17:10 29.07.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը հանդիսատեսի դատին կհանձնի Ս. Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ» երեք գործողությամբ բալետային ներկայացումը, որի առաջնախաղը տեղի կունենա օգոստոսի 1-3-ը, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից:
Առաջնախաղին ընդառաջ տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որին մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, ներկայացման երաժշտական ղեկավար և դիրիժոր, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանը, հրավիրյալ բեմադրող բալետմեյստեր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Օլեգ Վինոգրադովը:
Նախարարի տեղակալ Արա Խզմալյանը ողջունել և շնորհակալություն է հայտնել Օլեգ Վինոգրադովին բալետի բեմադրության և Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հետ համագործակցության համար, որի հիմքերը դրվել են շուրջ հինգ տասնամյակ առաջ՝ նույն բեմում բեմադրելով «Ռոմեո և Ջուլիետ» բալետային ներկայացումը:
Անդրադառնալով Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ներկայիս գործունեությանը՝ նախարարի տեղակալը նշել է, որ թատրոնի ակտիվությունն ու հաջողություններն ակնհայտ են:
«Մեծագույն ուրախություն է տեսնել թատրոնի վերափոխումը, ներքին կյանքի ռիթմերի ակտիվությունը, ինչի համար ուզում եմ իմ գոհունակությունն ու շնորհակալությունը հայտնել իմ գործընկերներին՝ մաեստրո Դուրգարյանի գլխավորությամբ: Նրանք ջանք ու եռանդ չեն խնայում ապացուցելու, որ տրամադրված են թատրոնը հասցնել 21-րդ դար, վերափոխել թատրոնի ռիթմերը, նոր հիմքերի վրա դնել միջազգային համագործակցությունը: Օգոստոսի 1-ին ներկա ենք լինելու աշխարհահռչակ բալետմայստեր Օլեգ Վինոգրադովի բեմադրած «Ռոմեո և Ջուլիետ» բալետային ներկայացման առաջնախաղին. նոր բեմադրության ծնունդը տոն է յուրաքանչյուրիս համար: Վստահ եմ, որ տարբեր ձեռագրերի առկայությունը թատրոնում առաջընթացի և հաջողության գրավականն է»,- նշել է Արա Խզմալյանը և շնորհավորել գործընկերներին առաջիկա առաջնախաղի կապակցությամբ:
Այն հարցին, թե ինչու է որոշվել բեմադրել «Ռոմեո և Ջուլիետ» բալետային ներկայացումը, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնակատար Կարեն Դուրգարյանն ընդգծել է.
«Երկու ուղղությամբ ենք մտածել. առաջինը, որ սիրո թեմայով երիտասարդներին կապենք օպերային թատրոնին, և երկրորդ՝ լեգենդար բալետմայստեր Օլեգ Վինոգրադովն աշխատի թատերախմբի հետ, ինչը նոր աստիճան է բալետի պարողների համար: «Ռոմեո և Ջուլիետը» ճանապարհ կբացի դեպի մեր երազած «Կարապի լիճ» ներկայացման բեմադրման համար, ինչպես նաև կամուրջ կհանդիսանա առավել բարդ ներկայացումների համար»:
Աշխարհահռչակ բալետմայստեր Օլեգ Վինոգրադովի խոսքով՝ դեռևս 52 տարի առաջ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի բեմում բեմադրելով «Ռոմեո և Ջուլիետ» ներկայացումը՝ չէր կարող կանխատեսել, որ այս բեմից տարբեր ժամանակներում ներկայացումը կտարածվի աշխարհով մեկ:
«Թատրոնը հրաշալի բալետային խումբ ունի, և մենք միասին դեռևս բազմաթիվ անելիքներ և ծրագրեր ունենք, ինչի համար անչափ ուրախ եմ»,- նշել է Օլեգ Վինոգրադովը:
Առաջին բեմադրությունը 1960-ականներին Երևանում իրականացրել է ճանաչված բալետմայստեր Օլեգ Վինոգրադովը՝ բեմադրիչ դիրիժոր Հակոբ Ոսկանյանի հետ: Մյուս բեմադրությունը տեղի է ունեցել 2011 թվականին: Գրեթե կես դար անց Օլեգ Վինոգրադովը կրկին անդրադառնում է «Ռոմեո և Ջուլիետ» բալետին՝ այն մատուցելով համաշխարհային պահանջներին համապատասխան:
