19:30 26.02.2018
Տեղեկատվական տեխնոլոգիաների մեր դարաշրջանում, երբ երեխան անգամ կարող է հեռախոսով կամ թվային ֆոտոխցիկով անթիվ-անհամար լուսանկարներ անել ու անմիջապես հրապարակել, ժապավենային կամ, այսպես կոչված, անալոգային լուսանկարչության մասին խոսել-գրելը գուցե ժամանակավրեպ թվա (հատկապես այն սերնդին, որը երբեք չի լսել մեխանիկական ֆոտոխցիկի փակաղակի չխկոցը կամ չի շոշափել ֆոտոժապավենի փայլուն, հարթ մակերեսը)։
Մեր օրերում դժվար է հավատալ, որ ընդամենը մի քանի տարի առաջ ամեն մի, թեկուզ ամենաանորակ լուսանկարը ստանալու համար ժամանակ, միջոցներ, գիտելիքներ ու հմտություններ էին անհրաժեշտ։
Արդեն մի քանի ամիս է, սակայն, լուսանկարչական հանրության մոտ համառորեն լուրեր են պտտվում անալոգային լուսանկարչության վերադարձի մասին։ Սա չլսված նախադեպ է, երբ որևէ բնագավառում տեխնոլոգիական առաջընթացի արդյունքում մոռացության մատնված հինը հայտ է ներկայացնում իր վերադարձի մասին։ Այդ երևույթի լրջության աստիճանը հասկանալու համար բավական է ծանոթանալ շուրջ մեկ տարի առաջ լրահոսում հայտնված մի տեղեկության հետ․ 2017 թ․ հունվարին Կոդակ ընկերությունը հայտարարեց, որ վերականգնում է Ektachrome լուսանկարչական ժապավենի արտադրությունը, որի հոսքագիծը կանգնեցվել էր 2012 թվականին։ Ավելին, այդ հայտարարությունից մեկ շաբաթ անց Կոդակը խոսեց նաև մեկ այլ լեգենդար ժապավենի՝ Kodachrome-ի արտադրությունը վերսկսելու մտադրության մասին։ Բոլոր ժամանակների ամենահայտնի այդ ժապավենի արտադրությունը դադարեցվել էր 2009 թվականին։ Շուրջ տասնամյա վաղեմության այդ իրադարձության հետ կապված մի պատմություն եմ ուզում ներկայացնել։
Կոդակ ընկերությունը Kodachrome ժապավենի արտադրությունն սկսել էր 1935 թվականից։ Այդ տարիներին այն մասսայական վաճառքի հանված առաջին գունավոր ֆոտոժապավենն էր։ Kodachrome-ը շատ արագ դարձավ լուսանկարիչների սիրելին ամբողջ աշխարհում, որովհետև հրաշալի գունային գամմա ուներ և չէր գունաթափվում ժամանակի ընթացքում։ Երբ 2009 թվականին Կոդակը հայտարարեց, որ դադարեցնում է Kodachrome-ի արտադրությունը, շատ լուսանկարիչներ անակնկալի եկան, թեև արդեն պարզ էր, որ ապագան թվային լուսանկարչությանն էր։ Լեգենդար լուսանկարիչ Սթիվ Մաք-Քարին որոշում է խորհրդանշական կերպով փակել իր բազմամյա գործունեության այդ էջը։ Բանն այն է, որ նշանավոր լուսանկարիչը հենց այդ ժապավենով էր ստեղծել իր գրեթե բոլոր հանրահայտ լուսանկարները և չէր կարող այդ իրադարձությունն անտեսել։ Նա դիմում է Կոդակի ղեկավարությանը խնդրանքով, որ իրեն տրամադրեն հոսքագծից դուրս եկած ժապավենի վերջին փաթույթը։ Հաշվի առնելով լուսանկարչի մեծ հեղինակությունը ողջ աշխարհում՝ Կոդակը պարզապես չէր կարող մերժել նրան։ Այդպես Սթիվ Մաք-Քարին ժապավենային լուսանկարչության ավարտվող դարաշրջանին իր հարգանքի տուրքը մատուցելու եզակի հնարավորություն է ստանում։
Լուսանկարչի այդ մտահղացման իրագործմանը հետևելու նպատակով National Geographic-ը որոշում է ուղեկցել նրան և վավերագրել բոլոր այն իրադարձություններն ու պահերը, որոնք պետք է ամրագրվեին Kodachrome-ի վերջին 36 կադրերում։ Պետք է նշել, որ Սթիվ Մաք-Քարին 30 տարի շարունակ նախապատվությունը հենց National Geographic ամսագրին էր տվել։ Նրա գրեթե բոլոր հայտնի լուսանկարները հրապարակվել էին հենց այդ ամսագրում։
Եվ այսպես, առաջին քայլն արված էր: Սթիվ Մաք-Քարին վերջին անգամ լիցքավորում է իր իր լուսանկարչական ապարատը Kodachrome-ի վերջին փաթույթով։
«Ես հազարավոր անգամներ եմ լիցքավորել իմ ֆոտոխցիկն այդ ժապավենով։ Դա դարձել է իմ էության մի մասը: Բայց հիմա ինձ աննկարագրելի զգացում է համակել, ափսոսանքի ու ակնածանքի զգացում։ Որովհետև ես դա անում եմ վերջին անգամ»։
Բայց ամենակարևոր հարցը դեռ առջևում էր․ ի՞նչ պատկերել լենգենդար ժապավենի վերջին 36 կադրերում։
Շարունակելի ․․․
00:00 23.11.2024
Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները23:30 22.11.2024
Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի23:00 22.11.2024
ՃՏՊ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան տուժածներ21:32 22.11.2024
