12:11 27.02.2018
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավորները հետևում են իրենց առաջնորդի սովորույթներին և բեղ-մորուք են պահում: Այդ մասին, ըստ Ermenihaber.am-ի, գրել է թուրք լրագրող Սալիհա Չոլաքը՝ նշելով, որ տարիներ շարունակ Թուրքիայի իշխող կուսակցության պատգամավորները ոչ բեղ էին պահում, ոչ էլ մորուք, սակայն վերջին տարիներին բեղ, ապա նաև մորուք պահելը, AKP-ի պատգամավորների համար կարծես դարձել է նորաձև։
Սկզբում բեղ սկսեցին պահել Թուրքիայի նախագահի անվտանգության աշխատակիցները, այնուհետև հերթը հասավ նաև պատգամավորներին,- նկատել է Չոլաքը։
Մորուք պահած պատգամավորների ցուցակում են Թուրքիայի նախկին փոխվարչապետ, այժմ պատգամավոր Յալչին Աքդողանը, AKP-ի խոսնակ Մահիր Ունալը և ուրիշներ։ Ուշագրավ է, որ այն AKP-ականները, ովքեր վերջին տարիներին մորուք են սկսել պահել, պաշտոնների են արժանացել։
Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը ամիսներ առաջ ծաղրել էր «բեղավոր թուրք պաշտոնյաներին»՝ նշելով, որ պաշտոնյաների մեծ մասը բեղեր են պահում Էրդողանին հաճոյանալու համար:
Նշենք նաև, որ 1990-ականներին, երբ Էրդողանը նորահայտ քաղաքական գործիչ էր, աշխատում էր Ստամբուլի քաղաքապետարանում, և նրա վրա մեծ էր «քաղաքական իսլամի» հիմնադիր Նեջմեթթին Էրբաքանի ազդեցությունը, Ստամբուլի քեմալիստ քաղաքապետը խիստ զգուշացրել էր սափրել բեղերը, սակայն մերժում էր ստացել: 1994-ին, երբ Էրդողանը ընտրվեց Ստամբուլի քաղաքապետ, իր ենթականերին պարտադրեց բեղ պահել, քանի որ դա համարում էր իսլամական քաղաքակրթության կարևոր բաղադրիչ:
23:52 31.10.2024
Նորվեգիան Ուկրաինային 118 մլն դոլար կհատկացնի՝ F-16 կործանիչների շահագրոծման համարՆորվեգիայի պաշտպանության նախարար Բյորն Արիլդ Գրամը հայտարարել է Կիևին 118 միլիոն դոլար հատկացնելու մասին՝ F-16 կործանիչների մարտունակությունը պահպանելու համար, ասվում է Նորվեգիայի կառավարության մամուլի հաղորդագրության մեջ։ «Նախարար Գրամը հոկտեմբերի 29-30-ը եղել է Ուկրաինայի նավահանգստային Օդեսա քաղաքում։ Այցի ընթացքում նա հայտարարել է, որ Նորվեգիան կավելացնի աջակցությունը Ուկրաինայի ռազմաօդային ուժերին՝ ուղարկելով լրացուցիչ 118,4 մլն դոլար, որը, ի […] ...
23:44 31.10.2024
Տղամարդը արտասվել է, երբ կողոպտիչը վերադարձրել է նրա հանգուցյալ հարսնացուի գողացված մատանինՖոլքլենդյան կղզիներում բնակվող 62-ամյա Դարեն Հորսնելը ճամփորդությունից տուն վերադառնալով գտել է իր տան կողպեքը կոտրված։ Կողոպտիչը գողացել էր նրա հանգուցյալ հարսնացու Թրեյսի Վիքին պատկանող ոսկյա ապարանջանը, iPad, շախմատի հավաքածու և 2500 ֆունտ ստերլինգ կանխիկ գումար, սակայն ամենակարևորը տղամարդու համար եղել է մատանին, որը դրված է եղել հարսնացուի աճյունասափորի կողքին։ Այս մասին գրում է Mirror-ը։ «Ահա […] ...
23:36 31.10.2024
Չինաստանի դպրոցներից մեկում երեխաներին կերակրել են հոտած մսովՉինաստանի Յուննան նահանգի Կունմինգ քաղաքի միջնակարգ դպրոցում սկանդալ է տեղի ունեցել, որը ոմանք անվանել են «գարշահոտ մսով միջադեպ»: Չնայած այն հանգամանքին, որ դպրոցականների ծնողները գումար են վճարում ուսումնական հաստատություններում իրենց երեխաների սննդի համար, շատ աշակերտներ սկսել են տառապել այնպիսի տհաճ ախտանիշներով, ինչպիսիք են փսխումը և փորլուծությունը: Երեխաների ծնողները ստուգել են դպրոցի խոհանոցը և պարզել, որ […] ...
23:28 31.10.2024
Լարվածություն ԱՄՆ-ի և Ֆրանսիայի միջև` Լիբանանում կարգավորման մասին խոսակցությունների ֆոնին«Հըզբոլլահին» մոտ կանգնած լիբանանյան «Ալ-Ախբար» թերթը, վկայակոչելով Փարիզում պաշտոնական ներկայացուցչին, հաղորդում է, որ լարվածությունն աճում է ոչ միայն Ֆրանսիայի և Իսրայելի, այլ նաև Ֆրանսիայի և ԱՄՆ-ի միջև: Պատճառը Փարիզի մտավախությունն է, որ Վաշինգտոնը ձգտում է բացառել Ֆրանսիային Լիբանանի շուրջ բանակցություններից՝ գերադասելով Լոնդոնի և Բեռլինի ավելի ակտիվ դերը։ «Ֆրանսիան տեղյակ է Լիտանի գետից հարավ «Հըզբոլլահին» զինաթափելու […] ...
23:20 31.10.2024
Սաուդյան Արաբիան ավարտել է իր մեգաշինարարություններից առաջինըNeom տարածքի զարգացման գործակալությունը, որի նպատակն է Սաուդյան Արաբիան վերածել 21-րդ դարի երկրի, հայտնել է Սինդալ կղզում հանգստավայրի շինարարության ավարտի մասին։ Այն դարձավ Neom-ի հովանու ներքո ստեղծված առաջին մեգա-նախագիծը։ Կարմիր ծովում երբեմնի ամայի Սինդալ կղզին, որը զբաղեցնում է մոտավորապես 840 հազար քառակուսի մետր տարածք, վերածվել է շքեղ հանգստավայրի՝ հյուրանոցներով, գոլֆի ակումբով և սուպերզբոսանավերի համար նախատեսված […] ...
23:12 31.10.2024
ՔՊ-ում այսօր կրկին ինքնաքննադատության օր էր․ ՓաշինյանՀոկտեմբերի 31-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նիստին մասնակցել են կուսակցության վարչության անդամները, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը և կառավարության կուսակցական անդամները։ Քննարկման թեման ինքնաքննադատությունն էր։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «ՔՊ-ում այսօր կրկին […] ...