Անդրանատոլիական գազատարը՝ TANAP-ը, այլընտրանք է ռուսական գազի մատակարարմանը Եվրոպայի համար. Իբրահիմ Քալին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 04 2025
  • $
    390.33
  • RUBLE
    4.73
  • 443.14
WEATHER
+9.09 oC

Անդրանատոլիական գազատարը՝ TANAP-ը, այլընտրանք է ռուսական գազի մատակարարմանը Եվրոպայի համար. Իբրահիմ Քալին

17:38 01.08.2022

Անդրանատոլիական գազատարը՝ TANAP-ը, այլընտրանք է ռուսական գազի մատակարարմանը Եվրոպայի համար, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալինը։

TANAP-ը ադրբեջանական «Շահ Դենիզ» հանքավայրից գազը Վրաստանի տարածքով տեղափոխում է Թուրքիա, իսկ հետո՝ հարավային Եվրոպայի երկրներ։
«Երկու հիմնական այլընտրանքներից մեկը TANAP-ն է՝ Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ նախագիծը»,- մեջբերում է A Haber հեռուստաալիքը Քալինի խոսքերը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Քալինը հիշեցրել է, որ այլընտրանքային նախագծեր, հատկապես Nabucco-ն, նախկինում չեն իրականացվել։

«Մեր նախագահը զրուցել է Ալիևի հետ (Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև. – Խմբ.)։ Սա ռազմավարական տեսակետ է։ Նախագահ Էրդողանն ասաց. «Եկեք լրացնենք բացը»։ TANAP-ն ամբողջությամբ Թուրքիայի և Ադրբեջանի նախագիծն է։ Դա արվել է համագործակցությամբ։ Ոչ մի տեղից աջակցություն չի եղել, ոչ մի ֆինանսավորում չի ստացվել, երրորդ և չորրորդ երկրները չեն ներառվել»,- ընդգծել է Թուրքիայի ղեկավարի ներկայացուցիչը։

Հիշեցնենք՝ Եվրահանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել էր, որ Ռուսաստանը մասամբ կրճատել կամ ամբողջությամբ դադարեցրել է գազի մատակարարումը ԵՄ անդամ 12 երկրներին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ամերիկացի դեմոկրատները քննադատել են Թրամփին՝ Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիային զիջելու համար

22:27 25.04.2025

Ամերիկացի դեմոկրատները քննադատել են Թրամփին՝ Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիային զիջելու համար

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ապրիլ քսանչորսյան ավանդական ուղերձում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խուսափել է «Ցեղասպանություն» եզրույթի օգտագործումից: Սպասելի՞ էր: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Ցեղասպանության մասին խոսելիս Թրամփն օգտագործել է «Մեծ եղեռն» և «Ահավոր ողբերգություն» բառակապակցությունները: Նույն բառերն էր նա օգտագործում, երբ նախորդ անգամ նախագահ էր: Ինչպես հայտնի է, 2021թ.-ին նախագահ ընտրվելուց անմիջապես […] ...

Արարատի մարզում «Howo» բեռնատարը բախվել է «Ford»-ին, ապա կոտրել բաժանարար գոտում տեղադրված էլեկտրասյունն ու երկաթե արգելապատնեշները

22:16 25.04.2025

Արարատի մարզում «Howo» բեռնատարը բախվել է «Ford»-ին, ապա կոտրել բաժանարար գոտում տեղադրված էլեկտրասյունն ու երկաթե արգելապատնեշները

Ապրիլի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատ մարզում: Ժամը 14:45-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 13 կմ հատվածում Մասիսի վարչական տարածքում՝ դեպի Երևան ընթանալիս Կոտայքի մարզի բնակիչ 30-ամյա Սարգիս Բ.-ն իր վարած «Howo» մակնիշի բեռնատարով բախվել է Երևանի բնակիչ 37-ամյա Խաչիկ Փ.-ի վարած «Ford» մակնիշի ավտոմեքենային: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ […] ...

Հասմիկ Տոլմաջյանը Շվեյցարիայի ԶՀԳ գլխավոր տնօրենին է ներկայացրել տարածաշրջանում անվտանգային իրավիճակը

22:09 25.04.2025

Հասմիկ Տոլմաջյանը Շվեյցարիայի ԶՀԳ գլխավոր տնօրենին է ներկայացրել տարածաշրջանում անվտանգային իրավիճակը

Շվեյցարիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Հասմիկ Տոլմաջյանը հանդիպել է Շվեյցարիայի արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի Զարգացման և համագործակցության գործակալության (ԶՀԳ) գլխավոր տնօրեն Պատրիսիա Դանցիի հետ՝ քննարկելու երկկողմ համագործակցության խորացման և համատեղ նոր ծրագրերի իրականացման հնարավորությունները։ Հանդիպման ընթացքում դեսպանը բարձր է գնահատել Հայաստանի և ԶՀԳ-ի միջև ձևավորված երկարամյա սերտ համագործակցությունը՝ նշելով, որ Շվեյցարիայի կողմից Հայաստանում իրականացվող զարգացման և […] ...

SHANTNEWS

22:00 25.04.2025

SHANTNEWS

Համլետ Մանուկյանը, Արթուր Ավետիսյանը և Վահագն Դավթյանը եզրափակիչ փուլում են. Աշխարհի գավաթ

21:48 25.04.2025

Համլետ Մանուկյանը, Արթուր Ավետիսյանը և Վահագն Դավթյանը եզրափակիչ փուլում են. Աշխարհի գավաթ

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ընթացող սպորտային մարմնամարզության Աշխարհի գավաթի խաղարկության վեցերորդ փուլում ելույթ ունեցան նաև հայ մարզիկները։ Համլետ Մանուկյանը, Արթուր Ավետիսյանը և Վահագն Դավթյանը անցան եզրափակիչ փուլ։ Այս մասին հայտնել են Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայից: Ավետիսյանը 14, 466 միավորով գրավեց առաջին տեղը, Դավթյանը 14,200-ով երկրորդ, իսկ Մանուկյանը՝ 14,400 միավորով, երրորդ տեղում են: ...

Երևանում «ԳԱԶել» մակնիշի բեռնատարն ընթացքում խափանվել ու հայտնվել է ճանապարհի մեջտեղում

21:39 25.04.2025

Երևանում «ԳԱԶել» մակնիշի բեռնատարն ընթացքում խափանվել ու հայտնվել է ճանապարհի մեջտեղում

Ապրիլի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:20-ի սահմաններում «ԳԱԶել» մակնիշի բեռնատարը Արշակունյաց պողոտայում՝ «SAS» սուպերմարկետի դիմաց, ընթացքում տեխնիկական խնդիր է ունեցել, ինչի պատճառով էլ վարոդրդը չի կարողացել կառավարել ավտոմեքենան: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան, իսկ ավտոմեքենան ունեցել է տեխնիկական խնդիր՝ 2 երկաթյա դետալներ կոտրվել էին: Պարեկային ծառայությունը […] ...

BACK_TO_TOP