Ալիքները ժայռից քշել են 80-ամյա կնոջն ու նրա ամուսնուն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 04 2025
  • $
    390.33
  • RUBLE
    4.73
  • 443.14
WEATHER
+8.09 oC

Ալիքները ժայռից քշել են 80-ամյա կնոջն ու նրա ամուսնուն

17:09 07.08.2022

Ավստրալական Հարավային Ուելս նահանգում ալիքները ժայռից քշել են 80-ամյա կնոջն ու նրա ամուսնուն, ովքեր լուսանկավում էին տեսարժան վայրի  ֆոին: Այս մասին հայտնում է Daily Mirror-ը։

Մունի լողափում հայտնաբերվել է մի կնոջ մարմին, որը, ենթադրաբար, մոտ 80 տարեկան է։ Շտապօգնության աշխատակիցները փորձել են օգնություն ցույց  տալ, սակայն կինն արդեն մահացած է եղել: Նրա ամուսինը, ում հետ նա այցելել է հանրահայտ վայր՝Վարդագույն Գրոտո, անհետ կորած է ճանաչվել։

Դեպքից մեկ օր անց Մաքքուարի լճի ափին անհայտ տարեց տղամարդու մնացորդներ են հայտնաբերվել։ Թեև նրա ինքնությունը դեռևս պարզված չէ, իրավապահները կարծում են, որ նա մահացած տարեց կնոջ ամուսինն է։ Ոստիկանության գլխավոր տեսուչ Պիտեր Վրոմանսը ենթադրել է, որ տարեց զույգը քայլել  է քարքարոտ գագաթով։ Ալիքները հանկարծակի տապալել են նրանց ոտքերից, ինչի հետևանքով տղամարդն ու կինը ընկել են ջուրը։ «Նման ողբերգություն, և նույնիսկ կրկնակի մասշտաբով», – դժգոհել է Վրոմանսը:

Macquarie լճի քարանձավները Նոր Հարավային Ուելսում տեսարժան վայրեր են: Նրանց վարդագույնը գրավում է զբոսաշրջիկների ամբողջ աշխարհից, ովքեր գալիս են այնտեղ գեղեցիկ լուսանկարների համար։ Գրոտոյի ամենամեծ քարանձավում էրոզիայի պատճառով առաջացել է մեծ ճեղք։ Այդ պատճառով խորհուրդ է տրվում քարանձավներ այցելել միայն մակընթացությունների ժամանակ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփն ասել է, որ Ուիտկոֆը լավ հանդիպում է ունեցել. Reuters

22:53 25.04.2025

Թրամփն ասել է, որ Ուիտկոֆը լավ հանդիպում է ունեցել. Reuters

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը լավ հանդիպում է ունեցել։ «Ուիտկոֆը լավ հանդիպում ունեցավ», – ամերիկացի առաջնորդի խոսքերն է մեջբերում Reuters-ը։ Այսօր ավելի վաղ տեղի է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆի հանդիպումը։ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել է, որ Պուտինը Ուիտկոֆին ընդունել է […] ...

ՊԵԿ նախագահը կգործուղվի Իրան

22:46 25.04.2025

ՊԵԿ նախագահը կգործուղվի Իրան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել ՀՀ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանին Իրանի Իսլամական Հանրապետություն գործուղելու մասին։ «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանին 2025 թվականի մայիսի 6-8-ը գործուղել Իրանի Իսլամական Հանրապետություն (Թեհրան)՝ երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր քննարկելու նպատակով»,- նշվում է որոշման մեջ։ ...

Նարեկ Գրիգորյանը «Կլուժի» դեմ գավաթային խաղում արդյունավետ գործողությամբ է աչքի ընկել

22:38 25.04.2025

Նարեկ Գրիգորյանը «Կլուժի» դեմ գավաթային խաղում արդյունավետ գործողությամբ է աչքի ընկել

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Նարեկ Գրիգորյանը «Ֆարուլի» կազմում արդյունավետ գործողությամբ է աչքի ընկել «Կլուժի» դեմ Ռումինիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի խաղում: Գրիգորյանը 36-րդ րոպեին գոլային փոխանցում է կատարել: «Ֆարուլը» պարտվել է 1-4 հաշվով և դուրս մնացել գավաթի խաղարկությունից: 23-ամյա հայ ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում գրանցել է 7 գոլ և մեկ գոլային փոխանցում: ...

Ամերիկացի դեմոկրատները քննադատել են Թրամփին՝ Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիային զիջելու համար

22:27 25.04.2025

Ամերիկացի դեմոկրատները քննադատել են Թրամփին՝ Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիային զիջելու համար

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ապրիլ քսանչորսյան ավանդական ուղերձում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խուսափել է «Ցեղասպանություն» եզրույթի օգտագործումից: Սպասելի՞ էր: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Ցեղասպանության մասին խոսելիս Թրամփն օգտագործել է «Մեծ եղեռն» և «Ահավոր ողբերգություն» բառակապակցությունները: Նույն բառերն էր նա օգտագործում, երբ նախորդ անգամ նախագահ էր: Ինչպես հայտնի է, 2021թ.-ին նախագահ ընտրվելուց անմիջապես […] ...

Արարատի մարզում «Howo» բեռնատարը բախվել է «Ford»-ին, ապա կոտրել բաժանարար գոտում տեղադրված էլեկտրասյունն ու երկաթե արգելապատնեշները

22:16 25.04.2025

Արարատի մարզում «Howo» բեռնատարը բախվել է «Ford»-ին, ապա կոտրել բաժանարար գոտում տեղադրված էլեկտրասյունն ու երկաթե արգելապատնեշները

Ապրիլի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատ մարզում: Ժամը 14:45-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 13 կմ հատվածում Մասիսի վարչական տարածքում՝ դեպի Երևան ընթանալիս Կոտայքի մարզի բնակիչ 30-ամյա Սարգիս Բ.-ն իր վարած «Howo» մակնիշի բեռնատարով բախվել է Երևանի բնակիչ 37-ամյա Խաչիկ Փ.-ի վարած «Ford» մակնիշի ավտոմեքենային: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ […] ...

Հասմիկ Տոլմաջյանը Շվեյցարիայի ԶՀԳ գլխավոր տնօրենին է ներկայացրել տարածաշրջանում անվտանգային իրավիճակը

22:09 25.04.2025

Հասմիկ Տոլմաջյանը Շվեյցարիայի ԶՀԳ գլխավոր տնօրենին է ներկայացրել տարածաշրջանում անվտանգային իրավիճակը

Շվեյցարիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Հասմիկ Տոլմաջյանը հանդիպել է Շվեյցարիայի արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի Զարգացման և համագործակցության գործակալության (ԶՀԳ) գլխավոր տնօրեն Պատրիսիա Դանցիի հետ՝ քննարկելու երկկողմ համագործակցության խորացման և համատեղ նոր ծրագրերի իրականացման հնարավորությունները։ Հանդիպման ընթացքում դեսպանը բարձր է գնահատել Հայաստանի և ԶՀԳ-ի միջև ձևավորված երկարամյա սերտ համագործակցությունը՝ նշելով, որ Շվեյցարիայի կողմից Հայաստանում իրականացվող զարգացման և […] ...

BACK_TO_TOP