Ալթայի տարածքում հնագետները հայտնաբերել են  Աֆանասիևի ժամանակաշրջանի Ռոմեո և Ջուլիետ» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 04 2025
  • $
    390.33
  • RUBLE
    4.73
  • 443.14
WEATHER
+9.09 oC

Ալթայի տարածքում հնագետները հայտնաբերել են  Աֆանասիևի ժամանակաշրջանի Ռոմեո և Ջուլիետ»

17:39 07.08.2022

«Մեծ Ալթայ. թյուրքական ժառանգություն. Սենտելեկ – 2022» միջազգային հնագիտական ​​արշավախմբի մասնակիցները հայտնաբերել են մ.թ.ա III-II հազարամյակի անսովոր գերեզման, որում թաղված են,  ենթադրաբար, տղա և աղջիկ:  Նրանց  ոչ պաշտոնապես անվանել են «Աֆանասիևի ժամանակի Ռոմեո և Ջուլիետ», ՌԻԱ Նովոստիին հայտնել են Ալթայի պետական ​​համալսարանի մամուլի ծառայությունից։


Արշավախմբի ղեկավար, Ալթայի և թյուրքական հետազոտությունների Մեծ Ալթայի գիտահետազոտական ​​և կրթական կենտրոնի փորձագետ, պրոֆեսոր Սերգեյ Գրուշինի տեղեկություններով, այս հայտնագործությունը կատարվել է Աֆանասիևի շրջանի գերեզմանատանը, որը սկսել են փորել երեք տարի առաջ։ Նրա խոսքով, մեգալիթյան թաղման կառույցը կառուցվել է մինչև մեկուկես մետր բարձրությամբ մեծ քարե սալերից:Այդպիսի ցանկապատի ներսում թաղում են կատարել: Դեռահասներից յուրաքանչյուրի ձախ ձեռքին կա մի թևնոց՝ պատրաստված  ուլունքներից, ըստ երևույթին, հանքանյութերից։ Ապարանջանները միանգամայն նույնն են, և տարբերվում են միայն մեկ ուլունքի տեսքով»,- ասվում է Գրուշինի հաղորդագրության մեջ։
Գիտնականները գտածոն առանձնապես հետաքրքիր են համարում, քանի որ, որպես կանոն, նման մեծ գերեզմանային կառույցները դեռահասների համար չեն ստեղծվել։ Թե ինչու են այս երեխաների համար ստեղծվել այդքան մեծ աշխատատար կառույցներ, մնում է միայն ենթադրություններ անել։ «Մեր արշավախմբում հայտնաբերված դեռահասներին արդեն անվանել են «Աֆանասիևի ժամանակի Ռոմեո և Ջուլիետ», բայց արդյոք նրանք հարազատներ են եղել, և արդյոք նրանք ճիշտ տարբեր սեռի են, մարդաբաններն ու գենետիկները կուսումնասիրեն», – ասել է   Կենտրոնական Ասիայի և Կովկասի հնագիտության բաժնի գիտաշխատող Ալեքսեյ Ֆրիբուսը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նարեկ Գրիգորյանը «Կլուժի» դեմ գավաթային խաղում արդյունավետ գործողությամբ է աչքի ընկել

22:38 25.04.2025

Նարեկ Գրիգորյանը «Կլուժի» դեմ գավաթային խաղում արդյունավետ գործողությամբ է աչքի ընկել

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Նարեկ Գրիգորյանը «Ֆարուլի» կազմում արդյունավետ գործողությամբ է աչքի ընկել «Կլուժի» դեմ Ռումինիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի խաղում: Գրիգորյանը 36-րդ րոպեին գոլային փոխանցում է կատարել: «Ֆարուլը» պարտվել է 1-4 հաշվով և դուրս մնացել գավաթի խաղարկությունից: 23-ամյա հայ ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում գրանցել է 7 գոլ և մեկ գոլային փոխանցում: ...

