23:40 07.08.2018
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը քննչական մարմինների գործողություններին որևէ գնահատական չի տալիս: «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ օգտատերերի հարցին՝ արդյո՞ք ամբողջությամբ օրինականության շրջանակում են քննչական մարմինների գործողությունները, Ավինյանը պատասխանեց.
«Իմ անձը չէ, որ պետք է այս գնահատականը տա: Ես համոզված եմ, որ կլինեն սխալներ, և դրանք պետք է հաշվի առնվեն, որպեսզի ապագայում այդ համակարգերում համապատասխան գործողություններ իրականացվեն: Եթե 25 տարի մի համակարգ աշխատել է մի տրամաբանությամբ, մեկ օրում չի կարող ամեն ինչ փոխվել. սա որոշակի ժամանակ պահանջող գործընթաց է»,- ասաց նա:
Ավինյանն ընդգծեց՝ որևէ մեկն անսխալական չէ: Անդրադառնալով վերջին օրերին համացանցում լայնորեն շրջանառվող դեպքերին, երբ ԼԳՏՊ համայնքի որոշ ներկայացուցիչների հանդեպ բռնություն էր կիրառվել, Ավինյանը նշեց, որ բռնությունը պետք է բացառվի:
«Ամենակարևոր բանը, որի մասին մենք ինքներս մեզ համար և հասարակությունում պետք է անընդհատ խոսենք, այն է՝ բռնությունն անընդունելի է որևէ հարց լուծելու համար, և արժեքային այդ համակարգի ձևավորումն առաջին հերթին պետք է գա այս տրանաբանությունից: Երբ ասում էինք սիրո և համերաշխության հեղափոխություն, դա ենթադրում էր հենց արժեքային հեղափոխություն, որն էլ ենթադրում էր բռնության բացառումը՝ որպես խնդիրների լուծման մեթոդ: Ինձ համար բոլոր նմանատիպ հարցերում ամենաէականը և կարևորը բռնության բացառումն է»,- պատասխանեց նա:
Հարցին՝ արդյո՞ք այդ դեպքը չի կարող սադրանք լինել՝ խնդիրներ առաջացնելու համար եվրոպական գործընկերների հետ համագործակցության հարցում, Ավինյանը պատասխանեց, որ գործընկերների հետ համագործակցության որևէ խնդիր չի տեսնում, բոլոր հարցերում փորձում են հնարավորինս անկեղծ գտնվել, բարձրաձայնել այն խնդիրները, որ մեր հասարակության մեջ կան:
«Ես, անկեղծ ասած, որևէ գնահատական էլի չեմ ուզենա տալ այս հարցով, ինձ համար մի բան անընդունելի է՝ կիրառված բռնությունը, թեմայի բովանդակության մեջ անգամ չեմ ուզում խորանալ, բռնությունն անընդունելի է՝ անկախ պատճառից, անկախ թե ում դեմ է արվել, թե ինչ հիմքեր կային այդ բռնությունը կիրառելու համար: Մենք այս երկրում ամենաբարդ խնդրի լուծմանը գնացինք առանց բռնության, և այդ խնդիրը լուծեցինք, արդյո՞ք կան ավելի բարդ խնդիրներ մեր հասարակության մեջ, որ ունեն բռնությամբ լուծելու կարիք»,- նշեց Ավինյանը:
14:35 19.04.2025
Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունովՀայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում […] ...
14:16 19.04.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա ԲալաևայինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային: Նախարարի գլխավորած պատվիրակությունը մեր երկրում է գտնվում ապրիլի 18-19-ին Հայաստանում Ղազախստանի մշակութային օրերի միջոցառումներին մասնակցելու շրջանակում: Ողջունելով նախարարին՝ նախագահ Խաչատուրյանը ընդգծել է, որ նման այցերը ոչ միայն խորացնում են երկկողմ կապերը, այլև նոր շունչ են հաղորդում ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը։ Նա […] ...
13:58 19.04.2025
Հռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների երկրորդ փուլըՀռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամի կարգավորման բանակցությունների երկրորդ փուլը։ Այս մասին հայտնում է Իրանի պետական հեռարձակողը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Խորհրդակցությունները անցկացվում են Օմանի դեսպանի նստավայրում։ Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտնել էր, որ Իտալիայի մայրաքաղաքում անուղղակի բանակցություններ կանցկացվեն Օմանի ԱԳ նախարարի միջնորդությամբ։ ...
13:50 19.04.2025
Այսօր կկայանան վերջին տուրի հանդիպումները. Հոկեյի ԱԱԱյսօր Երևանում կկայանա տափօղակով հոկեյի Աշխարհի IV դիվիզիոնի առաջնության վերջին տուրը։ Հայաստանի հավաքականն ԱԱ-ի շրջանակում վերջին հանդիպումը կանցկացնի՝ մրցելով Ինդոնեզիայի հետ։ Հանդիպումը կմեկնարկի 17։00-ին։ Այսօրվա հանդիպումների ժամանակացույցը․ Մալայզիա — Ուզբեկստան / 14։00 Հայաստան — Ինդոնեզիա / 17։00 Իրան — Քուվեյթ / 20։00 Հայաստանի հավաքականն ունի 9 միավոր և երկրորդն է մրցաշարային աղյուսակում, իսկ առաջատարն Ուզբեկստանի […] ...
13:33 19.04.2025
Իրանի ԱԳ նախարարը ժամանել է ՀռոմԻրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին ժամանել է Իտալիայի մայրաքաղաք Հռոմ՝ մասնակցելու Միացյալ Նահանգների հետ բանակցությունների երկրորդ փուլին։ Ինչպես տեղեկացնում է իրանական IRNA գործակալությունը, Թեհրանն ու Վաշինգտոնը բանակցություններ են վարում Իսլամական Հանրապետության քաղաքացիական միջուկային ծրագրի և Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների դադարեցման շուրջ քննարկումների համար: ...
13:22 19.04.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում ապրիլի 19-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-24-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ: Ապրիլի 21-24-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 19-ի ցերեկը, 20-22-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։ Երևան քաղաքում ապրիլի 19-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-24-ին […] ...