Ո՞ր մթերքն է պայքարում պզուկների դեմ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 04 2025
  • $
    390.33
  • RUBLE
    4.73
  • 443.14
WEATHER
+9.09 oC

Ո՞ր մթերքն է պայքարում պզուկների դեմ

17:20 07.08.2022

Ռուս դիետոլոգ Աննա Ալյոխինան նշել է մթերքներ, որոնք կօգնեն պայքարել մաշկային ցանի դեմ։ Սպորտային սննդաբանի մեկնաբանությունները հաղորդում  է Մոսկվա-24 հեռուստաալիքը։

Այսպիսով, պզուկների խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է սննդակարգում ներառել սելենով հարուստ մթերքներ։ Ալյոխինայի խոսքով՝ այս տարրը հզոր հակաօքսիդանտ է։ «Սելենով հարուստ սննդակարգը կօգնի մաքրել մաշկը, պաշտպանել այն վաղաժամ ծերացումից, արևայրուքից, պիգմենտացիայից և քաղցկեղից»: Մասնագետը նշել է, որ  այդ տարրը կա  բրազիլական ընկույզում, ձկան մեջ և ծովամթերքում։ Բացի այդ, այն հանդիպում է նաև խոշոր հացահատկից թխված  հացի, ձվի, մսի և կաթնաշոռի մեջ:

Ի թիվս այլ բաների, բժիշկը խորհուրդ է տվել ուշադրություն դարձնել ցինկ, C և E վիտամիններ պարունակող մթերքներին: Այս տարրերը կարգավորում են ճարպագեղձերը, մաշկը դարձնում ավելի առաձգական , ասում է նա: Ցինկի աղբյուր են դդմի սերմերը, տավարի միսը, ձուն, լոբին, վարսակի ալյուրը, հնդկաձավարը։ Միևնույն ժամանակ, C և E վիտամինները առկա են նուշի, ավոկադոյի, պղպեղի, կարտոֆիլի, բրոկկոլիի, մասուրի և սև հաղարջի մեջ: Բացի այդ, Ալյոխինան խորհուրդ է տվել սննդակարգում ավելացնել ընկույզ, ավոկադո և յուղոտ ձուկ, քանի որ այդ մթերքները պարունակում են օմեգա-3: . «Դրանք լավագույն օգնականներն են մաշկի առողջության պահպանման հարցում: Օմեգա-3-ը վերահսկում է ճարպի արտազատումը, կանխում է պզուկների առաջացումը և կանխում է վաղաժամ ծերացումը»,- բացատրել է բժիշկը։

Սննդաբանը նշել է , որ մթերքների պատրաստման եղանակը ևս ազդում է  մաշկի գեղեցկության և առողջության վրա։ Օրինակ՝ տապակած մթերքները բարձրացնում են մաշկի յուղայնությունը և մեծացնում են պզուկների առաջացման վտանգը:

Լավագույնն այն է, որ ուտելիքները, շոգեխաշվեն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արարատի մարզում «Howo» բեռնատարը բախվել է «Ford»-ին, ապա կոտրել բաժանարար գոտում տեղադրված էլեկտրասյունն ու երկաթե արգելապատնեշները

22:16 25.04.2025

Արարատի մարզում «Howo» բեռնատարը բախվել է «Ford»-ին, ապա կոտրել բաժանարար գոտում տեղադրված էլեկտրասյունն ու երկաթե արգելապատնեշները

Ապրիլի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատ մարզում: Ժամը 14:45-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 13 կմ հատվածում Մասիսի վարչական տարածքում՝ դեպի Երևան ընթանալիս Կոտայքի մարզի բնակիչ 30-ամյա Սարգիս Բ.-ն իր վարած «Howo» մակնիշի բեռնատարով բախվել է Երևանի բնակիչ 37-ամյա Խաչիկ Փ.-ի վարած «Ford» մակնիշի ավտոմեքենային: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ […] ...

