19:05 28.07.2022
Գյումրիի երիտասարդական պալատում պայմանական էկոմիջավայր են ստացել, որպեսզի ճամբարականներն առավել լավ պատկերացնեն բնապահպանական խնդիրներն ու բնության կարևորությունն իրենց կենսակերպում։ Բնական ծառերի փոխարեն թղթե ծառեր են, ճամբարի մասնակիցներն էլ անվանական՝ իրենց աճեցրած ծաղիկներն են բերել։ Սա ամառային ճամբարի կարևոր բնութագրիչներից է։ 6-րդ ամառային ճամբարը երիտասարդականում էկոլոգիական է։
«Այս տարի երիտասարդները միանգամից առաջարկեցին, որ ճամբարը կրթական իր ուղղվածությամբ գնա դեպի բնապահպանական խնդիրները, և փորձեն ինչ-որ միասնական գործողություններով կրթություն ստանալ, և հետաքրքիր լինի ու նաև էքսպերիմենտներ անեն իրենց համար»,- նշում է Գյումրիի երիտասարդական պալատի տնօրենի ԺՊ Լիլիթ Մակարյանը։
Իսկ էքսպերիմենտը չի ուշացել․․․ Թղթե թափոններն օգտագործել այլ նպատակների համար կամ թղթից թուղթ ստանալ։ Մի քանի պարզ բաղադրիչներով ու պարզ եղանակով անպիտան թղթերը նոր շունչ են ստանում։ Մանր-մանր կտորների բաժանված թուղթը վերամշակվում է մի քանի րոպեների ընթացքում ու ստացվում է արդեն հարթ մակերեսով թուղթ, որից երեխաները, իրենց երևակայությունն աշխատեցնելով, կարող են այլ առարկաներ ստանալ։
«Այս տեխնոլոգիան զարմանալի է, քանի որ աղբանոցի մեջ նետված թղթերը նոր կյանք են ստանում, վերամշակվում են և կարելի է դա նորից օգտագործել, որպեսզի անտառահատումները պակասեն, քանի որ ծառերից են թղթեր ստանում»,- ասում է էկոճամբարի մասնակից Յուրիկ Հունոյանը։
Թղթե թափոններից նոր ստացված թղթերն արդեն իրենց, այսպես ասած, տարբերանշանն ու անվանումն ունեն։ Լատինատառ TOOP-ը համընկնում է նաև հայկական թուփ անվանմանը։ Էկոճամբարի գաղափարն է ոչ ֆորմալ կրթության եղանակով որոշակի բնապահպանական գիտելիքներ հաղորդել դպրոցահասակ երեխաներին։
«Մեր նպատակն այն է, որ ոչ թե մենք ասենք գիտենք, որ, օրինակ, վիճակագրությունը ցույց է տալիս, որ յուրաքանչյուրս մարզում արտադրում ենք 220 կգ կենցաղային աղբ, այլ մեր նպատակն այն է, որ մենք կարողանանք տեսականից դառնանք գործնական և այդ աղբի տոկոսը նվազեցնենք գոնե մեկ տոկոսով»,- նշում է Գյումրիի երիտասարդական պալատի տնօրենի ԺՊ Լիլիթ Մակարյանը։
Ճամբարականները հետաքրքրված են նաև հագուստի մոդելավորմամբ, որը դարձյալ բնապահպանական ուղղվածության է։ Հնամաշ ու անպետք հագուստներն են նոր կյանք ստանում, չօգտագործվողները վերամշակում են։ Ամառային էկոճամբարը պարբերաբար հյուրեր է ընդունում նաև արտերկրից։ Բնապահպաններ են, որոնք ճամբարականների տեսական գիտելիքներն են հարստացնում բնապահպանության, թափոնների վերամշակման գլոբալ խնդիրների մասին։
Երիտասարդական պալատի թղթի վերամշակման առայժմ մինի էքսպերիմենտը այս տարվա էկոճամբարի հիմնական կարևոր գործնական բաղադրիչներց է, որն արդեն հետաքրքրվողների շրջանակ ունի։ Թափոնից ստացված թղթե իրերն արդեն պահանջարկ ունեն։ Այն ոչ միայն էկոլոգիական խնդիր է լուծում՝ թեկուզ քիչ տոկոսով, նաև բիզնես մտածողություն է զարգացնում երեխաների մոտ։
00:00 23.11.2024
Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները23:30 22.11.2024
Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի23:00 22.11.2024
ՃՏՊ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան տուժածներ21:32 22.11.2024
Մեդվեդևը կոչ է արել ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին մտածել Պուտինի խոսքերի մասին20:20 22.11.2024
Հոսանքանջատումներ նոյեմբերի 25-ին20:07 22.11.2024
Ներքին Սասնաշեն գյուղում այրվել է անասնակեր18:54 22.11.2024
Հայտնի են Աֆրիկայի ազգերի գավաթի խմբային փուլի բոլոր մասնակիցները17:30 22.11.2024
