

SHANTNEWS

20:00 29.04.2025

SHANTNEWS

Գորիս-Հարթաշեն ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած

19:51 29.04.2025

Գորիս-Հարթաշեն ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած

Ապրիլի 29-ին, ժամը 16:06-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Հարթաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գորիս-Հարթաշեն ավտոճանապարհի 7-րդ կմ-ին բախվել են «Lexus», «VAZ» և «Renault» մակնիշների ավտոմեքենաները․ «VAZ» մակնիշի ավտոմեքենայի […] ...

Խաչանովը պարտվեց Փոլին․ Մադրիդի «Մասթերս»

17:14 29.04.2025

Խաչանովը պարտվեց Փոլին․ Մադրիդի «Մասթերս»

Ռուսաստանը ներկայացնող և չեզոք դրոշի ներքո հանդես եկող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը երկրորդ մրցախաղը անցկացրեց Մադրիդի «Մասթերսում»: Երրորդ շրջանում աշխարհի 25-րդ ռակետի մրցակիցը 12-րդ ռակետ, ամերիկացի Թոմի Փոլն էր: Մրցախաղն ավարտվեց ամերիկացու հաղթանակով՝ 6-3, 3-6, 6-2։ Փոլը 1/8 եզրափակչում կմրցի Ջեք Դրեյփեր – Մատեո Բերետինի մրցախաղի հաղթողի հետ: Madrid Open-ը մեկնարկել է ապրիլի 24-ին և […] ...

Ազգային պարին նվիրված ֆլեշմոբ՝ Երևանում և մարզերում

17:06 29.04.2025

Ազգային պարին նվիրված ֆլեշմոբ՝ Երևանում և մարզերում

Ապրիլի 29-ին՝ ժամը 18:00-ին, ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ Երևանում և ՀՀ մարզերում կիրականացվի ֆլեշմոբ՝ նվիրված Պարի միջազգային օրվան: Պարային հանդիսությանը մասնակից կդառնան ՀՀ պարային խմբերը․ ուղիղ ժամը 18:00-ին ընտրված հարթակներում կհնչի ավանդական քոչարու երաժշտությունը, որը գրանցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում։ Երևանում ֆլեշմոբը կիրականացվի 4 հարթակում՝ Ազատության հրապարակում, Հյուսիսային պողոտայում, Հանրապետության հրապարակում և ԿԳՄՍ […] ...

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը Ստոկհոլմում է

16:57 29.04.2025

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը Ստոկհոլմում է

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի միջեւ ժողովրդավարական համագործակցության զարգացման ծրագրի շրջանակում ապրիլի 28-29-ը Ստոկհոլմում է գտնվում ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, ՀՀ Ազգային ժողովի եւ ՇԹ Ռիկսդագի միջեւ ժողովրդավարական համագործակցության զարգացման ծրագրի աշխատանքային խմբի ղեկավար Ռուբեն Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, ՀՀ […] ...

BACK_TO_TOP