Հասմիկ Տոլմաջյանը Շվեյցարիայի ԶՀԳ գլխավոր տնօրենին է ներկայացրել տարածաշրջանում անվտանգային իրավիճակը

22:09 25.04.2025

Հասմիկ Տոլմաջյանը Շվեյցարիայի ԶՀԳ գլխավոր տնօրենին է ներկայացրել տարածաշրջանում անվտանգային իրավիճակը

Շվեյցարիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Հասմիկ Տոլմաջյանը հանդիպել է Շվեյցարիայի արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի Զարգացման և համագործակցության գործակալության (ԶՀԳ) գլխավոր տնօրեն Պատրիսիա Դանցիի հետ՝ քննարկելու երկկողմ համագործակցության խորացման և համատեղ նոր ծրագրերի իրականացման հնարավորությունները։ Հանդիպման ընթացքում դեսպանը բարձր է գնահատել Հայաստանի և ԶՀԳ-ի միջև ձևավորված երկարամյա սերտ համագործակցությունը՝ նշելով, որ Շվեյցարիայի կողմից Հայաստանում իրականացվող զարգացման և […] ...

SHANTNEWS

22:00 25.04.2025

SHANTNEWS

Համլետ Մանուկյանը, Արթուր Ավետիսյանը և Վահագն Դավթյանը եզրափակիչ փուլում են. Աշխարհի գավաթ

21:48 25.04.2025

Համլետ Մանուկյանը, Արթուր Ավետիսյանը և Վահագն Դավթյանը եզրափակիչ փուլում են. Աշխարհի գավաթ

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ընթացող սպորտային մարմնամարզության Աշխարհի գավաթի խաղարկության վեցերորդ փուլում ելույթ ունեցան նաև հայ մարզիկները։ Համլետ Մանուկյանը, Արթուր Ավետիսյանը և Վահագն Դավթյանը անցան եզրափակիչ փուլ։ Այս մասին հայտնել են Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայից: Ավետիսյանը 14, 466 միավորով գրավեց առաջին տեղը, Դավթյանը 14,200-ով երկրորդ, իսկ Մանուկյանը՝ 14,400 միավորով, երրորդ տեղում են: ...

Երևանում «ԳԱԶել» մակնիշի բեռնատարն ընթացքում խափանվել ու հայտնվել է ճանապարհի մեջտեղում

21:39 25.04.2025

Երևանում «ԳԱԶել» մակնիշի բեռնատարն ընթացքում խափանվել ու հայտնվել է ճանապարհի մեջտեղում

Ապրիլի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:20-ի սահմաններում «ԳԱԶել» մակնիշի բեռնատարը Արշակունյաց պողոտայում՝ «SAS» սուպերմարկետի դիմաց, ընթացքում տեխնիկական խնդիր է ունեցել, ինչի պատճառով էլ վարոդրդը չի կարողացել կառավարել ավտոմեքենան: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան, իսկ ավտոմեքենան ունեցել է տեխնիկական խնդիր՝ 2 երկաթյա դետալներ կոտրվել էին: Պարեկային ծառայությունը […] ...

Հայտնի է առաջին ակումբը, որն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կլքի Լա Լիգան

21:33 25.04.2025

Հայտնի է առաջին ակումբը, որն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կլքի Լա Լիգան

«Վալյադոլիդը» կորցրել է Լա Լիգայում մնալու հնարավորությունը՝ առաջնության ավարտից հինգ տուր առաջ «Բետիսից» կրած պարտությունից հետո։ Թիմն ունի ընդամենը 16 միավոր՝ 18-ով պակաս, քան 17-րդ հորիզոնականը զբաղեցնող «Ալավեսը»։ «Վալյադոլիդը» բարձրագույն խումբ էր բարձրացել ընդամենը մեկ տարի առաջ՝ նախորդ մրցաշրջանում Սեգունդայում զբաղեցնելով երկրորդ տեղը։ Լա Լիգայի ընթացիկ առաջնության 33 տուրում թիմը բաց է թողել 81 գնդակ, […] ...

BACK_TO_TOP