20:00 07.08.2018
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի կարծիքով՝ հանքարդյունաբերության խնդիրներն ուսումնասիրելիս ամենակարևորը արդարության հարցն է, այսինքն՝ պետք է դիտարկել, թե Կառավարության այս կամ այն որոշումը որքանով արդարացի կլինի տարբեր շահառուների համար՝ և՛ հասարակության ներկայացուցիչների, որ պայքարում են հանքերի դեմ, և՛ տնտեսվարողների: Այս մասին «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ նշեց փոխվարչապետը:
«Բնականաբար, չենք կարող թույլ տալ՝ հանք շահագործվի, որն աղետաբեր հետևանքներ կունենա մեր ջրերի, առողջության, մեր սերունդների կենսամիջավայրի համար, այսինքն՝ սա հենց այն տրամաբանությունն է, որից մենք բխում ենք, բայց սա պետք է լինի շատ փաստարկված, մենք չենք կարող խոսել էմոցիաների դաշտում, պետք է ունենանք կոնկրետ փաստեր, որ այս իրողությունը տեղի է ունենալու: Կարող ենք իրավական դաշտը մի կողմ դնել և ռիսկի տեսանկյունից դիտարկել, բայց բանականության դաշտից պետք է դուրս չգանք»,- ասաց նա:
Ավինյանը նշեց, որ իրեն հետաքրքիր է փորձագետների կարծիքը, տեղեկացրեց, որ «Լիդիան»-ի մասով աշխատանքային խումբ են ձևավորել, որտեղ նաև միջազգային փորձագետների են ներառել, և ենթադրում է, որ արդեն մյուս շաբաթ այս խումբը կսկսի աշխատանքներն ու կտա իր եզրակացությունը:
«Մենք պետք է այս մասով էմոցիաները մի կողմ դնենք, մնանք փաստարկների դաշտում. եթե կլինի մի փոքր հավանականություն, որ կա վտանգ մեր ջրերին, որևէ բան չի կարող խանգարել, որ շահագործումը դադարեցվի, բայց գուցե կան նախապայմաններ, որ պետք է այդ ընկերությունն ապահովի ռիսկերից ազատվելու համար: Փորձագիտական մակարդակով դեռ որևէ հիմնավոր փաստարկ չեմ լսել: Այն փորձագետները, որոնք այս գործընթացի մեջ եղել են, ներկայացրել են իրենց կարծիքները, որոնք միանշանակ չեն. չկա այդ միանշանակ գնահատականը, անգամ այն փորձագետները, որոնց հրավիրել էին բնապահպանական ակտիվի ներկայացուցիչները, ասացին՝ որոշակի նախապայմանների ապահովման դեպքում հանքը կարող է շահագործվել»,- ասաց նա՝ հավելելով, որ իրենց պետք է հենց այդ համապարփակ գնահատականը:
Փոխվարչապետը նշեց, որ այս փուլում իրենք բոլոր մետաղական հանքերի հետ կապված որոշակի վերապահումներ ունեն, ապա շեշտեց՝ գաղտնիք չէ, որ մետաղական հանքերը մեր երկրում շահագործվել են բնապահպանական նորմերի խախտմամբ, եթե ոչ՝ կոպիտ խախտմամբ, ու քանի դեռ շահագործողների հարցը հիմնավոր կերպով չեն լուծել, նոր հանքերի շահագործումը նպատակահարմար չեն համարում:
«Հուսով եմ՝ հանքարդյունաբերողները հասկանում են, որ իրավիճակ է փոխվել, և հին ձևով շարունակվել չի կարող, իրենք որոշ հարցեր պիտի վերանայեն, մենք՝ օրենսդրությունը, քանի որ այդտեղ կան լրջագույն բացեր: Հայաստանի բնապահպանական ոլորտը պետք է ունենա իր տեղը, մենք չպետք է մոռանանք բնապահպանական ռիսկերի մասին»,- նշեց փոխվարչապետը:
08:20 11.04.2025
Հանրահատ Ջենիֆեր Լոպեսը հանդես կգա «Հանրապետական» ստադիոնումՀռչակավոր երգչուհի Ջենիֆեր Լոպեսը հրապարակել է իր Up All Night համերգային տուրի ժամանակացույցը: Ամերիկուհու շրջագայության վերջին համերգը կկայանա Երևանում: Համերգը տեղի կունենա օգոստոսի 3-ին «Հանրապետական» ստադիոնում: Երգչուհին 33 օրում ելույթ կունենա 17 քաղաքներում, որոնցից 7-ը՝ Իսպանիայում: ...
08:15 11.04.2025
CNN. ԱՄՆ-ը չի լինելու առաջինը, ով կապ ունի Չինաստանի հետ մաքսատուրքերի հարցումԱՄՆ-ը մտադիր չէ առաջինը կապ հաստատել Չինաստանի հետ մաքսատուրքերի շուրջ բանակցությունների համար, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներին։ Նրանց խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ենթականերին ասել է, որ Չինաստանը պետք է անի առաջին քայլը, քանի որ, Վաշինգտոնի կարծիքով, հենց Պեկինն է սրել առևտրային հակամարտությունը՝ իր պատասխան մաքսատուրքերով։ Միաժամանակ, CNN-ը մատնանշում է, որ […] ...
08:05 11.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
08:00 11.04.2025
Էմիլիանո Մարտինեսի սադրանքը ՊՍԺ-ի դեմ խաղից առաջ«Ասթոն Վիլայի» դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը ՊՍԺ-ի դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղից առաջ կրկին ծաղրել էր Ֆրանսիայի հավաքականին: Արգենտինացին Փարիզում զբոսնել էր մի գլխարկով, որի վրա Ֆրանսիայի հավաքականի խորհրդանիշն է, որը, սակայն, ծածկված է Արգենտինայի հավաքականի նվաճած տիտղոսներով՝ աշխարհի գավաթով, Ամերիկայի գավաթով ու Ֆինալիսիմայով: Մարտինեսը, մեղմ ասած, սիրված չէ Ֆրանսիայում, քանի որ աշխարհի առաջնության […] ...
23:59 10.04.2025
Ավտոտնակների փոխարեն՝ բարեկարգ բակԵրևանի բոլոր վարչական շրջաններում իրականացվում է բակերի բարեկարգում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ապօրինաբար կառուցված ավտոտնակները քանդվում են, ընդլայնվում են բակային տարածքները: Մասնավորապես Արաբկիր վարչական շրջանում՝ Նիկողայոս Տիգրանյան փողոցի 10 հասցեում, հեռացվում է շուրջ 10 ավտոտնակ: Տեղում կառուցվելու է խաղահրապարակ, հարակից հատվածները կանաչապատվելու են: Կատարվող աշխատանքներին հետևել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը: ...
23:54 10.04.2025
Թբիլիսին պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի միջև կարգավորման գործընթացինՎրաստանը միշտ բաց է երկխոսության համար և պատրաստ է նպաստել Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատմանը: Այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին Դելֆիի տնտեսական ֆորումի շրջանակներում կազմակերպված քննարկման ժամանակ: Բոճորիշվիլին նշել է, որ Թբիլիսին պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացին։ Նրա խոսքով՝ Վրաստանը ցանկանում է օգնել երկու կողմերին երկխոսության […] ...