15:22 04.08.2022
Թայվանի բանակը Կինմեն արշիպելագի վրա հայտնաբերել է չինական անօդաչու թռչող սարքեր, որոնք կղզու իշխանությունները համարում են իրենցը, անօդաչու թռչող սարքի վրա արձակվել են մի քանի նախազգուշական հրթիռներ։ Այս մասին օգոստոսի 4-ին հայտարարել է բանակի պաշտպանության հրամանատարության թայվանցի գեներալ-մայոր Չանգ Զոնգ Սունը։
Գեներալ-մայորի խոսքերով՝ վտանգի մակարդակը շարունակում է ցածր մնալ: Նա նշել է, որ անօդաչուները նախատեսված են եղել Թայվանի անվտանգության ուժերի տեղակայման վերաբերյալ հետախուզական տվյալների հավաքագրման համար։
Կինմեն արշիպելագը կառավարվում է Թայվանի կողմից, սակայն գտնվում է Չինաստանի կողմից վերահսկվող տարածքի հարևանությամբ:
Ավելի վաղ Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը հայտնել էր, որ չինական զորքերը լայնամասշտաբ զորավարժություններ են սկսել Թայվանի շրջակայքում: Դրանք պատասխանն էին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի այցին և կտևեն մինչև օգոստոսի 7-ը: Չինական կողմը նախազգուշացրել է նավերին և ինքնաթիռներին՝ չմտնել ջրային և օդային տարածք այն վայրերում, որտեղ մանևրներ են իրականացվում:
Թայվանի պաշտպանության նախարարությունն իր հերթին դատապարտել է չինական զորավարժությունները կղզու մոտ և դրանց նպատակն անվանել «քաղաքացիների հոգեբանական ահաբեկում»։ Գերատեսչությունը հայտարարել է, որ Չինաստանը իբր խախտել է ՄԱԿ-ի կանոնները, և Թայվանը կդիմադրի իր տարածք ցանկացած ներխուժման:
Փելոսին կղզի է ժամանել օգոստոսի 2-ին։ Նա պաշտոնապես նկարագրեց իր այցը Թայվան որպես թայվանական ժողովրդավարությանն աջակցելու ԱՄՆ հանձնառության վկայություն: Փելոսիի այցը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահի 25 տարվա ընթացքում առաջին պաշտոնական այցն էր Թայվան։
Չինաստանի ԱԳՆ-ն իր հերթին կանչել է ԱՄՆ դեսպան Նիկոլաս Բերնսին։ Նրան բողոքել են Փելոսիի՝ Թայբեյ կատարած այցի կապակցությամբ։
Թայվանը Չինաստանի մի մասն է, սակայն երկար տասնամյակներ ապրում է որպես անկախ պետություն։ ԱՄՆ-ը պնդում է, որ չի վիճարկում Չինաստանի կողմից կղզու պատկանելությունը, սակայն միաժամանակ աջակցություն է ցուցաբերում Թայվանի իշխանություններին, այդ թվում՝ զենքի մատակարարում։
22:16 25.04.2025
Արարատի մարզում «Howo» բեռնատարը բախվել է «Ford»-ին, ապա կոտրել բաժանարար գոտում տեղադրված էլեկտրասյունն ու երկաթե արգելապատնեշներըԱպրիլի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատ մարզում: Ժամը 14:45-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 13 կմ հատվածում Մասիսի վարչական տարածքում՝ դեպի Երևան ընթանալիս Կոտայքի մարզի բնակիչ 30-ամյա Սարգիս Բ.-ն իր վարած «Howo» մակնիշի բեռնատարով բախվել է Երևանի բնակիչ 37-ամյա Խաչիկ Փ.-ի վարած «Ford» մակնիշի ավտոմեքենային: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ […] ...
22:09 25.04.2025
Հասմիկ Տոլմաջյանը Շվեյցարիայի ԶՀԳ գլխավոր տնօրենին է ներկայացրել տարածաշրջանում անվտանգային իրավիճակըՇվեյցարիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Հասմիկ Տոլմաջյանը հանդիպել է Շվեյցարիայի արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի Զարգացման և համագործակցության գործակալության (ԶՀԳ) գլխավոր տնօրեն Պատրիսիա Դանցիի հետ՝ քննարկելու երկկողմ համագործակցության խորացման և համատեղ նոր ծրագրերի իրականացման հնարավորությունները։ Հանդիպման ընթացքում դեսպանը բարձր է գնահատել Հայաստանի և ԶՀԳ-ի միջև ձևավորված երկարամյա սերտ համագործակցությունը՝ նշելով, որ Շվեյցարիայի կողմից Հայաստանում իրականացվող զարգացման և […] ...
21:48 25.04.2025
Համլետ Մանուկյանը, Արթուր Ավետիսյանը և Վահագն Դավթյանը եզրափակիչ փուլում են. Աշխարհի գավաթԵգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ընթացող սպորտային մարմնամարզության Աշխարհի գավաթի խաղարկության վեցերորդ փուլում ելույթ ունեցան նաև հայ մարզիկները։ Համլետ Մանուկյանը, Արթուր Ավետիսյանը և Վահագն Դավթյանը անցան եզրափակիչ փուլ։ Այս մասին հայտնել են Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայից: Ավետիսյանը 14, 466 միավորով գրավեց առաջին տեղը, Դավթյանը 14,200-ով երկրորդ, իսկ Մանուկյանը՝ 14,400 միավորով, երրորդ տեղում են: ...
21:39 25.04.2025
Երևանում «ԳԱԶել» մակնիշի բեռնատարն ընթացքում խափանվել ու հայտնվել է ճանապարհի մեջտեղումԱպրիլի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:20-ի սահմաններում «ԳԱԶել» մակնիշի բեռնատարը Արշակունյաց պողոտայում՝ «SAS» սուպերմարկետի դիմաց, ընթացքում տեխնիկական խնդիր է ունեցել, ինչի պատճառով էլ վարոդրդը չի կարողացել կառավարել ավտոմեքենան: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան, իսկ ավտոմեքենան ունեցել է տեխնիկական խնդիր՝ 2 երկաթյա դետալներ կոտրվել էին: Պարեկային ծառայությունը […] ...
21:33 25.04.2025
Հայտնի է առաջին ակումբը, որն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կլքի Լա Լիգան«Վալյադոլիդը» կորցրել է Լա Լիգայում մնալու հնարավորությունը՝ առաջնության ավարտից հինգ տուր առաջ «Բետիսից» կրած պարտությունից հետո։ Թիմն ունի ընդամենը 16 միավոր՝ 18-ով պակաս, քան 17-րդ հորիզոնականը զբաղեցնող «Ալավեսը»։ «Վալյադոլիդը» բարձրագույն խումբ էր բարձրացել ընդամենը մեկ տարի առաջ՝ նախորդ մրցաշրջանում Սեգունդայում զբաղեցնելով երկրորդ տեղը։ Լա Լիգայի ընթացիկ առաջնության 33 տուրում թիմը բաց է թողել 81 գնդակ, […] ...