Բեմադրության և զգեստների նկարիչը ՌԴ ժողովրդական արտիստ Վյաչեսլավ Օկունևն է, ներկայացման երաժշտական ղեկավարը և դիրիժորը՝ ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանը:
Ս. Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետը» 20-րդ դարում ստեղծված ամենահայտնի բալետներից մեկն է, և այն դասվում է կոմպոզիտորի ամենահայտնի ստեղծագործությունների շարքում:
20:10 29.04.2025
Մարզային 42 բժշկական կենտրոնների լիազոր մարմինն այսուհետ առողջապահության նախարարությունն էԱվելի կուռ ու միասնական համակարգ ունենալու, աշխատանքները օպերատիվ և արդյունավետ կազմակերպելու համար, բուժծառայության հասանելիության ու որակի անընդմեջ բարելավման, ֆինանսական կառավարման , տնտեսական , կադրային, կազմակերպչական օրակարգով, նախարարը հանդիպել է կենտրոնների տնօրենների հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱՆ-ից։ «Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է առողջապահության քաղաքականության առաջնահերթությունները: Նախարարի տեղակալներն անդրադարձել են իրենց համակարգման ոլորտի հիմնական ուղղությունները, դրանց […] ...
20:05 29.04.2025
Մանուել Պետրոսյանը` Maharashtra International Grandmaster Chess Tournament-ի հաղթողԳրոսմայստեր Մանուել Պետրոսյանը դարձել է Հնդկաստանում անցկացված 3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament-2025 շախմատի միջազգային մրցաշարի հաղթող։ Նա 9 հնարավորից վաստակել է 7.5 միավոր և բաժանել 1-3-րդ տեղերը: Լրացուցիչ գործակիցներով առաջինը Պետրոսյանն է։ Երկրորդ տեղում Լևան Փանցուլաիան (Վրաստան), երրորդ տեղում՝ Բորիս Սավչենկոն (Ռուսաստան)։ ...
19:51 29.04.2025
Գորիս-Հարթաշեն ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժածԱպրիլի 29-ին, ժամը 16:06-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Հարթաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գորիս-Հարթաշեն ավտոճանապարհի 7-րդ կմ-ին բախվել են «Lexus», «VAZ» և «Renault» մակնիշների ավտոմեքենաները․ «VAZ» մակնիշի ավտոմեքենայի […] ...
17:14 29.04.2025
Խաչանովը պարտվեց Փոլին․ Մադրիդի «Մասթերս»Ռուսաստանը ներկայացնող և չեզոք դրոշի ներքո հանդես եկող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը երկրորդ մրցախաղը անցկացրեց Մադրիդի «Մասթերսում»: Երրորդ շրջանում աշխարհի 25-րդ ռակետի մրցակիցը 12-րդ ռակետ, ամերիկացի Թոմի Փոլն էր: Մրցախաղն ավարտվեց ամերիկացու հաղթանակով՝ 6-3, 3-6, 6-2։ Փոլը 1/8 եզրափակչում կմրցի Ջեք Դրեյփեր – Մատեո Բերետինի մրցախաղի հաղթողի հետ: Madrid Open-ը մեկնարկել է ապրիլի 24-ին և […] ...
17:06 29.04.2025
Ազգային պարին նվիրված ֆլեշմոբ՝ Երևանում և մարզերումԱպրիլի 29-ին՝ ժամը 18:00-ին, ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ Երևանում և ՀՀ մարզերում կիրականացվի ֆլեշմոբ՝ նվիրված Պարի միջազգային օրվան: Պարային հանդիսությանը մասնակից կդառնան ՀՀ պարային խմբերը․ ուղիղ ժամը 18:00-ին ընտրված հարթակներում կհնչի ավանդական քոչարու երաժշտությունը, որը գրանցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում։ Երևանում ֆլեշմոբը կիրականացվի 4 հարթակում՝ Ազատության հրապարակում, Հյուսիսային պողոտայում, Հանրապետության հրապարակում և ԿԳՄՍ […] ...