17:55 06.08.2022
Արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում դիմորդների հայտագրում է, և դա տևելու է օգոստոսի 15-ը ներառյալ։ Փաստաթղթերի ընդունումը ինչպես բուհերում է, այստեղ էլ կատարվում է օնլայն տարբերակով։ Վերջին տարիների անփոփոխ վիճակագրությունը ոչ միայն այն մասին է, որ բուհ չընդունվածներն են գնում ուսումնարաններ կամ քոլեջներ, նաև նրանք, որոնք հիմնական դպրոցից հետո ցանկություն չունեն կրթություն ստանալ ավագ դպրոցում։
Արհեստագործականներում մասնագիտությունների ցանկ կազմելիս, ըստ էության, հաշվի է առնվելու աշխատաշուկայի պահանջարկը, բայց ներկայում դա ավելի շատ առնչվում է կա՛մ խոհարարի, կա՛մ վարսահարդարի մասնագիտություններին։ Գյումրիի թիվ 3 արհեստագործական ուսումնարանում 5 մասնագիտություններից 3-ում, հայտագրման ժամկետը չավարտված նախատեսված տեղերը լրացվել են։
«Այս տարի էլ նկատվում է դիմորդների ակտիվ հոսք։ Խմբեր կան, որ սահմանային տեղերը լրացել են, մասնավորապես, ոսկերչությունը և խոհարարությունը։ Ընթացքում, իհարկե, նորից դիմողներ կլինեն և մենք նախարարության հատկացրած 87 անվճար և 73 վճարովի տեղերը կլրացնենք»,- ShantNews.am-ի հետ զրույցում նշել է Գյումրիի թիվ 3 արհեստագործական ուսումնարանի տնօրեն Արտաշես Մինասյանը։
Միջնակարգ կրթության հիմքով արհեստագործական ուսումնական հաստատություններ դիմողները գալիս են արհեստ սովորելու։ Թեև աշխատաշուկան և մասնագիտությունների ուսուցումը խիստ անհամապատասխան են։ Խնդիրն այս դեպքում կարգավորելու քայլերից էր նաև դուալ կրթության մուտքը, որը գործատու- կրթական հաստատություն պրակտիկ կապն է ապահովում։ Աշխատաշուկայում քիչ կամ ընդհանրապես պահանջարկ չունեցող հնագույն արհեստները պահպանելու խնդիրը ևս կա։ Նոր ուսումնական տարում թիվ 3 արհեստագործական ուսումնարանում միջնակարգ կրթության հիմքով «Ժանյակագործություն և գոբելենագործություն» բաժին է բացվել և պետպատվերի 10 տեղ է ստացել։
Կրթություն ստանալու հետ մեկտեղ արհեստ սովորելու այլընտրանքի արդյունքում վերջին տարիների մրցակցություն է ձևավորվել ավագ դպրոցների հետ։ Մրցակցություն է նաև քոլեջների և ուսումնարանների միջև մասնագիտությունների ընտրության հարցում։ Շիրակի պետական համալսարանի քոլեջում ընդունելությունը մեծամասամբ հիմնական կրթության հիմքով է։ Դիմորդը քննություններ չի հանձնում, բայց ընդունելությունը մրցութային կարգով է։ 5 մասնագիտությունների համար հատկացված 125 տեղերը զբաղեցվում են ավարտական վկայականների միջին որակական գնահատականներով։
«Մենք ունենք 5 մասնագիտություններ՝ շուկայաբանություն, զբոսաշրջություն, սոցիալական աշխատանք, նախադպրոցական կրթություն և գրադարանային գործ։ Մեր դիմորդները հիմնականում դրանցից ընտրում են շուկայանաբությունը և զբոսաշրջությունը։ Ստացվում է, որ մեզ մոտ արդիական են այս 2 մասնագիտությունները»,- նշում է ՇՊՀ քոլեջի տնօրեն Աշոտ Դավինյանը։
Վիճակագրությունը նախորդ տարվա համեմատ նախկին մանկավարժական քոլեջում չի փոխվել։ Վերջին տարիների փորձը ցույց է տալիս, որ քոլեջներում սովորել ցանկանում են ոչ միայն այն պատճառով, որ այդ հաստատություններում հիմնականում կրթություն անվճար է և կրթաթոշակ են ստանում, այլ նաև որոշակի արտոնություններ կան սահմանված։ Շարունակական կրթության կարգով՝ քոլեջում բարձր առաջադիմություն ունեցող ուսանողները ավարտելուց հետո, կարող են առանց քննության բուհի նույն մասնագիտության հեռակա բաժնի 2-րդ կուրսում սովորել։
«Դիմորդների մեծ հոսքը նաև դրանով է պայմանավորված, որ դիմորդը չի ուզում 3 տարի ավելի սովորել դպրոցում ու ստանալ 12-ամյա կրթություն, նախընտրում է 10-12 դասարանը սովորել մեզ մոտ, ստանալ մի մասնագիտություն, հետո գնալ արդեն ԲՈՒՀ-ում սովորել»,-ասում է ՇՊՀ քոլեջի ընդունող հանձնաժողովի անդամ Աստղիկ Բաղդասարյանը։
Իսկ շարունակական կրթություն ապահովելու համար արդեն մի քանի տարի է քոլեջի դիմորդները բուհում նախադպրոցական կրթություն մասնագիտությունը չեն նախընտրում։ Եվ սա ոչ միայն պայմանավորված է այն հանգամանքով, որ քոլեջի դիպլոմով այսօր հնարավոր է նախակրթարանում դաստիարակ աշխատել, այլ որ մանկավարժի, ուսուցչի աշխատանքը նախընտրելի չէ։
«Մանկավարժի մասնագիտությունը՝ ուսուցիչ, դասախոս աշխատելը հիմա նախ այդքան բարձր ռեյտինգ չունի հասարակության մեջ, երկրորդը՝ ցածր վարձատրությունն է, դրա համար էլ կանգնել ենք այն խնդրի առաջ, որ ոչ մեկը չի ձգտում գնալ դառնալ մանկավարժ»,- կարծիք է հայտնում ՇՊՀ քոլեջի տնօրենը։