Ամերիկացի դեմոկրատները քննադատել են Թրամփին՝ Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիային զիջելու համար

22:27 25.04.2025

Ամերիկացի դեմոկրատները քննադատել են Թրամփին՝ Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիային զիջելու համար

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ապրիլ քսանչորսյան ավանդական ուղերձում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խուսափել է «Ցեղասպանություն» եզրույթի օգտագործումից: Սպասելի՞ էր: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Ցեղասպանության մասին խոսելիս Թրամփն օգտագործել է «Մեծ եղեռն» և «Ահավոր ողբերգություն» բառակապակցությունները: Նույն բառերն էր նա օգտագործում, երբ նախորդ անգամ նախագահ էր: Ինչպես հայտնի է, 2021թ.-ին նախագահ ընտրվելուց անմիջապես […] ...

Արարատի մարզում «Howo» բեռնատարը բախվել է «Ford»-ին, ապա կոտրել բաժանարար գոտում տեղադրված էլեկտրասյունն ու երկաթե արգելապատնեշները

22:16 25.04.2025

Արարատի մարզում «Howo» բեռնատարը բախվել է «Ford»-ին, ապա կոտրել բաժանարար գոտում տեղադրված էլեկտրասյունն ու երկաթե արգելապատնեշները

Ապրիլի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատ մարզում: Ժամը 14:45-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 13 կմ հատվածում Մասիսի վարչական տարածքում՝ դեպի Երևան ընթանալիս Կոտայքի մարզի բնակիչ 30-ամյա Սարգիս Բ.-ն իր վարած «Howo» մակնիշի բեռնատարով բախվել է Երևանի բնակիչ 37-ամյա Խաչիկ Փ.-ի վարած «Ford» մակնիշի ավտոմեքենային: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ […] ...

Հասմիկ Տոլմաջյանը Շվեյցարիայի ԶՀԳ գլխավոր տնօրենին է ներկայացրել տարածաշրջանում անվտանգային իրավիճակը

22:09 25.04.2025

Հասմիկ Տոլմաջյանը Շվեյցարիայի ԶՀԳ գլխավոր տնօրենին է ներկայացրել տարածաշրջանում անվտանգային իրավիճակը

Շվեյցարիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Հասմիկ Տոլմաջյանը հանդիպել է Շվեյցարիայի արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի Զարգացման և համագործակցության գործակալության (ԶՀԳ) գլխավոր տնօրեն Պատրիսիա Դանցիի հետ՝ քննարկելու երկկողմ համագործակցության խորացման և համատեղ նոր ծրագրերի իրականացման հնարավորությունները։ Հանդիպման ընթացքում դեսպանը բարձր է գնահատել Հայաստանի և ԶՀԳ-ի միջև ձևավորված երկարամյա սերտ համագործակցությունը՝ նշելով, որ Շվեյցարիայի կողմից Հայաստանում իրականացվող զարգացման և […] ...

SHANTNEWS

22:00 25.04.2025

SHANTNEWS

Համլետ Մանուկյանը, Արթուր Ավետիսյանը և Վահագն Դավթյանը եզրափակիչ փուլում են. Աշխարհի գավաթ

21:48 25.04.2025

Համլետ Մանուկյանը, Արթուր Ավետիսյանը և Վահագն Դավթյանը եզրափակիչ փուլում են. Աշխարհի գավաթ

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ընթացող սպորտային մարմնամարզության Աշխարհի գավաթի խաղարկության վեցերորդ փուլում ելույթ ունեցան նաև հայ մարզիկները։ Համլետ Մանուկյանը, Արթուր Ավետիսյանը և Վահագն Դավթյանը անցան եզրափակիչ փուլ։ Այս մասին հայտնել են Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայից: Ավետիսյանը 14, 466 միավորով գրավեց առաջին տեղը, Դավթյանը 14,200-ով երկրորդ, իսկ Մանուկյանը՝ 14,400 միավորով, երրորդ տեղում են: ...

BACK_TO_TOP