ՀՅԴ և «Ծառուկյան» դաշինքի պատգամավորների՝ ՀՀԿ-ի ստորագրահավաքին միանալը վերլուծելու կարիք կա. Տիգրան Ավինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+18.09 oC

ՀՅԴ և «Ծառուկյան» դաշինքի պատգամավորների՝ ՀՀԿ-ի ստորագրահավաքին միանալը վերլուծելու կարիք կա. Տիգրան Ավինյան

16:13 07.08.2018

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանգիստ է ընդունում այն հանգամանքը, որ իրենց կոալիցիոն գործընկերների՝ ՀՅԴ և «Ծառուկյան» դաշինքի շարքերում ևս կան պատգամավորներ, որոնք միացել են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխելու ստորագրահավաքին: «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ Ավինյանը, անդրադառնալով այս հարցին, նշեց.

«Կարծում եմ՝ դա նրանց իրավունքն է, այստեղ կարևոր մի փաստ պետք է արձանագրել, որ ՀՔԾ-ն գործադիր մարմնից որևէ հրահանգ չի ստանում, գործում է անկախ, ինչպես և հրահանգ չի ստանում առաջին ատյանի դատարանը: Որոշ պատգամավորներ որոշել են, որ իրենք պետք է միջնորդեն, դա իրենց իրավունքն է»:

Հարցին՝ այնուամենայնիվ, իրենց կոալիցիոն գործընկերների այս պահվածքը վերլուծելու անհրաժեշտություն չի՞ տեսնում, նա պատասխանեց.

«Դե, ինչ-որ չափով այս գործողությունները վերլուծելու կարիք կա. վերլուծական այդ գործընթացը կբերի նաև որոշակի եզրահանգման՝ մեր գործընկերների հետ փոխհարաբերվելու առումով»:

ՀՅԴ հայտարարությանը, թե կատարվող քայլերն ընտրովի արդարադատության տպավորություն են թողնում, փոխվարչապետն արձագանքեց.

«Ես կարծում եմ՝ ով՝ ով, Դաշնակցությունը, որ հիմա կազմում է կառավարության մի մասը, պետք է հստակ իմանա՝ ինչ հարաբերություններ կան գործադիր և դատական իշխանությունների միջև, կա՞ ճնշում դատական իշխանության վրա, թե՞ ոչ. ինձ համար անհասկանալի է այս հայտարարության բովանդակությունը»:

Ավինյանն ասաց, որ ՀՅԴ այդ հայտարարությանը կհակադարձեր պարզ, հստակ մի փաստարկով, որ առաջին օրվանից ֆիքսել են, այն է՝ գործադիր իշխանությունը որևէ ճնշում չի գործադրելու դատական իշխանության վրա, որևէ մեկը դատավորին չի զանգում և ասում՝ ինչ անի նա, դա անընդունելի է և նոնսենս:

Ինքը՝ փոխվարչապետը, խուսափեց երկրորդ նախագահի նկատմամբ մեղադրանք առաջադրելու վերաբերյալ գնահատականներ հնչեցնելուց:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունով

14:35 19.04.2025

Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունով

Հայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում […] ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային

14:16 19.04.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային: Նախարարի գլխավորած պատվիրակությունը մեր երկրում է գտնվում ապրիլի 18-19-ին Հայաստանում Ղազախստանի մշակութային օրերի միջոցառումներին մասնակցելու շրջանակում: Ողջունելով նախարարին՝ նախագահ Խաչատուրյանը ընդգծել է, որ նման այցերը ոչ միայն խորացնում են երկկողմ կապերը, այլև նոր շունչ են հաղորդում ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը։ Նա […] ...

Հռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների երկրորդ փուլը

13:58 19.04.2025

Հռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների երկրորդ փուլը

Հռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամի կարգավորման բանակցությունների երկրորդ փուլը։ Այս մասին հայտնում է Իրանի պետական ​​հեռարձակողը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Խորհրդակցությունները անցկացվում են Օմանի դեսպանի նստավայրում։ Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտնել էր, որ Իտալիայի մայրաքաղաքում անուղղակի բանակցություններ կանցկացվեն Օմանի ԱԳ նախարարի միջնորդությամբ։ ...

Այսօր կկայանան վերջին տուրի հանդիպումները. Հոկեյի ԱԱ

13:50 19.04.2025

Այսօր կկայանան վերջին տուրի հանդիպումները. Հոկեյի ԱԱ

Այսօր Երևանում կկայանա տափօղակով հոկեյի Աշխարհի IV դիվիզիոնի առաջնության վերջին տուրը։ Հայաստանի հավաքականն ԱԱ-ի շրջանակում վերջին հանդիպումը կանցկացնի՝ մրցելով Ինդոնեզիայի հետ։ Հանդիպումը կմեկնարկի 17։00-ին։ Այսօրվա հանդիպումների ժամանակացույցը․ Մալայզիա — Ուզբեկստան / 14։00 Հայաստան — Ինդոնեզիա / 17։00 Իրան — Քուվեյթ / 20։00 Հայաստանի հավաքականն ունի 9 միավոր և երկրորդն է մրցաշարային աղյուսակում, իսկ առաջատարն Ուզբեկստանի […] ...

Իրանի ԱԳ նախարարը ժամանել է Հռոմ

13:33 19.04.2025

Իրանի ԱԳ նախարարը ժամանել է Հռոմ

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին ժամանել է Իտալիայի մայրաքաղաք Հռոմ՝ մասնակցելու Միացյալ Նահանգների հետ բանակցությունների երկրորդ փուլին։ Ինչպես տեղեկացնում է իրանական IRNA գործակալությունը, Թեհրանն ու Վաշինգտոնը բանակցություններ են վարում Իսլամական Հանրապետության քաղաքացիական միջուկային ծրագրի և Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների դադարեցման շուրջ քննարկումների համար: ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

13:22 19.04.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում ապրիլի 19-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-24-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ: Ապրիլի 21-24-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 19-ի ցերեկը, 20-22-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։ Երևան քաղաքում ապրիլի 19-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-24-ին […] ...

BACK_TO_TOP