Միջին մասնագիտական այս հաստատությունը, որպես մանկավարժական կրթության օղակ, այս ուղղությամբ ունի ընդամենը մեկ բաժին, մնացած 4-ը այնպիսի մասնագիտություններ են, որոնցում հաստատությունը դիմորդների պակաս չի ունենա։ Բուհերում բաժիններ են փակվում, արհեստագործական և միջին մասնագիտական հաստատությունները նոր ու արդիական բաժիններ են բացում, նաև պետպատվերով տեղերն են ավելացնում։ Այս տարվա հայտագրումների ժամկետն ավարտվում է օգոստոսի 15-ին, բայց արդեն հայտնի է՝ քոլեջներում և ուսումնարաններում որոշ մասնագիտությունների գծով մրցույթ է լինելու։
00:00 23.11.2024
Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները23:30 22.11.2024
Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի23:00 22.11.2024
ՃՏՊ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան տուժածներ21:32 22.11.2024
Մեդվեդևը կոչ է արել ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին մտածել Պուտինի խոսքերի մասին20:20 22.11.2024
Հոսանքանջատումներ նոյեմբերի 25-ին20:07 22.11.2024
Ներքին Սասնաշեն գյուղում այրվել է անասնակեր18:54 22.11.2024
Հայտնի են Աֆրիկայի ազգերի գավաթի խմբային փուլի բոլոր մասնակիցները17:30 22.11.2024
Իտալական ակումբը մի օրում երկու գլխավոր մարզչի է ազատել աշխատանքից17:18 22.11.2024
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ16:33 22.11.2024
«Բայերի» առաջատարը ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»00:00 23.11.2024
Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարներըՄալդիվների կառավարությունը որոշել է ավելացնել տուրիստական հարկերը՝ բյուջեն համալրելու համար. խոսքը կանաչ հարկի, տուրիստական հարկի, օդանավակայանի սպասարկման վճարների և տուրիստական ապրանքների և ծառայությունների հարկի մասին է, հաղորդում են տեղական լրատվամիջոցները: 2025 թվականի հունվարի 1-ից կանաչ հարկը, որը գանձվում է յուրաքանչյուր զբոսաշրջիկից հյուրանոցում կամ կացարանային այլ հաստատությունում գտնվելու մեկ օրվա համար, կկրկնապատկվի։ Հյուրատներում և 50-ից պակաս […] ...
23:55 22.11.2024
Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներիցՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զրկել է պետական մրցանակներից և կոչումներից այն հայտնի մարդկանց, ովքեր ապրում և ելույթ են ունենում Ռուսաստանում՝ միաժամանակ աջակցելով պատերազմին։ Նա ստորագրել է համապատասխան հրամանագիրը՝ ուժի մեջ դնելով Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը։ Ցուցակում ընդգրկված են եղել ոչ միայն արվեստագետներ, այլ նաև նախկին պաշտոնյաներ, ժողովրդական պատգամավորներ, ՍԲՀ-ի և գլխավոր դատախազության […] ...
23:49 22.11.2024
Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտըՂրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ստորագրել է օրենք, համաձայն որի՝ 2025 թվականի հուլիսի 1-ից երկրում արգելք կսահմանվի էլեկտրոնային ծխախոտների ներմուծման, վաճառքի և ծխելու համար, ուրբաթ հայտնել է Ղրղզստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Սադիր Ջապարովը ստորագրել է «Քաղաքացիների առողջության պաշտպանության ոլորտում Ղրղզստանի Հանրապետության որոշ օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Մասնավորապես, հաջորդ տարվա հուլիսի […] ...
23:42 22.11.2024
2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը (OCHA) ուրբաթ օրը հայտնել է, որ 2024 թվականին աշխարհում մարդասիրական օգնության 281 աշխատակից է զոհվել: «2024 թվականին աշխարհում մահացել է 281 մարդասիրական աշխատող՝ սա զոհերի ռեկորդային թիվ է»,-ասվում է OCHA-ի պաշտոնական կայքում։ ՄԱԿ-ը նշում է, որ նման թվերի պատճառը, մասնավորապես, Գազայի հատվածի հակամարտությունն է, որտեղ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մինչ […] ...
23:36 22.11.2024
Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատըՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ խնդրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին վայր դնել մանդատը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա ընդգծեց, այստեղ խնդիրը համակարգային բնույթ ունի, այլ ոչ թե անձնական։ «Պետք է ուղիղ խոստովանեմ և ասեմ, որ պաշտոնանկությունների համատեքստի հետ ուղիղ կապ ունեն մի շարք իրադարձություններ, որոնք հրապարակային են […] ...
23:30 22.11.2024
Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. ՌոդրիԱնգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին նշել է, թե որ ֆուտբոլիստը կարող է մոտ ապագայում հավասարվել Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի մակարդակին: «Կարծում եմ՝ այն ֆուտբոլիստը, որն օբյեկտիվորեն կարող է հավասարվել Ռոնալդուի և Մեսսիի մակարդակին, Հոլանդն է: Էրլինգը միակն է, որը կարող է հասնել նրանց: Նա դրիբլինգի առավելություն չունի, քանի որ մաքուր հարձակվող է: Եթե նայեք […] ...