Մեդվեդևը կոչ է արել ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին մտածել Պուտինի խոսքերի մասին20:20 22.11.2024
Հոսանքանջատումներ նոյեմբերի 25-ին20:07 22.11.2024
Ներքին Սասնաշեն գյուղում այրվել է անասնակեր18:54 22.11.2024
Հայտնի են Աֆրիկայի ազգերի գավաթի խմբային փուլի բոլոր մասնակիցները17:30 22.11.2024
Իտալական ակումբը մի օրում երկու գլխավոր մարզչի է ազատել աշխատանքից17:18 22.11.2024
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ16:33 22.11.2024
«Բայերի» առաջատարը ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»00:00 23.11.2024
Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարներըՄալդիվների կառավարությունը որոշել է ավելացնել տուրիստական հարկերը՝ բյուջեն համալրելու համար. խոսքը կանաչ հարկի, տուրիստական հարկի, օդանավակայանի սպասարկման վճարների և տուրիստական ապրանքների և ծառայությունների հարկի մասին է, հաղորդում են տեղական լրատվամիջոցները: 2025 թվականի հունվարի 1-ից կանաչ հարկը, որը գանձվում է յուրաքանչյուր զբոսաշրջիկից հյուրանոցում կամ կացարանային այլ հաստատությունում գտնվելու մեկ օրվա համար, կկրկնապատկվի։ Հյուրատներում և 50-ից պակաս […] ...
23:55 22.11.2024
Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներիցՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զրկել է պետական մրցանակներից և կոչումներից այն հայտնի մարդկանց, ովքեր ապրում և ելույթ են ունենում Ռուսաստանում՝ միաժամանակ աջակցելով պատերազմին։ Նա ստորագրել է համապատասխան հրամանագիրը՝ ուժի մեջ դնելով Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը։ Ցուցակում ընդգրկված են եղել ոչ միայն արվեստագետներ, այլ նաև նախկին պաշտոնյաներ, ժողովրդական պատգամավորներ, ՍԲՀ-ի և գլխավոր դատախազության […] ...
23:49 22.11.2024
Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտըՂրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ստորագրել է օրենք, համաձայն որի՝ 2025 թվականի հուլիսի 1-ից երկրում արգելք կսահմանվի էլեկտրոնային ծխախոտների ներմուծման, վաճառքի և ծխելու համար, ուրբաթ հայտնել է Ղրղզստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Սադիր Ջապարովը ստորագրել է «Քաղաքացիների առողջության պաշտպանության ոլորտում Ղրղզստանի Հանրապետության որոշ օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Մասնավորապես, հաջորդ տարվա հուլիսի […] ...
23:42 22.11.2024
2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը (OCHA) ուրբաթ օրը հայտնել է, որ 2024 թվականին աշխարհում մարդասիրական օգնության 281 աշխատակից է զոհվել: «2024 թվականին աշխարհում մահացել է 281 մարդասիրական աշխատող՝ սա զոհերի ռեկորդային թիվ է»,-ասվում է OCHA-ի պաշտոնական կայքում։ ՄԱԿ-ը նշում է, որ նման թվերի պատճառը, մասնավորապես, Գազայի հատվածի հակամարտությունն է, որտեղ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մինչ […] ...
23:36 22.11.2024
Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատըՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ խնդրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին վայր դնել մանդատը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա ընդգծեց, այստեղ խնդիրը համակարգային բնույթ ունի, այլ ոչ թե անձնական։ «Պետք է ուղիղ խոստովանեմ և ասեմ, որ պաշտոնանկությունների համատեքստի հետ ուղիղ կապ ունեն մի շարք իրադարձություններ, որոնք հրապարակային են […] ...
23:30 22.11.2024
Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. ՌոդրիԱնգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին նշել է, թե որ ֆուտբոլիստը կարող է մոտ ապագայում հավասարվել Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի մակարդակին: «Կարծում եմ՝ այն ֆուտբոլիստը, որն օբյեկտիվորեն կարող է հավասարվել Ռոնալդուի և Մեսսիի մակարդակին, Հոլանդն է: Էրլինգը միակն է, որը կարող է հասնել նրանց: Նա դրիբլինգի առավելություն չունի, քանի որ մաքուր հարձակվող է: Եթե նայեք […] ...