Հայաստանը պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկի ճանապարհային անվտանգության բարելավման ուղղությամբ. Համբարձում Մաթևոսյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 04 2025
  • $
    390.33
  • RUBLE
    4.73
  • 443.14
WEATHER
+5.09 oC

Հայաստանը պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկի ճանապարհային անվտանգության բարելավման ուղղությամբ. Համբարձում Մաթևոսյան

17:41 26.07.2022

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության ճանապարհային անվտանգության մակարդակի բարելավման աշխատանքները համակարգելու նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստը։

Վերջինին մասնակցել են նաև ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, մարզպետները, «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պետ Եգոր Կարապետյանը, շահագրգիռ պետական և հասարակական այլ կառույցների ներկայացուցիչները։

Միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու նպատակը շահագրգիռ պետական գերատեսչությունների և կազմակերպությունների ուշադրությունը ճանապարհային անվտանգության ոլորտում Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին և բացերին հրավիրելն է՝ ստեղծելով ճանապարհային անվտանգության հարցերի վերաբերյալ համագործակցության, տեղեկատվության փոխանակման և հաշվետվողականության հարթակ:
Փոխվարչապետ Մաթևոսյանը ողջունել է նիստի մասնակիցներին և նշել, որ Հայաստանի տրանսպորտային համակարգի կարևոր խնդիրներից են երկրի ճանապարհատրանսպորտային ենթակառուցվածքների գործունեության արդյունավետության բարձրացումն ու արդյունավետ տրանսպորտային ծառայությունների ապահովումը։

«Ամբողջ աշխարհում ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով մահանում են միլիոնավոր մարդիկ: Վիճակագրությունն այս առումով մտահոգիչ է նաև Հայաստանում, քանի որ մեզ մոտ ՃՏՊ-ներից տարեկան 300-ից ավելի մարդ է մահանում։ Հայաստանը պետք է անհրաժեշտ բոլոր քայլերը ձեռնարկի ճանապարհային անվտանգության բարելավման ուղղությամբ, որը ենթադրում է միջոցառումների իրականացում ուղղված և՛ ճանապարհային անվտանգության օրենսդրության վերանայմանը, և՛ ճանապարհային ենթակառուցվածքների բարելավմանը, և՛ տրանսպորտային միջոցների անվտանգությանը, ինչպես նաև կրթական ծրագրերի ու հանրային իրազեկման արշավների իրականացման անհրաժեշտությանը»,- ընդգծել է Համբարձում Մաթևոսյանը և անցել օրակարգային հարցերի քննարկմանը։

Դրանք վերաբերել են Հայաստանի ճանապարհային անվտանգության ազգային ռազմավարության նախագծին և ճանապարհային երթևեկության անվտանգության ընթացիկ վիճակին և առկա խնդիրներին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մետրոյի շահագործումից ի վեր չփոխարինված օդափոխության հին համակարգերը փոխարինվել են

00:00 26.04.2025

Մետրոյի շահագործումից ի վեր չփոխարինված օդափոխության հին համակարգերը փոխարինվել են

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Երևանի մետրոպոլիտենում ընթացող աշխատանքներին: «Մետրոյի շահագործումից ի վեր չփոխարինված օդափոխության հին համակարգերը փոխարինվել են: Մետրոպոլիտենում կայարաններ մաքուր օդ մատակարարելու, արտակարգ իրավիճակների դեպքում (հրդեհներ) ծուխը արտանետելու, օդի հարաբերական խոնավությունը նվազեցնելու նպատակով՝ 2023թ-ից մեկնարկեցինք օդափոխության համակարգերի փոխարինման աշխատանքները: Դրանք արդեն մաշվել և դուրս էին եկել պիտանելիությունից: Ծրագրի շրջանակում […] ...

Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Genesis»-ը, «Lixiang»-ը, «Toyota Camry»-ն և «Nissan Tiida»-ն․ կան վիրավորներ

23:55 25.04.2025

Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Genesis»-ը, «Lixiang»-ը, «Toyota Camry»-ն և «Nissan Tiida»-ն․ կան վիրավորներ

Ապրիլի 25-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։40-ի սահմաններում Կոմիտասի պողոտա-Վաղարշյան փողոցի խաչմերուկում բախվել են «Genesis», «Lixiang», «Toyota Camry» և «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են […] ...

Հետիոտնային անվտանգության մակետների նպատակն է բարձրացնել վարորդների զգոնությունը

23:53 25.04.2025

Հետիոտնային անվտանգության մակետների նպատակն է բարձրացնել վարորդների զգոնությունը

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնել են, որ ՀՀ որոշ ճանապարհահատվածներում կարող ենք տեսնել հետիոտնային անվտանգության մակետներ։ «Դրանք տեղադրվել են 2022 թվականին՝ Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման 2-րդ լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի «սև կետերի» բարելավման շրջանակում։ Այս մակետների նպատակն է ապահովել հետիոտնի անվտանգությունն ու բարձրացնել վարորդների զգոնությունը»,- հայտնել են հիմնադրամից։ ...

Սամբոյի ԵԱ․ Հայաստանի երիտասարդների հավաքականը թիմային հաշվարկով գրավեց երկրորդ տեղը

23:47 25.04.2025

Սամբոյի ԵԱ․ Հայաստանի երիտասարդների հավաքականը թիմային հաշվարկով գրավեց երկրորդ տեղը

Հայաստանի երիտասարդների հավաքականը Կիպրոսում անցկացվող Սամբոյի Եվրոպայի առաջնությունում թիմային հաշվարկով գրավեց երկրորդ տեղը՝ զիջելով միայն մարզաձևի առաջատարներին՝ ռուսաստանցի մարզիկներին: Այս մասին հայտնել են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից։ Մեր տղաները հայրենիք կբերեն մեկ ոսկե, երկու՝ արծաթե, երեք՝ բրոնզե մեդալ. Մհեր Օհանյան 71կգ, Արշակ Բեկչյան 64կգ, Սեյրան Սարուխանյան 88կգ, Սամվել Ղազարյան 79կգ, Էրիկ Սաղաթելյան 98կգ, Արսեն Հայրապետյան +98կգ։ ...

Թրամփ. Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ աշխատանքները սահուն են ընթանում

23:38 25.04.2025

Թրամփ. Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ աշխատանքները սահուն են ընթանում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բարձր է գնահատել Ուկրաինայում հակամարտության կարգավորման ուղղությամբ տարվող աշխատանքը։ «Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ընդհանուր խաղաղության համաձայնագրի շուրջ աշխատանքները սահուն են ընթանում», – գրել է նա Truth Social-ում։ Թրամփը նաև նշել է, որ Եւկրաինան դեռ չի ստորագրել ուկրաինական հազվագյուտ մետաղների վերաբերյալ ԱՄՆ-ի հետ գործարքի փաստաթղթերը: Նա հույս է հայտնել, որ գործարքը կկնքվի […] ...

Երևանում հաստաբուն ծառը արմատից պոկվել և ընկել է կայանված «Toyota Camry»-ի վրա

23:29 25.04.2025

Երևանում հաստաբուն ծառը արմատից պոկվել և ընկել է կայանված «Toyota Camry»-ի վրա

Ապրիլի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։35-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Տիգրան Պետրոսյան փողոցի 10 շենքի բակում հաստաբուն ծառը արմատից պոկվել և ընկել է ավտոմեքենայի վրա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ հաստաբուն ծառը արմատից պոկվել և ընկել է Երևանի […] ...

BACK_TO_TOP