Իտալական ակումբը մի օրում երկու գլխավոր մարզչի է ազատել աշխատանքից17:18 22.11.2024
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ16:33 22.11.2024
«Բայերի» առաջատարը ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»00:00 23.11.2024
Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարներըՄալդիվների կառավարությունը որոշել է ավելացնել տուրիստական հարկերը՝ բյուջեն համալրելու համար. խոսքը կանաչ հարկի, տուրիստական հարկի, օդանավակայանի սպասարկման վճարների և տուրիստական ապրանքների և ծառայությունների հարկի մասին է, հաղորդում են տեղական լրատվամիջոցները: 2025 թվականի հունվարի 1-ից կանաչ հարկը, որը գանձվում է յուրաքանչյուր զբոսաշրջիկից հյուրանոցում կամ կացարանային այլ հաստատությունում գտնվելու մեկ օրվա համար, կկրկնապատկվի։ Հյուրատներում և 50-ից պակաս […] ...
23:55 22.11.2024
Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներիցՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զրկել է պետական մրցանակներից և կոչումներից այն հայտնի մարդկանց, ովքեր ապրում և ելույթ են ունենում Ռուսաստանում՝ միաժամանակ աջակցելով պատերազմին։ Նա ստորագրել է համապատասխան հրամանագիրը՝ ուժի մեջ դնելով Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը։ Ցուցակում ընդգրկված են եղել ոչ միայն արվեստագետներ, այլ նաև նախկին պաշտոնյաներ, ժողովրդական պատգամավորներ, ՍԲՀ-ի և գլխավոր դատախազության […] ...
23:49 22.11.2024
Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտըՂրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ստորագրել է օրենք, համաձայն որի՝ 2025 թվականի հուլիսի 1-ից երկրում արգելք կսահմանվի էլեկտրոնային ծխախոտների ներմուծման, վաճառքի և ծխելու համար, ուրբաթ հայտնել է Ղրղզստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Սադիր Ջապարովը ստորագրել է «Քաղաքացիների առողջության պաշտպանության ոլորտում Ղրղզստանի Հանրապետության որոշ օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Մասնավորապես, հաջորդ տարվա հուլիսի […] ...
23:42 22.11.2024
2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը (OCHA) ուրբաթ օրը հայտնել է, որ 2024 թվականին աշխարհում մարդասիրական օգնության 281 աշխատակից է զոհվել: «2024 թվականին աշխարհում մահացել է 281 մարդասիրական աշխատող՝ սա զոհերի ռեկորդային թիվ է»,-ասվում է OCHA-ի պաշտոնական կայքում։ ՄԱԿ-ը նշում է, որ նման թվերի պատճառը, մասնավորապես, Գազայի հատվածի հակամարտությունն է, որտեղ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մինչ […] ...
23:36 22.11.2024
Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատըՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ խնդրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին վայր դնել մանդատը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա ընդգծեց, այստեղ խնդիրը համակարգային բնույթ ունի, այլ ոչ թե անձնական։ «Պետք է ուղիղ խոստովանեմ և ասեմ, որ պաշտոնանկությունների համատեքստի հետ ուղիղ կապ ունեն մի շարք իրադարձություններ, որոնք հրապարակային են […] ...
23:30 22.11.2024
Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. ՌոդրիԱնգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին նշել է, թե որ ֆուտբոլիստը կարող է մոտ ապագայում հավասարվել Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի մակարդակին: «Կարծում եմ՝ այն ֆուտբոլիստը, որն օբյեկտիվորեն կարող է հավասարվել Ռոնալդուի և Մեսսիի մակարդակին, Հոլանդն է: Էրլինգը միակն է, որը կարող է հասնել նրանց: Նա դրիբլինգի առավելություն չունի, քանի որ մաքուր հարձակվող է: Եթե նայեք […] ...