Երկաթուղային վարպետների քաղաք Գյումրիի երկաթուղայինները պարգևատրվել են մասնագիտական տոնի առիթով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+3.09 oC

Երկաթուղային վարպետների քաղաք Գյումրիի երկաթուղայինները պարգևատրվել են մասնագիտական տոնի առիթով

18:50 03.08.2022

Հայաստանի երկաթուղու հարուստ պատմությունը սկսվում է Գյումրիից։ Այն, որ քաղաքը եղել է կարևոր հանգույց, վկայում է կայարանամերձ  հրապարակ տեղափոխված 55 տոննա կշռող տանկ-շոգեքարշը, որն ավելի քան մեկ դար առաջ և առաջին անգամ դեպո է հասել  Թբիլիսի-Ալեքսանդրապոլ-Կարս երկաթուղով։ Պատմական շոգեքարշը  համարվում է թանգարանային նմուշ, այն կոսմետիկ վերանորոգումներից հետո դարձել է հիմնանորոգված հրապարակի կարևոր բաղադրիչներից մեկը։

Օգոստոսի առաջին կիրակին, ավանդույթի համաձայն, նշվում է երկաթուղայինի օրը։ Օգոստոսի 7-ին ընդառաջ՝ այսօր, Գյումրիի երկաթուղայինների հետ է հանդիպել «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը:

Երկաթուղու անխափան աշխատանքը, վաստակաշատներից բացի, արդեն վստահում են երիտասարդներին։ Մոտ 1000 կմ երկարություն ունեցող երկաթուղային ցանցով 24 ժամյա ռեժիմով բոլորը ապահովում են մարդկանց ու բեռների անխափան տեղափոխությունը։

«Երկաթգիծը, որպես այդպիսին, ոնց որ երակ, աորտա լինի, մեր հիմնական արյունատարն է համարվում, որը, կարելի է ասել, սնուցում է ամբողջ  պետությունը»,- նշում է  Գյումրիի լոկոմոտիվային  դեպոյի հերթապահ Արամ Պողոսյանը։

Երկաթուղային ճանապարհով  ուղևորաբեռնափոխադրումների ծավալներն ավելացել են։ Այս դեպքում Գյումրին համարվում է կարևոր նշանակության տարանցիկ կետ՝ բեռնված վագոնների  կայանման ու տեղաշարժի համար։ «Հարավկովկասյան երկաթուղին» այս տարվա ընթացքում նախատեսում է ավելացնել մարդատար էլեկտրագնացքների ու բեռնատար վագոնների թիվը։

«Հիմա օրական 3 էլեկտրագնացք է գալիս, շուտով կավելացնենք ևս մեկը։ Մեզ համար շատ կարևոր է ապահովել ուղևորների անվտանգությունն ու հարմարավետությունը։ Մենք ձգտում ենք տարեցտարի բարձրացնել մեր սպասարկման որակը։ Երկաթուղին նաև առանցքային նշանակություն ունի երկրի տնտեսության զարգացման գործում, մենք այսօր ապահովում ենք բեռնափոխադրումների անխափան աշխատանքը գնացքներով։ Անցած 7 ամիսների ընթացքում մենք 100 և ավելի տոկոսով բեռնափոխադրում ենք իրականացրել։ Շաքարավազի և դիզվառելիքի հիմնական մասը Հայաստան է ներկրվում հենց երկաթուղու միջոցով»,- նշել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը։

Օգոստոսի առաջին կիրակին նշվող երկաթուղայինի մասնագիտական տոնի առիթով  գյումրեցի երկաթուղայինները պարգևատրվեցին անվանական հուշանվերներով, «Նվիրվածություն» հուշամեդալով ու շնորհակալագրերով։ Երախտավորների շարքերում մեծարանքի արժանացան նաև կին երկաթուղայինները, ովքեր նվիրումով շարունակում են աշխատել տրանսպորտային կարևոր հանգույցում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

00:00 23.11.2024

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

Մալդիվների կառավարությունը որոշել է ավելացնել տուրիստական հարկերը՝ բյուջեն համալրելու համար. խոսքը կանաչ հարկի, տուրիստական հարկի, օդանավակայանի սպասարկման վճարների և տուրիստական ապրանքների և ծառայությունների հարկի մասին է, հաղորդում են տեղական լրատվամիջոցները: 2025 թվականի հունվարի 1-ից կանաչ հարկը, որը գանձվում է յուրաքանչյուր զբոսաշրջիկից հյուրանոցում կամ կացարանային այլ հաստատությունում գտնվելու մեկ օրվա համար, կկրկնապատկվի։ Հյուրատներում և 50-ից պակաս […] ...

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

23:55 22.11.2024

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զրկել է պետական մրցանակներից և կոչումներից այն հայտնի մարդկանց, ովքեր ապրում և ելույթ են ունենում Ռուսաստանում՝ միաժամանակ աջակցելով պատերազմին։ Նա ստորագրել է համապատասխան հրամանագիրը՝ ուժի մեջ դնելով Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը։ Ցուցակում ընդգրկված են եղել ոչ միայն արվեստագետներ, այլ նաև նախկին պաշտոնյաներ, ժողովրդական պատգամավորներ, ՍԲՀ-ի և գլխավոր դատախազության […] ...

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

23:49 22.11.2024

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ստորագրել է օրենք, համաձայն որի՝ 2025 թվականի հուլիսի 1-ից երկրում արգելք կսահմանվի էլեկտրոնային ծխախոտների ներմուծման, վաճառքի և ծխելու համար, ուրբաթ հայտնել է Ղրղզստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Սադիր Ջապարովը ստորագրել է «Քաղաքացիների առողջության պաշտպանության ոլորտում Ղրղզստանի Հանրապետության որոշ օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Մասնավորապես, հաջորդ տարվա հուլիսի […] ...

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

23:42 22.11.2024

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը (OCHA) ուրբաթ օրը հայտնել է, որ 2024 թվականին աշխարհում մարդասիրական օգնության 281 աշխատակից է զոհվել: «2024 թվականին աշխարհում մահացել է 281 մարդասիրական աշխատող՝ սա զոհերի ռեկորդային թիվ է»,-ասվում է OCHA-ի պաշտոնական կայքում։ ՄԱԿ-ը նշում է, որ նման թվերի պատճառը, մասնավորապես, Գազայի հատվածի հակամարտությունն է, որտեղ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մինչ […] ...

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

23:36 22.11.2024

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ խնդրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին վայր դնել մանդատը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա ընդգծեց, այստեղ խնդիրը համակարգային բնույթ ունի, այլ ոչ թե անձնական։ «Պետք է ուղիղ խոստովանեմ և ասեմ, որ պաշտոնանկությունների համատեքստի հետ ուղիղ կապ ունեն մի շարք իրադարձություններ, որոնք հրապարակային են […] ...

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

23:30 22.11.2024

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին նշել է, թե որ ֆուտբոլիստը կարող է մոտ ապագայում հավասարվել Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի մակարդակին: «Կարծում եմ՝ այն ֆուտբոլիստը, որն օբյեկտիվորեն կարող է հավասարվել Ռոնալդուի և Մեսսիի մակարդակին, Հոլանդն է: Էրլինգը միակն է, որը կարող է հասնել նրանց: Նա դրիբլինգի առավելություն չունի, քանի որ մաքուր հարձակվող է: Եթե նայեք […] ...

BACK_TO_TOP