11:09 08.08.2022
ԱՄՆ-ն ինքն է ստեղծում ճգնաժամ, այնուհետև փորձում է արդարացնել իր սխալ հայտարարություններն ու գործողությունները, խեղաթյուրում է փաստերը և պատասխանատվությունը գցում ուրիշների վրա։ Պեկինը դեմ է դրան։ РИА Новости գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասել է Չինաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Ու Ցյանը։
«Միացյալ Նահանգներն ամբողջությամբ սադրել է և միանձնյա ստեղծել է Թայվանի նեղուցում առկա լարված իրավիճակը, այդ պատճառով ամերիկյան կողմը պետք է ամբողջ պատասխանատվությունը կրի լուրջ հետևանքների համար», – ասել է Ու Ցյանը։
Նա նշել է, որ Չինաստանը ավելի վաղ հայտնել էր իր լուրջ դիրքորոշումը Պեկինի և Վաշինգտոնի հարաբերությունների, երկու երկրների զինված ուժերի, ինչպես նաև Թայվանի հիմնախնդրի վերաբերյալ, ներկայացրել էր իրավիճակը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցի կապակցությամբ, սակայն ամերիկյան կողմը ասաց մի բան, բայց արեց մեկ այլ բան. քաջալերելով և աջակցելով Փելոսիի այցը՝ նրանք լարվածություն ստեղծեցին Թայվանի նեղուցում։
«Չինաստանի համապատասխան հակաքայլերը դարձել են անհրաժեշտ նախազգուշացում՝ ի պատասխան ԱՄՆ-ի և Թայվանի սադրանքների, իսկ պետական ինքնիշխանության և անվտանգության պաշտպանությունը լիովին արդարացի է և տեղին», – ընդգծել է նա։
Ու Ցյանը հավելել է, որ «ԱՄՆ-ը մի կողմից ստեղծում է ճգնաժամ, իսկ մյուս կողմից՝ հայտարարում է այն վերահսկելու և կառավարելու անհրաժեշտության մասին, նրանք արդարացումներ և քողարկում են փնտրում իրենց սխալ հայտարարությունների ու գործողությունների, իրենց սադրանքների համար, նրանք նույնիսկ հասարակական աղմուկ են ստեղծում, խեղաթյուրում են փաստերը և փորձում են պատասխանատվությունը ուրիշի վրա գցել, Չինաստանը կտրականապես դեմ է դրան»:
Օգոստոսի 2-3-ին Փելոսիի այցը Թայվան մեծ դժգոհություն էր առաջացրել Չինաստանում։ Ի պատասխան Փելոսիի այցի, բացի կղզու շուրջ լայնածավալ զորավարժություններ մեկնարկելուց, Պեկինը պատժամիջոցներ է սահմանել թայվանական երկու հիմնադրամների դեմ, Փելոսիի և նրա մերձավոր ազգականների դեմ, դադարեցրել է բնական ավազի արտահանումը Թայվան և կղզուց ցիտրուսային մրգերի և ձկնամթերքի որոշ տեսակների ներմուծումը:
21:17 19.04.2025
Երևանում «Nissan»-ը բախվել է եզրաքարին, հայտնվել հետիոտնի համար նախատեսված վայրում և կոտրել երկաթե ճաղավանդակըԱպրիլի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:40-ի սահմաններում «Nissan» մակնիշի ավտոմեքենան Դավիթաշենից դեպի Աշտարակ տանող ճանապարհահատվածում՝ Աշտարակի խճուղում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին՝ կոտրելով երկաթե ճաղավանդակը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի […] ...
21:00 19.04.2025
Առողջապահության նախարարությունն արդեն մեկ տարի է` տրամադրում է ցրված սկլերոզ ունեցող պացիենտների դեղերըԴեղապահովման մեր ծրագրի հաջողություններից մեկն է ցրված սկլերոզ ունեցող պացիենտների համար դեղի 4 տեսակով ապահովումը: Այս մասին հայտնում են ԱՆ-ից։ «Յուրաքանչյուր հիվանդի համար տարեկան այն արժենում էր 4 մլն դրամ: Առողջապահության նախարարությունն արդեն մեկ տարի է` տրամադրում է դեղը: Կենսական այս ծրագիրը կյանքի է կոչվում բոլորիս ջանքերի` մեր վճարած հարկերի շնորհիվ: Այսօր հարկ վճարողի օրն […] ...
20:50 19.04.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ Ժամը 10։00-16:00-ն ընկած ժամանակահատվածում կարգաբերական աշխատանքների իրականացման նպատակով՝ Դավթաշեն 4-րդ թաղամասի և հարակից տարածքների էլ․ սնուցումը 1 ժամով մաս-մաս կդադարեցվի: Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Նալբանդյան փ. 28 հասցե և հարակից ոչ […] ...
20:40 19.04.2025
ՃՏՊ Ձորաղբյուր գյուղում․ կա տուժածԱպրիլի 19-ին, ժամը 17:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ձորը, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է […] ...
20:31 19.04.2025
Asharq. Հռոմում ԱՄՆ-Իրան բանակցություններից հետո Ուիթքոֆը հանդիպել է ԳրոսսիինԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը հանդիպել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ ԱՄՆ-Իրան բանակցությունների երկրորդ փուլից հետո։ Այս մասին հայտնում է Asharq հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներին։ Ապրիլի 19-ին Օմանի միջնորդությամբ Հռոմում կայացել է ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի բանակցությունների երկրորդ փուլը։ Ինչպես մեկ շաբաթ առաջ, ամերիկյան պատվիրակությունը գլխավորում էր Ուիթքոֆը, իսկ Իրանի պատվիրակությունը՝ արտգործնախարար […] ...
20:20 19.04.2025
Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվելՆոր Նորք վարչական շրջանի Սուրբ Սարգիս եկեղեցու և Դավիթ Բեկ փողոցի միջնամասի կասկադային հատվածին հարող 6 հա տարածքը կանաչապատ ու խնամված կդառնա: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ «Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվել, որոնց շարքում՝ սոսիներ, կաղնիներ, ձիակասկեր, կատալպաներ, կեյլեթերիաներ, ինչպես նաև պտղատու ծառատեսակներ են՝ ծիրանենի, […] ...