Գյումրիի կենտրոնական հրապարակը կկանաչապատվի դիզայներական նոր  նախագծով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+6.09 oC

Գյումրիի կենտրոնական հրապարակը կկանաչապատվի դիզայներական նոր  նախագծով

20:49 28.07.2022

Գյումրիի կենտրոնական հրապարակի կանաչապատման նոր նախագիծը պատրաստ է, ներկայացվել է քաղաքապետարան։ Այն քաղաքի 4 հատվածներում նախատեսվող կանաչապատման պիլոտային ծրագրերից մեկն է, որն ունենալու է դիզայներական նոր լուծումներով կանաչ միջավայր, որը համապատասխանելու է քաղաքի զբոսաշրջային գրավչությանը։ Փորձնական ծրագիրը մի քանի բաղադրիչով է, այն նաև ներառում է կաթիլային ոռոգման ցանցի անցկացում կենտրոնական հրապարակի կանաչ տարածքների պահպանության համար։ Միայն հրապարակում նախատեսված է 20 տեսակի եզակի ծառերի ու թփերի աճեցում։ Կանաչ գոտիներից զուրկ կենտրոնական հրապարակի կանաչապատման աշխատանքները դիզայներներն ու դենդրոլոգները իրականացնելու են համատեղ։

Նոր դիզայնով ու կանաչապատ տեսքով կենտրոնական հրապարակ կառուցելու գաղափարի շուրջ քննարկումները մի քանի ամիս առաջ էի սկսվել։ Մասնագիտացված ընկերության հետ ուսումնասիրությունները, հողային մակերեսների չափագրումները թույլ տվեցին մոտավոր պատկերացում կազմել, թե ինչքանով է հնարավոր ոչ մեծ տարածք ունեցող հրապարակում ստանալ կանաչապատ նոր միջավայր։

Նախագծումներն արդեն ավարտված են, «Լանդշաֆտ» ընկերությունը ներկայացրել է կանաչապատման դիզայներական իր նախագիծը։ Փորձնական ծրագրի առաջին փուլով աշխատանքները քաղաքապետարանի շենքին հարող հողային տարածքներից են սկսելու, որտեղ նոր թփեր ու եզակի ծառատեսակներ են ավելանալու, որոնք ոչ թե նոր շիվերի տեսքով են լինելու, այլ արդեն աճած՝ հողով կտեղափոխվեն  այս տարածք։

«Նախագծում ինչպես նկարված են բույսերը, հենց այդպես էլ բերվելու են, ոչ թե դրվելու է սակուրայի շիվ, որը պետք է ջրենք, խնամենք, սպասենք, թե երբ է ծառ դառնալու, այլ միանգամից մենք բերում ենք 2-2,5 մետր բարձրության ծառեր, սաղարթով հարուստ, որպեսզի ունենանք այն տեսքը, ինչն առաջարկվում է նախագծով»,- ասում է Գյումրիի քաղաքապետի տեղակալ Դավիթ Առուշանյանը։

Նախագծով առաջարկված լուծումների մի մասն այս ընթաքցում կարվի, քանի դեռ եղանակը թույլ կտա, իսկ մշտադալար բույսերի որոշ տեսակներ հնարավոր է տնկել նաև աշնանը։

«Մենք այս դիզայնի 70 տոկոսը կունենանք մինչև սեպտեմբեր, բայց վերջնական գեղեցիկ պատկերը կունենանք հաջորդ տարի գարնանը»,- ասում է Գյումրիի քաղաքապետի տեղակալը։

Կանաչապատման դիզայներական այլ լուծում է առաջարկվում քաղաքապետարանի մուտքի աստիճաններին կից հողե թեքահարթակներում։ Այստեղ գրեթե միշտ դատարկ տարածություն է կամ մոլախոտեր են աճած։

Կանադական թխկի, ճապոնական սակուրա, գնդաձև ակացիա, բրգաձև թույա, բարբարիս, գաճաճ սոճի և այլ դեկորատիվ ծառատեսակներ կհայտնվեն կենտրոնական հրապարակում, որոնք կզբաղեցնեն ոչ միայն հողային մակերեսը։ Առանց քանդելու կամ վնասելու, կանաչ դիզայն է ունենալու նաև քարե գորգը։

«Գորգի հատվածը, բնականաբար չի վնասվելու,  նախատեսված է ծաղկամաններով, մենք անշարժ ծաղկամաններ էինք նախատեսել , դիզայներները լուծում էին տվել , որոնք նաև նստարաններ էին ունենալու, բայց քանի որ  բուսատեսակների արմատները չեն իջնելու հողի մեջ , ձմեռը սառելու խնդիր կար, դրա համար հիմա մենք հակված ենք դնել ծառեր, որոնք ձմեռվա ընթացքում տարվելու են այլ վայր, որպեսզի էդ ծառները չփչանան, քանի որ մեծ մասը դեկորատիվ ծառեր են ու սառելու խնդիր ունեն»,- նշում է Դավիթ Առուշանյանը։

