20:00 10.08.2022
Գյումրիի դրամատիկական թատրոնը 157-րդ թատերաշրջանում կներկայանա երեք նոր ներկայացումներով, որոնցից երկուսը Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի հետ համատեղ բեմադրություններ են։ Երկու թատրոնների դերասանական կազմը միասին խաղալու են նախ Գյումրիում, հետո՝ Երևանում։ Թատերական գործերը դառնալու են երկու թատրոնների խաղացանկի մշտական ներկայացումները։
Դրամատիկական թատրոնի մեծ բեմում նոր ներկայացման դեկորներն են արդեն։ Թատրոնի ստեղծագործական կազմը ամառային արձակուրդ չի մեկնել, նախապատրաստվում են 157-րդ թատերաշրջանին, և այն բացելու են երեք նոր ներկայացումներով, պրեմիերաներից երկուսը՝ Համազգային թատրոնի հետ համատեղ։
«Թատրոնը միշտ վտանգ ունի ճահիճ դառնալու, երբ նույն կոլեկտիվն է, նույն ռեժիսորի հետ նույն բեմում ես ներկայացում բեմադրում, իսկ հիմա մենք, խաղալով Համազգայինի բեմում, եկել ենք ավելի մեծ բեմ և հանկարծ զգում ես ,որ ավելի պիտի լայնանաս ու այս դեպքում մի ուրիշ խաղաոճ է մտնում մեջդ։ Դա շատ կարևոր ու հետաքրքիր գործընթաց է ստեղծագործող մարդու համար»,- նշում է Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանը։
«Երկու թատրոնների համատեղ ներկայացում է ծնվում, ներկայացումը լինելու է և՛ Գյումրիի թատրոնի համար, և՛ Համազգային թատրոնի համար։ Ես կարծում եմ՝ մենք սեպտեմբերի վերջ ունենալու ենք շատ հետաքրքրիր ներկայացում»,- ասում է Գյումրիի դրամատիկական թատրոնի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանը։
«Հրաշագործը»․ այսպես է վերնագրվել նոր պիեսը։ Բեմադրում է ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը: Երկու գործողությամբ հոգեբանական նուրբ ու շատ կարևոր էպիզոդներով հարուստ ներկայացումը զուգորդված է նաև մերօրյա իրականության հետ, որտեղ երեխաներից շատերը ստանում են սխալ դաստիարակություն ու նրանց մեջ կոտրվում է նորը բացահայտելու, դժվարություններն ինքնուրույն հաղթահարելու ձգտումը:
Գյումրիի դրամատիկականի և Համազգային թատրոնների դերասանների կողքին իր անմիջական խաղով առանձնանում է փոքրիկ դերասանուհի Անգելինան։ Նա մարմնավորում է առողջական խնդիրներ ունեցող երեխայի կերպարը: Պատանի դերասանների հետ աշխատելը Գյումրիի թատրոնում ձևավորել է նոր ստեղծագործական մոտեցում։
Երկրորդ համատեղ ներկայացման համար հատուկ բեմում կառուցվել է վերելակ, գործողություններն առաջին անգամ կատարվելու են ոչ թե բեմում, այլ ետնաբեմում, որը միշտ թաքնված է հանդիսատեսից՝ ծածկված վարագույրներով։ Հանդիսատեսն այս անգամ լինելու է ոչ թե դահլիճում, այլ բեմի վրա: Նոր պիեսի սյուժեն ստեղծագործական խումբը չի բացահայտում, բեմադրում են Սթիվեն Քինգի «Միզերին»։
«Երկար էքսկուրսիա արեցի թատրոնում և ընտրեցի էս տարածքը, որտեղ հանդիսատեսը կարող է ավելի մոտիկ լինել դերասաններին, քանի որ ներկայացումը փորձելու ենք էնպես անել, որ լինի ֆիլմային ճշգրտությամբ, այսինքն՝ հանդիսատեսը լինելով ավելի մոտիկ դերակատարներին, կարող է տեսնել ոսկերչական ճշգրտությամբ աշխատած դետալներ, որոնք ավելի մեծ հեռավորությունից հնարավոր չի լինի տեսնել։ Այս տարածքը երբեք չի օգտագործվել որպես բեմական տարածք, որոշեցի հանդիսատեսին զարմացնել»,- ասում է ներկայացման ռեժիսոր Գոռ Մարգարյանը։
Հենց բեմում 150-200 հանդիսատեսի համար կկառուցվի հատուկ հարթակ, որը կունենա ամֆիթատրոնի տեսք: Համատեղ երկու ներկայացումների առաջնախաղերը կլինեն սեպտեմբերին, իսկ երրորդ ներկայացման առաջնախաղը նախատեսում են հոկտեմբերին։ Բեմադրության հեղինակը ֆրանսաբնակ ռեժիսոր Սաթեն Խաչատրյանն է։ Հրավիրյալ ռեժիսորը աճեմյանցիների հետ ներկայացումը պատրաստում է մեծ բեմի համար։
23:00 22.11.2024
ՃՏՊ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան տուժածներ21:32 22.11.2024
Մեդվեդևը կոչ է արել ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին մտածել Պուտինի խոսքերի մասին20:20 22.11.2024
Հոսանքանջատումներ նոյեմբերի 25-ին20:07 22.11.2024
Ներքին Սասնաշեն գյուղում այրվել է անասնակեր18:54 22.11.2024
Հայտնի են Աֆրիկայի ազգերի գավաթի խմբային փուլի բոլոր մասնակիցները17:30 22.11.2024
Իտալական ակումբը մի օրում երկու գլխավոր մարզչի է ազատել աշխատանքից17:18 22.11.2024
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ16:33 22.11.2024
«Բայերի» առաջատարը ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»14:10 22.11.2024
Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած23:25 22.11.2024
Կադրային փոփոխությունները ոչ թե կոնֆլիկտային, այլ աշխատանքային են. Փաշինյանը՝ պաշտոնանկությունների մասինՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետական կառավարման համակարգում վերջին շրջանի պաշտոնանկությունները ոչ թե անձնավորված է համարում, այլ` կապված համակարգերի ու աշխատանքային գործունեության հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձել է վերջին շրջանի 6 պաշտոնանկություններին: «Կադրային փոփոխությունները կապված են այն թեմաների հետ, որոնք, այսպես թե այնպես, հրապարակայնորեն քննարկվում են: Բայց նաև պարտադիր չէ, որ […] ...
