20:33 07.08.2018
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գնահատմամբ՝ իր երկու ամենակարևոր այցերից մեկը եղել է Աստանա կատարած այցը՝ ԵԱՏՄ հանձնաժողովի կողմից երկու փաստաթղթերի ստորագրման ժամանակ: Այս մասին նա նշեց «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ՝ մասնավորեցնելով, որ այդ այցի ժամանակ փաստաթղթեր են ստորագրվել Չինաստանի և Իրանի Իսլամական Հանրապետության հետ: Ըստ Ավինյանի՝ այդ առումով այցը շատ կարևոր էր, որովհետև փաստացի երկու համաձայնագիր ստորագրվեց երկու խոշորագույն և լրջագույն տնտեսություն ունեցող երկրների հետ, ինչը մեծ հնարավորություն է բացում ՀՀ-ի համար. ԻԻՀ-ի հետ համաձայնագիրը մեր երկրին արտոնյալ պայմաններ է տալիս կոնկրետ ապրանքատեսակների համար, իրանական շուկան բացվում է, և տրվում են պրեֆերենցիալ պայմաններ:
Հարցին՝ արդյո՞ք դա հնարավոր չէր նախորդ իշխանությունների օրոք, Ավինյանը պատասխանեց, որ այս հարցում շատ մեծ և կարևոր աշխատանք են իրականացրել հենց նախորդ իշխանության ներկայացուցիչները, և նրանցից շատերը, որ մասնակցել են այս գործընթացին, այժմ նաև ներկա իշխանության ներկայացուցիչներ են, և այդ տուրքը պետք է իրենց մատուցել:
Ավինյանի խոսքով՝ իր երկրորդ կարևոր այցը եղել է Կանադա և ԱՄՆ. այդ այցի արդյունքում, ըստ փոխվարչապետի, Սփյուռքի լայն շրջանակների հետ ունեցել են շփումներ: Ավինյանի կարծիքով՝ այն փոփոխությունը, որ տեղի էր ունեցել Հայաստանում, իրենք հասցրել են այնտեղ, և այդ այցից հետո ունեն մոտ 30 ներդրումային նախագիծ, որոնց վրա այս պահի դրությամբ իրենց գրասենյակն աշխատում է:
Ֆեյսբուքյան օգտատերերին հետաքրքրում էր՝ արդյո՞ք նախատեսվում է կյանքի կոչել ճանապարհաշինական այն աշխատանքները, որ նախորդ իշխանությունը միայն բանավոր կերպով էր իրականացնում: Ավինյանը պատասխանեց, որ հաջորդ տարվա բյուջեով նախատեսվում է մոտավորապես 86 կմ ճանապարհի շինարարություն, ինչպես նաև 62 կմ՝ Համաշխարհային բանկի ծրագրով: Նա նշեց, որ ՏԿՏՏ նախարարության խնայված 1,3 միլիարդ դրամ միջոցները մինչև տարեվերջ, ավելի կոնկրետ՝ աշնան կեսեր, ուղղվելու են ճանապարհաշինությանը:
Արդեն իսկ ընտրված են հատվածները, դրանք հիմնականում Վրաստանի սահման տանող ճանապարհներն են, Գավառից Արցախ տանող ճանապարհը: Փոխվարչապետի համոզմամբ՝ մինչև տարեվերջ բավական մեծ ծավալի ճանապարհաշինական արդյունքներ են լինելու:
14:35 19.04.2025
Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունովՀայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում […] ...
14:16 19.04.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա ԲալաևայինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային: Նախարարի գլխավորած պատվիրակությունը մեր երկրում է գտնվում ապրիլի 18-19-ին Հայաստանում Ղազախստանի մշակութային օրերի միջոցառումներին մասնակցելու շրջանակում: Ողջունելով նախարարին՝ նախագահ Խաչատուրյանը ընդգծել է, որ նման այցերը ոչ միայն խորացնում են երկկողմ կապերը, այլև նոր շունչ են հաղորդում ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը։ Նա […] ...
13:58 19.04.2025
Հռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների երկրորդ փուլըՀռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամի կարգավորման բանակցությունների երկրորդ փուլը։ Այս մասին հայտնում է Իրանի պետական հեռարձակողը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Խորհրդակցությունները անցկացվում են Օմանի դեսպանի նստավայրում։ Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտնել էր, որ Իտալիայի մայրաքաղաքում անուղղակի բանակցություններ կանցկացվեն Օմանի ԱԳ նախարարի միջնորդությամբ։ ...
13:50 19.04.2025
Այսօր կկայանան վերջին տուրի հանդիպումները. Հոկեյի ԱԱԱյսօր Երևանում կկայանա տափօղակով հոկեյի Աշխարհի IV դիվիզիոնի առաջնության վերջին տուրը։ Հայաստանի հավաքականն ԱԱ-ի շրջանակում վերջին հանդիպումը կանցկացնի՝ մրցելով Ինդոնեզիայի հետ։ Հանդիպումը կմեկնարկի 17։00-ին։ Այսօրվա հանդիպումների ժամանակացույցը․ Մալայզիա — Ուզբեկստան / 14։00 Հայաստան — Ինդոնեզիա / 17։00 Իրան — Քուվեյթ / 20։00 Հայաստանի հավաքականն ունի 9 միավոր և երկրորդն է մրցաշարային աղյուսակում, իսկ առաջատարն Ուզբեկստանի […] ...
13:33 19.04.2025
Իրանի ԱԳ նախարարը ժամանել է ՀռոմԻրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին ժամանել է Իտալիայի մայրաքաղաք Հռոմ՝ մասնակցելու Միացյալ Նահանգների հետ բանակցությունների երկրորդ փուլին։ Ինչպես տեղեկացնում է իրանական IRNA գործակալությունը, Թեհրանն ու Վաշինգտոնը բանակցություններ են վարում Իսլամական Հանրապետության քաղաքացիական միջուկային ծրագրի և Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների դադարեցման շուրջ քննարկումների համար: ...
13:22 19.04.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում ապրիլի 19-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-24-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ: Ապրիլի 21-24-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 19-ի ցերեկը, 20-22-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։ Երևան քաղաքում ապրիլի 19-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-24-ին […] ...