13:00 26.07.2022
Հուլիսի 28-ին՝ ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում համաշխարհային օպերային աստղերի համերգային կատարմամբ կհնչի Վերդիի «Օթելլո» օպերան: Մասնակցում են Արսեն Սողոմոնյանը (Օթելլո), Լիանա Ալեքսանյանը (Դեզդեմոնա), Վլադիսլավ Սուլիմսկին (Յագո), Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, Հայաստանի ազգային ակադեմիական և Երևանի ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային մասնագիտական դպրոցի երգչախմբերը: Տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը:
«Օթելլոն» Վերդիի ռեալիստական ժանրի բարձրագույն ձեռքբերումներից է, համաշխարհային դասական օպերայի լավագույն ստեղծագործություններից մեկը:
Օթելլոյի դերում հանդես է գալու Արսեն Սողոմոնյանը. նա այս դերերգով հանդես է եկել ավելի քան քսանհինգ անգամ՝ աշխարհի լավագույն օպերային թատրոններում: Սողոմոնյանի ձայնը հազվագյուտ, հերոսական տենոր է և նա դրամատիկ տենորի երկացանկի ամենապահանջված օպերային երգիչներից է: Լիանա Ալեքսանյանը, որը հանդես կգա Դեզդեմոնայի դերերգով, իր սերնդի ամենավառ սոպրանոներից է: Նրա փայլուն ելույթների աշխարհագրությունն ընդգրկում է Միլանի Լա Սկալան, Բուենոս Այրեսի Կոլոնը, Իտալիայի, Գերմանիայի, Չինաստանի ու Հարավային Կորեայի լավագույն օպերային թատրոններն ու համերգասրահները: GRAMMY հավակնորդ (2009 թ.), բազմաթիվ միջազգային մրցույթների հաղթող, ռուս անվանի բարիտոն Վլադիսլավ Սուլիմսկին կկերտի Յագոյի կերպարը: Սուլիմսկին այսօր աշխարհի առաջատար դրամատիկ բարիտոններից է, որը հատկապես հայտնի է Վերդիի դրամատիկ բարիտոնի բարդագույն դերերգերի կատարումներով:
Յագոյի տիկնոջ դերերգով հանդես կգա մեցցո սոպրանո Բելլա Ամարյանը, Կասիոյի կերպարը կմարմնավորի տենոր Տիգրան Հակոբյանը, Ռոդրիգո՝ Հայկ Թոնգուրյան (տենոր), Լոդովիկո՝ Հայկ Տիգրանյան (բաս), Մոնտանո՝ Աշոտ Ղանթարջյան (բարիտոն):
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ և մաեստրո Թոփչյանի ղեկավարությամբ «Օթելլոն» հնչել է նաև 2018-2019 թվականների համերգաշրջանի փակմանը:
14:46 29.04.2025
Ֆինլանդիայի նախագահը չի բացառում Կիևի՝ տարածքային զիջումների գնալըՖինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը չի բացառել, որ Ուկրաինան կարող է ստիպված լինել տարածքային զիջումներ անել։ Համապատասխան հայտարարությունը նա արել է The New York Times- ին տված հարցազրույցում։ «Նա ընդունեց, որ Ուկրաինան ստիպված կլինի զիջումների գնալ տարածքային հարցում», – գրում է հրատարակությունը։ Միաժամանակ Ստուբը հայտարարել է, որ իր երկիրը չի ճանաչում այդ տարածքները ռուսական։ Նա նշել […] ...
14:40 29.04.2025
Խաչատուրյանն ու Կավելաշվիլին շեշտել են տարածաշրջանում կայուն և հարատև խաղաղության հաստատման հրամայականըՀայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպում է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի հետ: Երկու երկրների նախագահները նախ առանձնազրույց են ունեցել, որին հաջորդել է երկու երկրների պատվիրակությունների հանդիպումն ընդլայնված կազմով: Ողջունելով իր պաշտոնակցին Հանրապետության նախագահը նշել է. «Ձեր այցը ևս մեկ վկայություն է, որ մենք շարունակում ենք այն դարավոր ավանդույթները, […] ...
14:33 29.04.2025
Բելինգհեմ կրտսերը ճանաչվել է Չեմպիոնշիփի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ«Սանդեռլենդի» կիսապաշտպան Ջոբ Բելինգհեմը ճանաչվել է Անգլիայի երկրորդ լիգայի` Չեմպիոնշիփի 2024/25 մրցաշրջանի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ։ Այս մասին հայտնում է առաջնության մամուլի ծառայությունը։ 19-ամյա ֆուտբոլիստն ընդգրկվել է նաև Չեմպիոնշիփի` մրցաշրջանի խորհրդանշական հավաքականում։ Բելինգհեմը Չեմպիոնշիփի 39 խաղում 4 գոլ է խփել, կատարել 3 գոլային փոխանցում։ Հիշեցնենք, որ նա Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի կրտսեր եղբայրն է։ ...
14:28 29.04.2025
«Արգելոց» բառն առաջարկվում է փոխարինել «հնավայր» եզրույթով«Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» օրենքում օգտագործվում է «արգելոց» բառը, ինչը չի համապատասխանում միջազգային տերմինաբանությանը: Այն առաջարկվում է փոխարինել «հնավայր» եզրույթով: Այս մասին ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում առաջին […] ...
14:19 29.04.2025
Զելենսկի. Պուտինի` հրադադարի գաղափարը մանիպուլյացիա էՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է «աշխատել բոլոր գործընկերների հետ»՝ պատերազմը դադարեցնելու համար, սակայն Ռուսաստանը մերժում է ամեն ինչ և «մանիպուլյացիայի է ենթարկում աշխարհը՝ փորձելով խաբել Միացյալ Նահանգներին»։ Այսպես է մեկնաբանել Ուկրաինայի առաջնորդը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունները Ուկրաինայում եռօրյա «հրադադարի» մասին։ «Հիմա կա մանիպուլյացիայի ևս մեկ փորձ. ինչ-ինչ պատճառներով բոլորը […] ...
14:15 29.04.2025
«Լիվերպուլը» չեմպիոնական շքերթով կանցնի 15 կիլոմետր«Լիվերպուլը» չեմպիոնական շքերթ կանցկացնի, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Շքերթը կկայանա մայիսի 26-ին։ Այն կձգվի 15 կիլոմետր և կսկսվի Լիվերպուլի հարավի Allerton Maze հատվածից։ Ակումբը «Տոտենհեմին» Պրեմիեր լիգայի 34-րդ տուրում 5-1 հաշվով հաղթելուց հետո պատմության մեջ 20-րդ անգամ հռչակվել է Անգլիայի չեմպիոն։ ...