Պիլոտային ծրագրի համար քաղաքային բյուջեից գումար չի ծախսվելու։ Նախագիծն արվել և կանաչապատման ծրագիրը իրականացվում է մասնավոր ներդրումների հաշվին։ Նոր ստեղծվող կանաչ տարածքների պահպանությունն ու խնամքը լիարժեք կապահովվի, եթե հնարավոր լինի ապահովել նախագծային, թերևս, ամենածախսատար բաղադրիչը՝ ոռոգման  կաթիլային համակարգի անցկացումը, որը լինելու է ավտոմատացված։ Նախագիծը կա , բայց մեկնարկի համար գումարները չկան։

Առանց կաթիլային ոռոգման համակարգի կանաչ տարածքների պահպանությունն ու խնամքը հանձնվելու է Գյումրիի կոմունալ ծառայությանը։ Ընդհանուր առմամբ, քաղաքում ոռոգման ցանցի բացակայությունը կանաչ տարածքների պահպանության հարցում խնդիրներ է ստեղծում։ Իսկ Գյումրիում կանաչ գոտիները գրեթե 5 անգամ պակաս են սահմանված նորմերից։ Այս վատ ցուցանիշը 30 տարիների ընթացքում փոփոխության գրեթե չի ենթարկվում։

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

00:00 23.11.2024

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

Մալդիվների կառավարությունը որոշել է ավելացնել տուրիստական հարկերը՝ բյուջեն համալրելու համար. խոսքը կանաչ հարկի, տուրիստական հարկի, օդանավակայանի սպասարկման վճարների և տուրիստական ապրանքների և ծառայությունների հարկի մասին է, հաղորդում են տեղական լրատվամիջոցները: 2025 թվականի հունվարի 1-ից կանաչ հարկը, որը գանձվում է յուրաքանչյուր զբոսաշրջիկից հյուրանոցում կամ կացարանային այլ հաստատությունում գտնվելու մեկ օրվա համար, կկրկնապատկվի։ Հյուրատներում և 50-ից պակաս […] ...

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

23:55 22.11.2024

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զրկել է պետական մրցանակներից և կոչումներից այն հայտնի մարդկանց, ովքեր ապրում և ելույթ են ունենում Ռուսաստանում՝ միաժամանակ աջակցելով պատերազմին։ Նա ստորագրել է համապատասխան հրամանագիրը՝ ուժի մեջ դնելով Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը։ Ցուցակում ընդգրկված են եղել ոչ միայն արվեստագետներ, այլ նաև նախկին պաշտոնյաներ, ժողովրդական պատգամավորներ, ՍԲՀ-ի և գլխավոր դատախազության […] ...

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

23:49 22.11.2024

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ստորագրել է օրենք, համաձայն որի՝ 2025 թվականի հուլիսի 1-ից երկրում արգելք կսահմանվի էլեկտրոնային ծխախոտների ներմուծման, վաճառքի և ծխելու համար, ուրբաթ հայտնել է Ղրղզստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Սադիր Ջապարովը ստորագրել է «Քաղաքացիների առողջության պաշտպանության ոլորտում Ղրղզստանի Հանրապետության որոշ օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Մասնավորապես, հաջորդ տարվա հուլիսի […] ...

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

23:42 22.11.2024

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը (OCHA) ուրբաթ օրը հայտնել է, որ 2024 թվականին աշխարհում մարդասիրական օգնության 281 աշխատակից է զոհվել: «2024 թվականին աշխարհում մահացել է 281 մարդասիրական աշխատող՝ սա զոհերի ռեկորդային թիվ է»,-ասվում է OCHA-ի պաշտոնական կայքում։ ՄԱԿ-ը նշում է, որ նման թվերի պատճառը, մասնավորապես, Գազայի հատվածի հակամարտությունն է, որտեղ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մինչ […] ...

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

23:36 22.11.2024

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ խնդրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին վայր դնել մանդատը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա ընդգծեց, այստեղ խնդիրը համակարգային բնույթ ունի, այլ ոչ թե անձնական։ «Պետք է ուղիղ խոստովանեմ և ասեմ, որ պաշտոնանկությունների համատեքստի հետ ուղիղ կապ ունեն մի շարք իրադարձություններ, որոնք հրապարակային են […] ...

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

23:30 22.11.2024

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին նշել է, թե որ ֆուտբոլիստը կարող է մոտ ապագայում հավասարվել Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի մակարդակին: «Կարծում եմ՝ այն ֆուտբոլիստը, որն օբյեկտիվորեն կարող է հավասարվել Ռոնալդուի և Մեսսիի մակարդակին, Հոլանդն է: Էրլինգը միակն է, որը կարող է հասնել նրանց: Նա դրիբլինգի առավելություն չունի, քանի որ մաքուր հարձակվող է: Եթե նայեք […] ...

BACK_TO_TOP