19:54 03.08.2022
Գալիք ուսումնական տարում Արագածոտնի մարզի 8 տասնյակից ավելի կրթօջախների աշակերտներ կունենան նոր ու ժամանակակից մարզադահլիճներ, հանդերձարաններ, դասարաններ, հանդիսությունների դահլիճներ, բուֆետ ու սանհանգույցներ, լաբորատորիաներ ու տանիքներ։ Այս օրերին մարզի մի շարք դպրոցներում շինարարական եռուզեռ է, նախատեսվում է մինչև սեպտեմբեր ավարտել գործը։ Տեղեկացնում է Արագածոտնի մարզպետարանը։
Վերակառուցման աշխատանքներն իրականացվում են մարզպետ Սերգեյ Մովսիսյանի որոշումներով՝ ՀՀ պետական բյուջեից Արագածոտնի մարզպետարանին հատկացված գումարներից վերաբաշխումների արդյունքում առաջացած դրամական միջոցներով։
Այսօր Սերգեյ Մովսիսյանը այցելել է Ուշիի, Աշտարակի թիվ 4, Ոսկեհատի դպրոցներում և անձամբ հետևել շինարարական աշխատանքների ընթացքին, հետաքրքրվել՝ ինչ խնդիրներ կան և արդյոք նախատեսված ժամկետում գործն ավարտին կհասցվի։ Շրջայցին մասնակցել են նաև մարզպետի խորհրդականներ Արմեն Գրիգորյանը, Ռազմիկ Թադևոսյանը, ԿՄՍ վարչության պետ Գալուստ Թադևոսյանն ու ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Նորայր Գալստյանը։
Սերգեյ Մովսիսյանը զրուցել է դպրոցի տնօրենների հետ, հանձնարարել հետևողական լինել կատարվող աշխատանքների պատշաճ որակի հարցում։
Ոսկեհատում մարզպետը հյուրընկալվել է նաև տեղի երիտասարդական հասարակական կազմակերպությանը, զրուցել երիտասարդների հետ, ծանոթացել նրանց գործունեությանը։ Այս օրերին երիտասարդներն իրենց հիմնած ամառային ճամբարում բազմաբնույթ միջոցառումներ են անցկացնում։
Այս տարի 233 մլն դրամ է հատկացվել մարզի դպրոցներում վերակառուցման ծրագրերի իրականացման համար, այդ թվում՝ 17 մլն՝ նոր գույքի ձեռքբերման։ Ծրագրերի շրջանակներում վերանորոգվում են մարզադահլիճներ, հանդիսությունների դահլիճներ, դասարաններ, լաբորատորիաներ, սանհանգույցներ, տանիքներ, լաբորատորիաներ, արդիականացվում են ջրահեռացման համակարգերը, կառուցվում են արևային ֆոտովոլտային կայաններ։
Մարզպետի հանձնարարականով այս տարվա սկզբից մարզպետարանի կողմից գույքագրվել են դպրոցների հրատապ լուծում պահանջող խնդիրներն, իսկ այս փուլում տարբեր համայնքների 80-ից ավելի դպրոցներում այդ խնդիրները լուծում են ստանում։
14:33 28.04.2025
«Լիվերպուլը» 20-րդ անգամ հռչակվել է Անգլիայի չեմպիոն«Լիվերպուլը» պատմության մեջ 20-րդ անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն։ Պրեմիեր լիգայի 34-րդ տուրում սեփական դաշտում լիվերպուլցիները 5-1 հաշվով հաղթել են «Տոտենհեմին»։ «Լիվերպուլը» միավորների քանակը հասցրել է 82-ի և առաջնության ավարտից չորս տուր առաջ անհասանելի դարձել մրցակիցների համար։ Ակումբը նախորդ անգամ չեմպիոնի տիտղոսը նվաճել էր 2019/20 մրցաշրջանում։ «Լիվերպուլը» Անգլիայի չեմպիոնությունների քանակով հավասարվել է «Մանչեսթեր Յունայթեդին»։ Հաշվարկում […] ...
14:27 28.04.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 25-28-ըԲացահայտվել է 249 հանցագործություն, որոնցից 12-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 30 դեպք՝ վարժական հավաքից խուսափելու, 28 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 27 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 22-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության և խարդախության, 15 դեպք՝ հոգեկան ներգործության,14 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 11 դեպք՝ անձնական […] ...
14:20 28.04.2025
Պուտինի գրաֆիկում դեռ չկա Թրամփի հետ նոր հեռախոսազրույց․ ՊեսկովՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գրաֆիկում դեռ չկա հեռախոսազրույց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Դա դեռ ժամանակացույցում չկա: Հարկ եղած դեպքում կարելի է շատ արագ համաձայնեցնել»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով «Ինտերֆաքս»-ի հարցին։ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը մարտի 18-ին տևել է մոտ երկու ժամ։ ...
14:16 28.04.2025
«Մանչեսթեր Սիթին» երրորդ տարին անընդմեջ Անգլիայի գավաթի եզրափակչում էԱնգլիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում «Մանչեսթեր Սիթին» Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում 2-0 հաշվով հաղթել է «Նոթինգհեմ Ֆորեսթին»։ Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմն առավելության է հասել պաշտպաններ Ռիկո Լյուիսի ու Յոշկո Գվարդիոլի գոլերի շնորհիվ։ «Մանչեսթեր Սիթին» երրորդ տարին անընդմեջ դուրս է եկել Անգլիայի գավաթի խաղարկության եզրափակիչ և մայիսի 17-ին կմրցի «Քրիստալ Փելասի» դեմ։ Այդ հանդիպումը նույնպես կկայանա «Ուեմբլիում»։ ...
14:10 28.04.2025
Վարչապետը Տալլինում հարգանքի տուրք է մատուցել Կոմունիզմի զոհերի հիշատակինՊաշտոնական այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է Տալլինում գտնվող Կոմունիզմի զոհերի հուշահամալիր: Վարչապետին ուղեկցել է Էստոնիայի Պատմական հիշողության ինստիտուտի խորհրդի անդամ Մարտին Անդրելլերը, ով ներկայացրել է հուշահամալիրի ստեղծման պատմությունը և խորհրդանշական նշանակությունը: Նիկոլ Փաշինյանը ծաղիկներ է խոնարհել հուշապատի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով Կոմունիզմի զոհերի հիշատակին: ...
14:06 28.04.2025
Պեսկովն ասել է, որ ուղիղ բանակցությունների ազդանշանը պետք է գա ԿիևիցՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը Կիևից ազդանշան է սպասում բանակցությունները վերսկսելու համար։ «Կիևը պետք է որոշակի քայլեր ձեռնարկի այս հարցում: Կա իրավական արգելք: Մինչ այժմ մենք որևէ գործողություն չենք տեսել: Հատուկ ռազմական գործողությունը շարունակվում է, շարունակվում են ԱՄՆ-ի ջանքերը՝ գործընթացը խաղաղ ճանապարհով իրականացնելու համար: Նախագահը բազմիցս հաստատել է […] ...