Պետք է հասկանալ՝ որտեղ ես դու մրցունակ. Տիգրան Ավինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+18.09 oC

Պետք է հասկանալ՝ որտեղ ես դու մրցունակ. Տիգրան Ավինյան

21:47 07.08.2018

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խոսքով՝ ՓՄՁ-ների հետ կապված լուծումներ կլինեն, սակայն ոչ թե  ընդհանուր առմամբ բոլոր ոլորտներում, այլ կլինեն կոնկրետ ոլորտային լուծումներ:

«Պետք է հասկանալ՝ որտեղ ես դու մրցակցային, որտեղ կարող ես մրցել այլ երկրների հետ. եթե կա ոլորտ, որտեղ մրցունակ ես, պետք է դրան հնարավորինս աջակցել, մենք միանշանակ մրցունակ ենք տեխնոլոգիական արտադրության մեջ, արդի գյուղատնտեսության, վերականգնվող էներգետիկայի և թեթև արդյունաբերության ոլորտում»,- ասաց նա:

Ավինյանը չբացառեց, որ այս ոլորտներում կարող է լինել հարկային բեռի թեթևացում:

Նա առանձնացրեց մի քանի ոլորտ, որ կարևորում են, առաջին հերթին՝ դա տեխնոլոգիական արտադրությունն է, այն է՝ բարձր տեխնոլոգիաներով ապրանքների արտադրությունը, այս ոլորտը, Ավինյանի հավաստմամբ՝ միանշանակ կառավարության ուշադրության կենտրոնում է լինելու, երկրորդն արդի գյուղատնտեսությունն է, նոր տեխնոլոգիաներով զինված գյուղատնտեսությունը՝ կաթիլային ոռոգման համակարգեր, հակակարկտային ցանցեր, ինտենսիվ այգիներ, անասնապահության մեջ արդի տեխնոլոգիաների ներդրում, երրորդը թեթև արդյունաբերության ոլորտն է, որին մեծ ուշադրություն են դարձնելու, ինչը հնարավորություն կտա արագ կերպով աշխատատեղեր ստեղծել հենց այն մարզերում, որտեղ ունեն գործազրկության ամենամեծ խնդիրը, այն է՝ Շիրակում ու Լոռիում, և, իհարկե, վերականգնվող էներգետիկայի ոլորտը, որտեղ կան լրջագույն հնարավորություններ: Փոխվարչապետն ընդգծեց՝ ՀՀ-ում կան բոլոր պայմաններն արևային էներգիայի զարգացման համար, և իրենք այդ հնարավորություններից առավելագույնս օգտվելու են:

Ավինյանը հայտնեց, որ այս պահին Կառավարությունում քննարկումներ են՝ հարկային օրենսդրության դյուրացման և կոնկրետ հարկային դրույթների վերաբերյալ որոշակի հարցերի շուրջ, ապա մասնավորեցրեց՝ խոսքը եկամտահարկի և շահութահարկի մասին է, բայց նաև նշեց՝ այս փոփոխությունները պետք է համահունչ լինեն տնտեսական ընդհանուր քաղաքականությանը, և արդեն սեպտեմբեր-հոկտեմբերին կխոսեն այդ մասին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունով

14:35 19.04.2025

Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունով

Հայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում […] ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային

14:16 19.04.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային: Նախարարի գլխավորած պատվիրակությունը մեր երկրում է գտնվում ապրիլի 18-19-ին Հայաստանում Ղազախստանի մշակութային օրերի միջոցառումներին մասնակցելու շրջանակում: Ողջունելով նախարարին՝ նախագահ Խաչատուրյանը ընդգծել է, որ նման այցերը ոչ միայն խորացնում են երկկողմ կապերը, այլև նոր շունչ են հաղորդում ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը։ Նա […] ...

Հռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների երկրորդ փուլը

13:58 19.04.2025

Հռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների երկրորդ փուլը

Հռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամի կարգավորման բանակցությունների երկրորդ փուլը։ Այս մասին հայտնում է Իրանի պետական ​​հեռարձակողը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Խորհրդակցությունները անցկացվում են Օմանի դեսպանի նստավայրում։ Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտնել էր, որ Իտալիայի մայրաքաղաքում անուղղակի բանակցություններ կանցկացվեն Օմանի ԱԳ նախարարի միջնորդությամբ։ ...

Այսօր կկայանան վերջին տուրի հանդիպումները. Հոկեյի ԱԱ

13:50 19.04.2025

Այսօր կկայանան վերջին տուրի հանդիպումները. Հոկեյի ԱԱ

Այսօր Երևանում կկայանա տափօղակով հոկեյի Աշխարհի IV դիվիզիոնի առաջնության վերջին տուրը։ Հայաստանի հավաքականն ԱԱ-ի շրջանակում վերջին հանդիպումը կանցկացնի՝ մրցելով Ինդոնեզիայի հետ։ Հանդիպումը կմեկնարկի 17։00-ին։ Այսօրվա հանդիպումների ժամանակացույցը․ Մալայզիա — Ուզբեկստան / 14։00 Հայաստան — Ինդոնեզիա / 17։00 Իրան — Քուվեյթ / 20։00 Հայաստանի հավաքականն ունի 9 միավոր և երկրորդն է մրցաշարային աղյուսակում, իսկ առաջատարն Ուզբեկստանի […] ...

Իրանի ԱԳ նախարարը ժամանել է Հռոմ

13:33 19.04.2025

Իրանի ԱԳ նախարարը ժամանել է Հռոմ

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին ժամանել է Իտալիայի մայրաքաղաք Հռոմ՝ մասնակցելու Միացյալ Նահանգների հետ բանակցությունների երկրորդ փուլին։ Ինչպես տեղեկացնում է իրանական IRNA գործակալությունը, Թեհրանն ու Վաշինգտոնը բանակցություններ են վարում Իսլամական Հանրապետության քաղաքացիական միջուկային ծրագրի և Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների դադարեցման շուրջ քննարկումների համար: ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

13:22 19.04.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում ապրիլի 19-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-24-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ: Ապրիլի 21-24-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 19-ի ցերեկը, 20-22-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։ Երևան քաղաքում ապրիլի 19-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-24-ին […] ...

BACK_TO_TOP