23:18 22.11.2024
Իսպանիան տուգանել է եվրոպական բյուջետային փոխադրողներին 179 միլիոն եվրոյովԻսպանիայի իշխանությունները «չարաշահումների» համար տուգանել են եվրոպական մի քանի բյուջետային փոխադրողների՝ ընդհանուր առմամբ 179 միլիոն եվրոյով՝ ներառյալ ձեռքի ուղեբեռի և նստատեղերի ամրագրման համար լրացուցիչ վճարներ գանձելու համար: Իսպանիայի սպառողների իրավունքների պաշտպանության նախարարությունը ուժի մեջ է թողել դեռ մայիսին կայացված որոշումը՝ մերժելով ընկերությունների կողմից ներկայացված բողոքները։ Նախարարության զեկույցում նշվում է, որ ավիափոխադրողները խախտում են սպառողների իրավունքները՝ […] ...
23:10 22.11.2024
Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան մերժել է ՊՍԺ-ի բողոքըՖրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան մերժել է հարձակվող Կիլիան Մբապեի աշխատավարձը և բոնուսները վճարելու գործով ՊՍԺ-ի բողոքը, հայտնում է AS-ը: Ավելի վաղ փարիզյան ակումբը հրաժարվել էր կատարել երկրի Պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի (LFP) բողոքարկման դատարանի կայացրած վճիռը և գործը քննելու համար դիմել էր Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիա: Այժմ միակ ելքն Օլիմպիական կոմիտե կամ աշխատանքային վեճերի դատարան դիմելն է, այլապես […] ...
23:00 22.11.2024
ՃՏՊ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան տուժածներՆոյեմբերի 22-ին, ժամը 21:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիչինայի փողոցի թիվ 102/1 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Տիչինա-Սեբաստիա փողոցների խաչմերուկում բախվել են «Toyota» (վարորդ՝ Դ․ Պ․) և «Mercedes-Benz» […] ...
22:54 22.11.2024
Պատրաստվում եմ Արթուր Պողոսյանի թեկնածությունը առաջադրել ՔԿ նախագահի պաշտոնում. ՓաշինյանԱյսօր Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է, որ պատրաստվում է Արթուր Պողոսյանի թեկնածությունը առաջադրել ՔԿ նախագահի պաշտոնում։ Պատասխանելով այն հարցին, թե լուրեր են պտտվում Պողոսյանի՝ կոռուպցիոն գործարքների հետ կապված, վարչապետը նշել է. «2020 թվականին կամ գուցե ավելի ուշ Արթուր Պողոսյանը նշանակվել է ԱԱԾ քննչական դեպարտամենտի ղեկավար, և այդ նույն ահազանգերը այդ […] ...
22:48 22.11.2024
ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև տեխնոլոգիական ճեղքվածք այժմ ակնհայտ է․ ԼագարդԵվրոպական կենտրոնական բանկի նախագահ Քրիստին Լագարդը մտահոգություն է հայտնել, որ Եվրոպան տեխնոլոգիական մրցավազքում պարտվում է ԱՄՆ-ին։ «Տեխնոլոգիաներում Եվրոպայի դիրքի վատթարացումն ավելի ցայտուն է դարձել վերջին մեկ տարվա ընթացքում: ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև տեխնոլոգիական ճեղքվածք այժմ ակնհայտ է։ ԵՄ-ում տեխնոլոգիաների զարգացման արագացմանը կարելի է հասնել եվրոպական կապիտալի շուկայի ամրապնդման միջոցով, ավելի մեծ ինտեգրման միջոցով»,- ասել է […] ...